00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսահայ օպերային երգչուհի Մարիամ Սարգսյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Երևանում

© Мария АвакянВыступление Мариам Саркисян
Выступление Мариам Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ֆրանսահայ օպերային երգչուհի Մարիամ Սարգսյանը ապրիլի 19-ին համերգ ունեցավ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik, Մարիա Ավագյան. Եվրոպայում մեծ ճանաչում վայելող երգչուհին (մեցցո սոպրանո) առաջին անգամ է հանդես գալիս հայրենիքում: Նա կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` դաշնակահար Արթուր Ավանեսովի նվագակցությամբ:

Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Կայացավ նաև «Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները վոկալի և դաշնամուրի համար» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակում ընդգրկվել էին Ռոմանոս Մելիքյանի, Տիգրան Մանսուրյանի և Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները:

Մարիամ Սարգսյանը հայտնի հայ երգչուհի Զառա Դոլուխանյանի աշակերտուհին ու նրա երգարվեստի հետևորդներից է: Բացի այդ Մարիամն ավարտել է հայտնի «Schola Cantorum»-ն ու Փարիզի «Ecole Normale de Musique» կոնսերվատորիան: Իր արվեստում երգչուհին հատուկ ուշադրություն է դարձնում վոկալի ժամանակակից ձևերի զարգացմանը:

2014 թվականին հայտնի բրիտանական «Gramophone Magazin» մրցույթի ժամանակ Մարիամն արժանացավ «ռոմանսի անկրկնելի վարպետ» կոչմանը: Նա ելույթ է ունենում Եվրոպայի, Ամերիկայի, Իսրայելի հայտնի վոկալ հարթակներում: 2015 թվականին «Académie du Disque Lyrique» ֆրանսիական ակադեմիան երգչուհուն պարգևատրեց «Ոսկե Օրփեոս» մրցանակով` «Tristesse des choses» («Իրերի կարոտը») ձայնասկավառակի համար:

Ապրիլի 20-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում Մարիամ Սարգսյանի, Յուլիանա Միլքիսի ու Արթուր Ավանեսովի մասնակցությամբ կամերային երաժշտության համերգներ են ծրագրված: Համերգի ժամանակ կհնչեն Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Գիա Կանչելիի «Մանրանվագներ կլարնետի ու դաշնամուրի համար՝ կինոյի ու թատրոնի երաժշտություն» գործը:

 

 

Լրահոս
0