00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրություններից երեք օր առաջ. ահաբեկչություն Փարիզում

© Sputnik / Xenia KozlitinaСитуация в Париже после стрельбы
Ситуация в Париже после стрельбы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանների վրա հարձակում էին գործել հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքի հայտնի փողոցներից մեկում` Ելիսեյան դաշտերում, նախագահի ընտրության առաջին փուլից երեք օր առաջ։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Փարիզի կենտրոնում իրականացրած կրակոցների հետևանքով ոստիկան էր սպանվել, ևս երկուսը վնասվածք են ստացել, իսկ հարձակվողը չեզոքացվել էր։ Ֆրանսիական իշխանությունները հարձակումն ահաբեկչություն որակեցին, իսկ «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

В.Путин принимает участие в саммите Группы двадцати - Sputnik Արմենիա
Օլանդը հայտարարել է հարձակման ահաբեկչական բնույթի մասին

Միջադեպը տեղի էր ունեցել Փարիզի ժամանակով ժամը 20։50-ին հայտնի բրենդային հագուստի խանութներից մեկի մոտ` պողոտայի մեջտեղում։ Լուսացույցի տակ կանգնած ավտոմեքենայից հրազենով զինված տղամարդ է դուրս եկել։ Ականատեսների խոսքով` «Կալաշնիկով» է եղել ձեռքին, սակայն ոստիկանները հետագայում չհաստատեցին այդ տեղեկությունը։ Տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ` սպանելով նրանցից մեկին` կրակելով մեջքից և ծանր վնասվածք հասցնելով մյուսին։ Ծնկի թեթև վիրավորում է ստացել նաև մի անցորդ կին։

Հաշված րոպեների ընթացքում` մարդիկ թաքնվեցին մինչ ուշ ժամը բաց խանութներում կամ ցրվեցին մերձակա փողոցներով։ Ավելի ուշ իրադարձությունների ականատեսները պատմեցին, որ միանգամից չհասկացան, թե ինչ կատարվեց` կրակոցները ճայթուկների պայթյունի տեղ դնելով։ Ոստիկանները օպերատիվ ժամանեցին դեպքի վայր` շղթայելով պողոտան։ Քաղաքի վրա ուղղաթիռ բարձրացրեցին։

Հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել միանգամից չհաջողվեց ոչ լրագրողներին, ոչ պաշտոնական անձանց։

Այդպիսով, միայն հակասական տեղեկություն էր ստացվում այն մասին, որ հարձակման առաջին վայրից նոր հրաձգություն է տեղի ունեցել, ինչպես նաև այն մասին, որ հարձակվողը մեղսակից ունի, որը փախուստի է դիմել։ Ավելի ուշ Ֆրանսիայի ՆԳՆ ներկայացուցիչ Պիեր-Անրի Բրանդեն հերքել է երկրորդ հրաձգության մասին տեղեկությունը։ Հանցագործի հետ արդյո՞ք եղել են հանցակիցներ՝ ոստիկանությունը մինչ այժմ վստահաբար ասել չի կարող։

Հարձակվողի ինքնությունը

Ինչպես հայտնեց Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը, որը ժամանել էր Ելիսեյան դաշտեր, ոստիկանությանը հաջողվեց պարզել հարձակվող անձի ինքնությունը։ Միևնույն ժամանակ, նա հրաժարվեց հայտնել կասկածյալի անունը։

La police à Paris après deux fusillades près des Champs-Elysées - Sputnik Արմենիա
Կրակոցներ Փարիզում. կան զոհեր

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, հարձակվողը 39-ամյա Կարիմ Շոֆին է, որի տրանսպորտային միջոցի անձնագիրը հայտնաբերվել էր ավտոմեքենայում, որով հարձակում էր իրագործել։

Միևնույն ժամանակ, «Ֆրանս Փրես» գործակալությունը հաղորդել էր, որ հարձակվողը կարող է լինել Աբու Յուսեֆ ալ Բելջիկի անունով մեկը («Բելգիացի»)։

Ահաբեկչություն

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզի կենտրոնում ոստիկանության վրա զինված հարձակումից հետո իր առաջին ելույթում հայտարարեց, որ նախնական տվյալներով, այն ահաբեկչական բնույթ էր կրում։ Սա ավելի ուշ հաստատեց նաև Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը։ Նա հարձակվողին որակեց ահաբեկիչ։

«Այսօր երեկոյան ժամը 20։50-ին զինված անձը կրակել էր ոստիկանության վրա` սպանելով նրանից մեկին և վնասվածքներ հասցնելով երկու այլ ոստիկանի, ինչպես նաև պատահական անցորդի… Ահաբեկչին չեզոքացրել են` պատասխան կրակ բացելով»,- հայտնել է Մոլենսը։

Նա նշել է, որ տղամարդու ինքնությունը պարզվել է, սակայն հրաժարվեց որևէ մանրամասներ հայտնել նրա մասին։ Դատախազը նաև հայտնեց, որ հետաքննությունը ներկա փուլում ստուգում է՝ արդյո՞ք հանցագործը գործել է մենակ, թե եղել են նաև հանցակիցներ։

Ինչպես հայտնել է «Ֆրանս Փրես» գործակալությունը` Փարիզի կենտրոնում հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Նախագահի պաշտոնի թեկնածուները չեղյալ են հայտարարել ուղևորությունները

Ելիսեյան դաշտերում հարձակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի թեկնածուի նախընտրական քարոզարշավի ընթացքում անցկացրած վերջին բանավեճի մեկնարկից անմիջապես առաջ։

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Ֆրանսուա Ֆիյոնը, Մարին Լե Պենը և Էմմանուել Մակրոն չեղյալ են հայտարարել ուրբաթ կայանալիք իրենց բոլոր նախընտրական միջոցառումները։

После взрыва в метро Санкт-Петербурга - Sputnik Արմենիա
Պետերբուրգի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

«Կարծում եմ, որ հաշվի առնելով ենթատեքստը, մենք չպետք է այսօր և վաղը շարունակենք նախընտրական քարոզարշավը, քանի որ պետք է համերաշխություն ցուցաբերենք ոստիկանների հետ. սպանվածների, վիրավորների, նրանց հետ, ում կյանքները վտանգված են, ինչպես նաև մեր քաղաքացիների, որոնք առավել շատ են մտահոգվում այս հարձակումներով»,- ասել է Ֆիյոնը` ավարտելով France 2 հեռուստաալիքով հեռարձակվող բոլոր նախագահների թեկնածուների մասնակցությամբ նախընտրական հեռուստածրագիրը։

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կանցկացվի կիրակի` ապրիլի 23-ին։ Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ին, երբ կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը։

Русская версия

Լրահոս
0