00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բիզնես և ուրիշ ոչինչ. Հայաստանին պե՞տք են մշակութային հուշարձաններ

© Sputnik / Ani LiparityanСтарые дома по адресу Кочиняна
Старые дома по адресу Кочиняна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կան պատմական և մշակութային բազմաթիվ հուշարձաններ, շենքեր ու կառույցներ, որոնցից շատերը ժամանակի ընթացքում հայտնվել են վերացման եզրին։

Երևանի կենտրոնում դեռ պահպանվել են հին բնակելի շենքեր, որոնք հատկապես առանձանում են ժամանակակից շինությունների`ռեստորանների, խանութների և թանգարանների ֆոնին։ Հնի ու նորի, պատմության և իրականության միախառնումը հակասական զգացմունքներ է առաջացնում։

Ցավալի է, բայց հին Երևանից, որն արդեն 2798 տարեկան է, գրեթե ոչինչ չի մնացել. 100-ամյա պատմություն ունեցող կառույցների փոխարեն քաղաքն այսօր «զարդարում» են մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետության հետ որևէ կապ չունեցող շինությունները։

Հուշարձանների հնությունը

Հայ ժողովուրդը, դարեր ի վեր ապրելով Հայկական լեռնաշխարհի տարածքում, երկար տարիների ընթացքում բազմաթիվ շենքեր, կառույցներ է ստեղծել։

«Եթե ժամանակակից Թուրքիայի (Արևմտյան Հայաստանի) տարածքում պահպանվեին այն հուշարձաններ, որոնք պատմական արժեք էին ներկայացնում, ապա դրանց թիվը կհասներ մոտ 170 հազարի։ Խնդիրն այն է, որ հենց Հայաստանում էլ կային ու կան պատմական հուշարձաններ, որոնք գրանցված չեն և պետության պահպանությունից դուրս են», — ասում է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։

Նրա խոսքով` ոչնչացման վտանգի տակ են հայտնվել, նախևառաջ, հարևան երկրներում գտնվող կրոնական կառույցներն ու հուշարձանները։

© Sputnik / Ani LiparityanՔոչինյան փողոցի տներից մեկը
Քոչինյան փողոցի տներից մեկը - Sputnik Արմենիա
1/6
Քոչինյան փողոցի տներից մեկը
© Sputnik / Ani LiparityanՔոչինյան փողոցի տներից մեկը
Քոչինյան փողոցի տներից մեկը - Sputnik Արմենիա
2/6
Քոչինյան փողոցի տներից մեկը
© Sputnik / Ani LiparityanՔոչինյան փողոցի տներից մեկը
Քոչինյան փողոցի տներից մեկը - Sputnik Արմենիա
3/6
Քոչինյան փողոցի տներից մեկը
© Sputnik / Ani LiparityanՔոչինյան փողոցի տներից մեկը
Քոչինյան փողոցի տներից մեկը - Sputnik Արմենիա
4/6
Քոչինյան փողոցի տներից մեկը
© Sputnik / Ani LiparityanՔոչինյան փողոցի տներից մեկը
Քոչինյան փողոցի տներից մեկը - Sputnik Արմենիա
5/6
Քոչինյան փողոցի տներից մեկը
© Sputnik / Ani LiparityanՔոչինյան փողոցի տներից մեկը
Քոչինյան փողոցի տներից մեկը - Sputnik Արմենիա
6/6
Քոչինյան փողոցի տներից մեկը
1/6
Քոչինյան փողոցի տներից մեկը
2/6
Քոչինյան փողոցի տներից մեկը
3/6
Քոչինյան փողոցի տներից մեկը
4/6
Քոչինյան փողոցի տներից մեկը
5/6
Քոչինյան փողոցի տներից մեկը
6/6
Քոչինյան փողոցի տներից մեկը

 

Կպահպանե՞նք պատմական շենքերը

Վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան և երգիչ Փոլադ Բյուլբյուլօղլուն, որը հայտնի է իր հակահայկական հայտարարություններով և հայացքներով, Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կրթության, գիտության և մշակույթի հարցերի (ՅՈՒՆԵՍԿՕ) տնօրենի թեկնածու է առաջադրվել։

Այս հանգամանքն անհանգստացրել է հայ հասարակությանը, որին մտահոգում է երկրի սահմաններից դուրս գտնվող հայկական ժառանգության պահպանման հարցը։ Գուցե ժամանա՞կն է, որ մենք ուշադրություն դարձնենք նաև պահպանված խաչքարերի, եկեղեցիների, հին տների ու պատմական արժեք ներկայացնող այլ կառույցների վիճակին։

Улица Пушкина 38. Старый Ереван - Sputnik Արմենիա
«Հին Երևանի կանգուն վկաները». Պուշկինի 38

Սակայն ուրիշներից պահանջելուց առաջ, առաջին հերթին, պետք է սթափ գնահատել սեփական գործողությունները։ Մենք ինքներս պետք է սովորենք պահպանել պատմական հուշարձանները և միայն հետո պահանջենք, որ դրանք պահպանվեն այն երկրներում, որտեղ հայկական հետք է մնացել։

Հայերը մշակութային ժառանգություն ունեն ոչ միայն հարևան երկրներում, այլև հեռավոր երկրներում` Սինգապուրում, Հնդկաստանում, Արգենտինայում, ԱՄՆ-ում…։ Հայաստանի տարածքում առկա ավելի քան 24250 հուշարձանների մեկ երրորդն է գտնվում պետական պահպանության ներքո, իսկ ավելի քան 200-ը վերականգման կարիք ունեն։

Ավելի «պարզ» օրենք

ՀՀ նոր սահմանադրության 15 հոդվածի 2 կետի համաձայն` հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։

Տարիներ առաջ նմանատիպ հոդվածն ավելի ծավալուն էր։ Առաջվա Սահմանադրության 11 հոդվածի համաձայն` «Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո: Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»։

Թվում է` հուշարձանների նկատմամբ վերաբերմունքն ավելի լուրջ էր։ Այսօր Հայաստանի բոլոր հատվածներում կարելի է գտնել լքված տներ, որտեղ ժամանակին «կյանքը եռում էր», իսկ հիմա ողբալի վիճակում են։։

Տեղի բնակիչներն, իհարկե, չեն ուզում, որ այդ տները քանդվեն։ Բայց միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ ճակատագիր կունենան այդ տները։

© Sputnik / Ani LiparityanՀասցեն` Քոչինյան փողոց
Старые дома по адресу Кочиняна - Sputnik Արմենիա
Հասցեն` Քոչինյան փողոց
Լրահոս
0