ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Արմենիա» ավիաընկերության չվերթերի բոլոր ուղևորները Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ օրը անմոռուկների տեսքով կրծքանշաններ կստանան։
«Ավիաընկերության ղեկավարությունը այդպիսով որոշել է իր ներդրումն ունենալ ոչ միայն հայերի պատմության մեջ, այլև անցյալ դարի ողջ մարդկության հետ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին տեղեկության տարածման հարցում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Նրա խոսքով` դա թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին և օտարերկրացիներին ևս մեկ անգամ հիշել մարդկության պատմության մեջ իրականացրած առաջին Ցեղասպանության մասին։
Բացի անմոռուկները, ինքնաթիռում ուղեկցորդուհիները չվերթերի ժամանակ ուղևորներին կպատմեն նաև 1915 թվականի իրադարձությունների մասին։
Երեկվանից անմոռուկներ են փակցված նաև «Արմենիա» ավիաընկերության օդանավերի վրա։ Մինչև ապրիլի վերջ Boeing 737-700 և 737-500 չվերթերը կիրականացնեն անմոռուկներով։