00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղավիացիա. «Արմենիան» դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ է գնում

© Sputnik / Aram Nersesyan Самолет авиакомпании "Армения" в аэропорту "Звартноц"
Самолет авиакомпании Армения в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը «Արմենիա» ավիաընկերության Երևանից Թել Ավիվ կանոնավոր չվերթի գործարկումը կարևոր իրադարձություն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի քաղաքացիները, վերջապես, կկարողանան Իսրայել մեկնել ուղիղ չվերթով, առանց ավելորդ գլխացավանքի։ Հայաստանի և Իսրայելի միջև ուղիղ ավիահաղորդակցման կարգավորման նախագծի իրականացման հարցում մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը։

«Սա երկար սպասված չվերթ էր։ Վերջին չվերթը Իսրայելից Հայաստան իրականացվել է 2015 թվականի վերջին՝ իսրայելական ավիաընկերության կողմից», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը։

Քաղավիացիայի գլխավոր վարչության կարևոր ձեռքբերումն այն է, որ իսրայելական կողմի հետ բազմաթիվ բանակցություններից հետո վարչությունը կարողացել է, վերջապես, դեպի Իսրայել տեղի ավիաընկերության կողմից թռիչքների իրականացման համար թույլտվություն ստանալ։

Самолет авиакомпании Армения в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Երևան–Թել Ավիվ` «Armenia»–ի թևերով և ցածր գներով

Չոբանյանը նշանակալի է համարում ուղիղ չվերթերի բացումը այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն ավիահաղորդակցություն չունի։ Դա կնպաստի ոչ միայն զբոսաշրջության զարգացմանը, այլև տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանը։ Նշանակում է, որ «Armenia»-ն դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ է գնում։

Հայաստանն այսօր հնարավորություն ունի չվերթեր իրականացնել ԵՄ բոլոր երկրներ, դրա համար անհրաժեշտ իրավաբանական հիմքը լիովին պատրաստ է։ Այդպիսով, եվրոպական ավիաշուկա դուրս գալու առանձնակի խոչընդոտներ չկան, ամեն ինչ կախված է ավիաընկերության որոշումից և հնարավորություններից։

«Մի քանի օր հետո տեղի կունենա Հայաստանի և ԵՄ բանակցությունների առաջին փուլը Հայաստանը Եվրոպայի միասնական ավիաշուկայում ներառելու մասին»,- ասաց Չոբանյանը։

Նրա խոսքով` դա թույլ կտա ընդլայնել Հայաստանի հնարավորությունները ԵՄ երկրներում։

Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Երևան–Բեյրութ–Երևան, կամ ինչով է Հայաստանը գերել լիբանանցիներին

Եվրոպական միասնական ավիատարածությանը (European Common Aviation Area (ECAA) Հայաստանի միացումը հայկական ավիաընկերությունների առջև լայն հնարավորություններ կբացի։ Նրանք կկարողանան չվերթեր իրականացնել Եվրոպական միասնական ավիատարածության ցանկացած երկիր։

Հայկական երկնքի ազատականացման մասին 2013 թվականին ընդունված որոշումը պետք է առողջ մրցակցություն ստեղծի և առաջարկվող ծառայությունների արժեքի նվազեցման բերի` մեծացնելով ուղևորահոսքը։ Հայաստանն արդեն ազատականացրել է օդային հաղորդակցությունը 14 երկրի հետ, մասնավորապես` Ռուսաստանի, Ավստրիայի, Իրանի, Իսպանիայի, Քաթարի և Շվեյցարիայի հետ։

«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանը զրկվեց ազգային ավիափոխադրողից 2013 թվականին, «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայաստանի ավիաշուկայում հայտնվեց Air Armenia ընկերությունը, որը, սակայն, 2014 թվականի հոկտեմբերին սնանկացավ ու դադարեցրեց ավիափոխադրումները:

Русскя версия

Լրահոս
0