ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը Երևանի ավագանու ընտրություններում «Հանուն Երեւանի» է: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ իրենք քարոզչությունն անելու են ժամը 18-ից հետո, քարոզարշավը սկսելու են Էրեբունուց:
Այս անգամ ՀՀԿ-ն նախընտրել է բակային հանդիպումների քարոզչության ձեւը և պատրաստվում է յուրաքանչյուր օր 4-6 բակերում ունենալ հանդիպումներ: Երևանում շուրջ 460 ենթաշտաբ է գործելու:
Շարմազանովն ասաց, որ այնպես պետք է աշխատեն, որ 5 տարի հետո ունենանք ավելի կանաչ, ավելի ապահով, ավելի բարեկարգ Երեւան:
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի քարոզչության ղեկավարը լինելու է Արմեն Աշոտյանը, շտաբի պետը՝ Էդուարդ Շարմազանովը: