00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան–Բեյրութ–Երևան, կամ ինչով է Հայաստանը գերել լիբանանցիներին

© Sputnik / Aram NersesyanБейрут, Ливан
Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիբանանը, որտեղ բնակվում է խոշորագույն հայ համայնքներից մեկը, Հայաստանին ավելի մոտ դարձավ։ Այսուհետև Երևանից Բեյրութ հնարավոր կլինի հասնել հարմար պայմաններում` երկու ժամվա ընթացքում։ Երկու երկրների ներկայացուցիչները Երևան–Բեյրութ–Երևան չվերթի բացումը պատմական են համարում երկկողմ հարաբերությունների համար։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Արմենիա» ավիաընկերության Boeing 737-500 օդանավը 80 ուղևորների հետ ժամանեց Բեյրութի Ռաֆիկ Հարիրի անվան միջազգային օդանավակայան չվացուցակի համաձայն` տեղի ժամանակով ժամը 10:35-ին։ Հայաստանից Լիբանանի մայրաքաղաք` հայկական մեծ համայնք ունեցող արաբական խոշոր քաղաք, ներկայացուցչական պատվիրակություն էր մեկնում։

Հյուրընկալ Բեյրութը

Ծանոթությունը Լիբանանի մայրաքաղաքի հետ սկսվեց դեռ Բեյրութի օդանավակայանից, որտեղ աղուհացով հայկական պատվիրակությանը դիմավորեցին Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն ու Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ։

«Չվերթի գործարկումը թույլ կտա զբոսաշրջության ոլորտում ամրապնդել հայ-լիբանանյան կապերը։ Այս նախաձեռնությունը տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացման երաշխիք կդառնա։ Չվերթը կամուրջ հանդիսացավ Լիբանանի հայ համայնքի և մեր պատմական հայրենիքի միջև»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կիտանյանը։

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին մի շարք ընդհանրություններ է գտնում երկու երկրների ինչպես պատմական, այնպես էլ մշակութային կյանքում։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ այստեղ բնակվում է շուրջ 150 հազար հայ, որոնք իրենց ոչ պակաս ներդրումն ունեն Լիբանանի զարգացման գործում։

© Sputnik / Aram Nersesyan Բեյրութ, Լիբանան
Бейрут, Ливан  - Sputnik Արմենիա
Բեյրութ, Լիբանան

Հայկական պատվիրակության անդամները, որոնց թվում էին նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանն ու Հայաստանի ավիացիոն իշխանության ներկայացուցիչներ, նույնպես համոզված են, որ ուղիղ և կանոնավոր չվերթի բացումը երկու երկրների մայրաքաղաքներում կօգնի ամրապնդել փոխշահավետ կապերը։

«Հայաստանը գրավում է լիբանանցիներին առաջին հերթին իր հարուստ մշակութային ժառանգությամբ, իսկ Երևանը նրանց համար, բացի ամենից, հետաքրքրություն է ներկայացնում խոհարարական տեսանկյունից»,- ասաց Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը։

Ընդունելության պաշտոնական մասն ավարտվեց հայկական շեշտադրմամբ արաբական հյուրասիրությամբ. մի շարք ուտեստներ և «Արմենիա» լոգոտիպով տոնական մեծ տորթ։ Տոնական մթնոլորտում իր ներդրումն ունեցավ նաև Երևանից Բեյրութ ժամանած «Մուշ» հայկական պարային համույթը։

Աշխատանքի ութ ամիսներ

«Արմենիա» ավիաընկերության Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ չվերթի բացման համար նախապատրաստական աշխատանքները տևեցին ութ ամիս։ Երևանից առաջին ինքնաթիռը 80 ուղևոր տեղափոխեց, իսկ Բեյրութից Երևան մեկնեց 90-ը։

«Այս ուղղությունը պահանջված է։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ մարդկանց համար հարմարավետ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև էժան փոխադրում ապահովելու համար»,- Բեյրութում ասաց «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօերն Ռոբերտ Հովհաննիսյանը։

© Sputnik / Aram Nersesyan «Արմենիա» ավիաընկերության առաջին թռիչքը Բեյրութ
Первый полет авиакомпании Армения в Бейрут, Ливан  - Sputnik Արմենիա
«Արմենիա» ավիաընկերության առաջին թռիչքը Բեյրութ

Կանոնավոր չվերթն իրականացվելու է շաբաթը երկու անգամ, հունիսից` երեք անգամ, իսկ հուլիսից` չորս։ Իրավիճակը հեշտացնում է այն փաստը, որ երկրների միջև վիզային ռեժիմ գոյություն չունի։ Չվերթի բացմանը նպաստեց նաև Լիբանանում Հայաստանի դեսպանատունը։ Տոմսի արժեքը, ներառյալ մյուս ծախսերը, սկսում է 320 դոլարից։ Այս գումարի մեջ մտնում է 30 կգ ուղեբեռն ու 10 կգ ձեռքի ուղեբեռը։

Ավիափոխադրողն արդեն Բեյրութում իր գրասենյակն է բացել։ Նախագիծն իրականացվում է զբոսաշրջային կազմակերպություններից մեկի հետ համատեղ։ «Արմենիան» ներկա պահին կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Վորոնեժ և Մինվոդի, ինչպես նաև ունի չարտերային չվերթեր։

«Armenia»-ն ունի երկու ինքնաթիռ` Boeing 737-500 և Boeing 737-700։ Անձնակազմում կա 53 աշխատակից։ Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս):

Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Այնուհետև ավիաշուկայում հայտնվել է AirArmenia ավիաընկերությունը, որն էլ 2014 թվականի հոկտեմբերին, հայտնվելով սնանկացման եզրին, դադարեցրել է թռիչքները։ Այժմ հայկական ավիաշուկայում գործում են երկու հայկական ընկերություններ` «Արմենիա» և «Տարոն Ավիա»։

Русская версия

Լրահոս
0