00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հասան հնագույն հուշարձաններին. արդյո՞ք վտանգված են Հայաստանի քարանձավները

© Public domainПещера Мозрова (Пещера медведей)
Пещера Мозрова (Пещера медведей) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մշակույթի նախարարության Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում հնագույն քարանձավները վարձակալության տալու նախաձեռնությունը հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացրեց։ Ասում են, որ այստեղ մտադիր են նաև ռեստորան բացել։ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանրության մտահոգությունն անհիմն է համարում։

Հայաստանում ճարտարապետական հուշարձանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն զանգվածային դժգոհությունների տեղիք է տալիս, թեև դրանից ոչինչ չի շահում։ Տպավորություն է ստեղծվում, թե մարդիկ պարզապես «լիցքաթափվում են այդ կերպ»։

Красное вино - Sputnik Արմենիա
Սոմելյե. Վայոց Ձորը նոր Բուրգունդիա կարող է դառնալ

Այսօր Երևանում՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկում, որը Հռոմից մեծ է 29 տարով, միայն ժամանակակից նորակառույց շենքեր են և քանդած ասֆալտ, իսկ բացառիկ շենքերն ու տները, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, վաղուց մոռացվել են, կամ էլ վերացվել չինովնիկների կամքով։

Վերջին օրերի իրադարձությունները կրկին ցնցեցին հայ հասարակությանը։ Խոսքը միայն Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հերթական ռեստորան կառուցելու մասին չէ։

Այս անգամ բուռն քննարկումների առիթ տվեց Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում Հայաստանի հնագույն քարանձավների համալիրը վարձակալության հանձնելու թեման։ Այդ համալիրի շնորհիվ, որտեղ խաղողի կորիզներ են հայտնաբերվել և 4000 տարվա պատմություն ունեցող այլ գտածոներ, աշխարհում իմացան այն մասին, որ գինեգործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Մեր քաղաքացիների, ինչպես նաև փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ կտրականապես համաձայն չէ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Մշակութային հուշարձանների, մասնավորապես քարանձավների նկատմամբ ցուցաբերած հոգատար և գրագետ մոտեցումը թույլ կտա պահպանել դրանք։ Նախարարության բոլոր գործողություններն ուղղված են զբոսաշրջության զարգացմանը»,- ասաց Ամիրյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի քարանձավների համալիրը հետաքրքրություն է առաջացնում բազմաթիվ զբոսաշրջիկների շրջանում, սակայն դրանց նկատմամբ պատշաճ խնամք չի տարվում։ Նախարարը կարծում է, որ բախտի քմահաճույքին մատնված քարանձավներն ավելի մեծ վտանգի տակ են գտնվում։ Լավ կլինի, եթե համալիրի վերահսկողությամբ զբաղվի կոնկրետ կազմակերպություն կամ մասնավոր անձ։

«Մեր քարանձավները ողբալի վիճակում են։ Մեր նպատակն է՝ կազմակերպել դրանց հետագա շահագործումը»,- ասաց Ամիրյանը։

Смбат Давтян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վայոց Ձորի քարանձավները հերթական անակնկալն են մատուցել հետազոտողներին

Քարանձավների վարձակալության վերաբերյալ մրցույթ կհայտարարվի մայիսին։ Նախագծի առաջին քննարկումները կանցկացվեն մայիսի 17-ին. նախարարությունը գնահատական կտա պայմանագրին, որը մտադիր է ստորագրել մրցույթում հաղթած վարձակալի հետ։

Եթե քարանձավների պահպանության համար մրցույթ է հայտարարվում, ինչո՞ւ նույնը չեն արել ստորգետնյա քաղաքի դեպքում, որը հայտնաբերվել է հայկական մայրաքաղաքի հենց սրտում։

2003 թվականին Հանրապետության հրապարակի վերականգնման աշխատանքների ժամանակ շինարարները ստորգետնյա քաղաք են հայտնաբերել։ Այն բավական մեծ տարածք է զբաղեցնում` Աբովյան փողոցի տակ, Ամիրյանից մինչև Կոնդ։ Ստորգետնյա քաղաքը լցված էր ցեմենտով և ասֆալտապատ էր։ Հանրապետության հրապարակի տակ հայտնաբերված շենքերը, որոնք հիշեցնում են հնագույն Ուրարտու պետության ճարտարապետությունը, կարող էր հետաքրքրել բազմաթիվ զբոսաշրջիկների և համալրել համաշխարհային մշակույթի բացառիկ հուշարձանների ցուցակը։ Հնագետները նույնիսկ ստորգետնյա քաղաք մուտք գործելու պլան են մշակել։ Բայց, ավաղ…

Русская версия

Լրահոս
0