00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոմելյե. Վայոց Ձորը նոր Բուրգունդիա կարող է դառնալ

© XcookКрасное вино
Красное вино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գինեգործությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի, իսկ գինեգործական Վայոց Ձորի շրջանը միանգամայն նոր Բուրգունդիա կարող է դառնալ` համաշխարհային շուկայի համար, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Ռուսաստանի սոմելյեների և գինու փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը։

Ինչ ապագա կարող է ունենալ հայկական գինեգործությունը ճիշտ մոտեցում ցուցաբերելու պարագայում. Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ պատմել է Ռուսաստանի սոմելյեների և գինու փորձագետների միության նախագահ, «Գինու նոր ընկերություն» նախագծի ղեկավար Արթուր Սարգսյանը։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

- Արթուր Գեորգիևիչ, ներկա պահին ի՞նչ տեղ է զբաղեցնում հայկական գինին ռուսական շուկայում։

— Հայաստանը ռուսական շուկայում չի ընկալվում որպես գինու երկիր։ Ամեն անգամ, երբ ես միջոցառումներ, համտես եմ անցկացնում, մարդիկ զարմանում են և, միևնույն ժամանակ, ուրախանում այն փաստից, որ Հայաստանը ոչ միայն կոնյակ և մրգային գինի է արտադրում, այլև համաշխարհային մակարդակի որակյալ խաղողի գինի, որոնց արժե ուշադրություն դարձնել։ Գինու երկրի իմիջ ստեղծելու համար մեծ աշխատանք է պահանջվում, որում պետք է ներգրավված լինեն ոչ միայն գինեգործներն, այլև Հայաստանի կառավարությունը։

Անհրաժեշտ է նաև տեղեկատվական և ֆինանսական աջակցություն` պետական մակարդակով։ Պետք է սկսել Հայաստանի ներքին շուկայում ազգային գինեգործության առաջխաղացումն ապահովելուց։ Ցավոք, քչերը Հայաստանում գիտեն, որ երկրում հիանալի գինիներ են արտադրվում։ Թեև տեղեկատվության տարածման համար բոլոր հնարավորությունները կան, ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի, որտեղ ալկոհոլի ցանկացած գովազդ արգելվում է։

© Sputnik / Личный архив А.СаркисянаԱրթուր Սարգսյան
Артур Саркисян - Sputnik Արմենիա
Արթուր Սարգսյան

Ցավոք սրտի, ռուսական շուկայում այսօր շատ կա անորակ հայկական գինի, որը, կարծում եմ, խայտառակություն է Հայաստանի համար։ Պատկերացրեք, որ հայկական գինի չխմած մարդը, բացում է «Արտադրված է Հայաստանում» գրությամբ մի շիշ և հասկանում, որ դա անորակ խմիչք է։ Նման մթերքը մեծ վնաս է հասցնում, «կոտրում է» ապագա շուկան, որը հիմա կարելի է և պետք է զարգացնել։

Կարծում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի համար գինի արտահանելու ամենահեռանկարային շուկան է։ Դա երևում է նաև «Գինու նոր ընկերության» պորտֆելում առկա մարդկանց արձագանքից։ Ցավոք, առանց պետական աջակցության, տեղեկատվական վակուումի պայմաններում Հայաստանի գինիների առաջխաղացման գործընթացը ռուսական շուկայում դանդաղ է ընթանում, թեպետ Հայաստանից որակյալ գինիների արտահանման ծավալները հետզհետե աճում են։

Красное вино - Sputnik Արմենիա
Հայկական գինի. ծավալներն աճում են, իրացումը` պակասում

Հուսով եմ, որ այս խնդիրը հնարավոր կլինի քննարկել Հայաստանի գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ, որը նախատեսված է մոտ ժամանակներս։ Կարծում եմ, որ ազգային գինեգործության զարգացումը պետք է քննարկվի նաև Հայաստանի վարչապետի մակարդակով։ Եթե այդ ուղղությանն անհրաժեշտ ուշադրություն ցուցաբերվի, այն կնպաստի երկրի ամբողջ տնտեսության զարգացմանը։

- Ի՞նչ նկատի ունեք, անհրաժեշտ ուշադրություն ցուցաբերել ասելով։

— Առաջին հերթին, պետք է ստեղծել գինու երկրի իմիջ, «Հայաստանի գինիներ» ազգային բրենդ ինչպես ներքին, այդպես էլ արտաքին շուկայի համար։ Անհրաժեշտ է խիստ վերահսկում սահմանել արտահանվող գինու որակի նկատմամբ։ Հայաստանից և ոչ մի շիշ անորակ գինի չպետք է դուրս գա։ «Զրոյական իմիջը»` վատ մեկնարկ չէ զարգացման համար, երբ մարդիկ վատ ասոցիացիաներ չունեն երկրի և նրա գինիների հետ։ Կարելի է դրական իմիջ ստեղծել, սակայն մարդկանց մոտ փչացնել գինուց ստացած առաջին տպավորությունը` նույնպես շատ հեշտ է։

- Արդյո՞ք հայկական շուկայում Ձեր ասած տեղեկատվական վակուումը գոյություն ու՞նի։

— Հայաստանի մի շարք հաստատություններում այցելուներին առաջարկում են, հիմնականում, օտարերկրյա բրենդի գինիներ։ Եթե բերում են տեղական գինի, ապա, որպես կանոն, այն լինում է ոչ այդքան լավ որակի։ Այդ պատճառով մարդիկ, ովքեր Հայաստան են գալիս, նախընտրում են կոնյակ կամ նռան գինի խմել։

Вино - Sputnik Արմենիա
Գինու հայրենիք Հայաստանը կամ ինչպես էին հայերը գինի առաքում Բաբելոն

— Վերջերս Կրասնոդարում ես 60 մարդու համար նախատեսված միջոցառում անցկացրեցի։ Նրանցից շատերը եղել են Հայաստանում, սակայն չեն փորձել չոր գինիներ, քանի որ չգիտեին դրանց գոյության մասին։ Միջոցառումից հետո շատերն էին զարմացած և խոստովանում էին, որ Հայաստանի հաստատություններում ոչ ոք նման բան նրանց չի առաջարկել։ Բայց չէ՞ որ դա մատուցողի, ընդհանուր առմամբ սպասարկող անձնակազմի աշխատանքն է, էլ չեմ խոսում երկրում գոյություն չունեցող սոմելյեների մասին։ Բայց չէ՞ որ հենց այդ մասնագիտության տեր մարդիկ պետք է զբաղվեն ազգային գինեգործության առաջխաղացմամբ, գինու օգտագործման մշակույթի զարգացմամբ։

Ես, իհարկե, պայքարում եմ, բայց ինչպես ասում են, один в поле не воин։

- Կոնկրետ ի՞նչ քայլեր եք Դուք ձեռնարկում։

— Ես որոշել եմ հիմնել Սոմելյեների հայկական ասոցիացիա։ Մոտ ապագայում այդ մասին ավելի մանրամասն կխոսվի։ Սոմելյեների ասոցիացիան փորձագետների միություն է, որը զբաղվում է իր երկրի գինեգործության առաջխաղացմամբ, դրանք մարդիկ են, ովքեր գործունեություն են ծավալում ռեստորանային հատվածում։ Հայկական ասոցիացիան կդառնա Սոմելյեների միջազգային ասոցիացիայի (ASI) նոր անդամ։ ASI-ն համաշխարհային կազմակերպություն է, ուր մտնում են բոլոր գինեգործական երկրները։

Испанское синее вино GIK - Sputnik Արմենիա
Կապույտ գինին՝ նոր էջ խմիչքի պատմության մեջ

Սոմելյեների հայկական ասոցիացիային կից, պրոֆեսիոնալներ պատրաստելու համար, մենք մտադիր ենք նաև սոմելյեների դպրոց բացել։ Դրա համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության աջակցությունը։ Երբ ստանանք այդ աջակցությունը, նախագիծն անմիջապես կգործարկվի։

Կարծում եմ` կես տարվա ընթացքում մեզ կհաջողվի նաև դպրոց բացել, և անդամակցել ASI-ին, ամեն ինչ կախված է պետության և գինեգործական ընկերությունների աջակցությունից։ Չէ՞ որ երկրում այսօր բավականին պրոֆեսիոնալ գինեգործներ և գրագետ ներդրողներ կան, մարդիկ, ովքեր մեծ գումարներ են ներդրել Հայաստանի գինեգործության գործում և ներկայացնում են այն աշխարհի բոլոր երկրներում։ Կարծում եմ, որ նման խոշորագույն ձեռնարկություններն աշխատում են ազգային գինեգործության ընդհանուր իմիջի ստեղծման վրա։

- Արթուր Գեորգիևիչ, ինչպիսի՞ն են, Ձեր կարծիքով, հայկական գինեգործության զարգացման հեռանկարները։

— Հայկական գինեգործությունը համաշխարհային շուկայում մեծ ներուժ և ապագա ունի։ Հայաստանից արտահանվող որակյալ գինին չի կարող էժան լինել, քանի որ համաշխարհային շուկայի մասշտաբներով նրա արտադրման ծավալները շատ քիչ են։ Միևնույն ժամանակ հայկական գինիները բացառիկ են, աշխարհում որևէ այլ տեղ նման բան չկա։ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ յուրահատուկ հողակլիմայական պայմանների համադրություն կա, հնագետների կողմից ապացուցված գինեգործական պատմությամբ, որը ավելի քան վեց հազար տարվա պատմություն ունի։

Շեֆ-խոհարարին հյուր. Sputnik Արմենիայն պատմում է գինու մասին - Sputnik Արմենիա
«Համով Հայաստան». աշխարհում առաջին գինին ստեղծվել է Հայաստանում

Եթե Հայաստանի գինիների բացառիկության մասին տեղեկատվությունը ճիշտ տեղ հասցվի, կարճ ժամանակահատվածում մենք կկարողանանք մեծ արդյունքների հասնել։ Ես գինեգործության զարգացման ծրագիր ունեմ, և եթե կառավարությունն աջակցի այս հարցում, կարող եմ վստահաբար ասել, որ հինգ տարի հետո Հայաստանը կդառնա բարձրորակ գինի արտադրող աշխարհի առաջատար երկրներից մեկը, կկարողանա նոր մեծ ներդրումներ ներգրավել գինու զբոսաշրջության բնագավառ։

Մենք կկարողանանք ավելի շատ ուշադրություն հատկացնել խաղողի տեղական տեսակներին, որոնցով այժմ զբաղվում են էնտուզիաստները, միջոցառումներ կազմակերպել, որոնք կհավաքեն աշխարհի առաջատար պրոֆեսիոնալներին մեկ հարկի տակ։ Ես հավատում եմ դրան և գիտեմ, որ այդ ամենը հնարավոր է իրականացնել։ Ասեմ ավելին, Բուրգունդիան ամբողջ աշխարհին հայտնի է որպես գինեգործական շրջան` աշխարհի ամենավարկանիշային և թանկ գինիների հայրենիքը, մեր Վայոց Ձորն` իր ներուժով` համաշխարհային գինու շուկայի նոր Բուրգունդիան է։ Սա այն է, ինչ վրա մենք պետք է հիմնվենք։

- Խաղողի տեղական տեսակներից որո՞նք կարող են հայկական գինին ճանաչելի դարձնել համաշխարհային շուկայում։

— Հիմնական շեշտը պետք է դնել «Արենի Նուարի» վրա։ Սա բացառիկ տեսակ է, խաղողի հնագույն տեսակներից։ Անկեղծորեն կարող եմ ասել, որ «Արենի Նուարը» այն է, ինչի պակասն այսօր ունի գինու նոր համեր փնտրող աշխարհը։ Համի այն գամման, որը կարող է տալ այս տեսակը, իսկապես շատ բան արժե։ Նույնը կարելի է ասել նաև «Ոսկեհատ» տեսակի մասին, որը մեծ ներուժ ունի սպիտակ գինիների արտադրման համար։

Вино - Sputnik Արմենիա
Գինին մի թերություն ունի. այն միշտ քիչ է լինում

Շատ հետաքրքիր է «Կանգուն» տեսակը։ Ճիշտ է այն տեղական տեսակ չէ, այլ սելեկցիոն, որը պատրաստվել է հատուկ աղանդերային գինիների և թունդ խմիչքների արտադրման համար, սակայն գրագետ մոտեցման պարագայում հնարավոր է նրանից շատ հետաքրքիր չոր գինի ստանալ։ Արցախում դա միանշանակ «Խնդողնին» է, որից որոշ արտադրողներ շատ հետաքրքիր գինիներ են արտադրում։

Հայաստանում 200 տեսակի գինի կա, որոնց մասին գրեթե ոչ ոք ոչինչ չգիտի։ Արտադրողներն իրենք հաճախ թերագնահատում են այն, ինչ ունեն։ Դա ոտքի տակ տված ոսկի է։

— Երևանում վերջին ժամանակները մի շարք գինու ռեստորաններ են բացվել, և մարդիկ հաճույքով իրենց երեկոն անցկացնում են մի գավաթ ազնիվ ըմպելիքի շուրջ։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում գինու մշակույթը։

— Իմ կարծիքով, այսօր «գինեխմության» համակարգային մշակույթը երկրում բացակայում է, քանի որ առավել հայտնի խմիչք է օղին, որը վաճառվում է ամեն քայլափոխի և շատ գովազդվում։ Գինի օգտագործում եմ քչերը։ Երևանում գինու հաստատություններ են հայտնվում, սակայն սա միայն նորաձևությանը հետևելու միտում է։ Այն «գինեխմության» մշակույթի վերածելու համար, դեռ մեծ աշխատանք պետք է տարվի։

- Ասում են, գինին ազնվացնում է սնունդը։ Ասում են նաև, որ մեկ գավաթ գինին ընթրիքի ժամանակ չի խանգարի։ Դա այդպե՞ս է։

— Այո, բացարձակ ճշմարտություն է։ Ուտեստն ինքնին կարող է շատ համեղ լինել, իր հերթին, գինին իր համն ունի։ Այդ երկու համերի համադրությունը տալիս է երրորդ համը` ավելի հզոր և հետաքրքիր, գինին ընդգծում է ուտեստը, նորովի ընկալվում ու բացահայտվում նրա հետ միասին, և հակառակը։ Հայկական խոհանոցը շատ հետաքրիր և բազմազան է ։ Մենք բոլոր շանսերն ունենք միջազգային խոհարարական փառատոներ կազմակերպելու համար, չէ՞ որ գինին և ուտելիքը` անբաժան հասկացություններ են։

Օրական մեկ գավաթը` նորմալ է, ավելին` արևմտյան երկրներում խորհուրդ է տրվում օրական մոտ երկու գավաթ ըմպել։ Կարմիր գինին իր մեջ մեծ քանակությամբ օգտակար միկրոէլեմենտներ է պարունակում։ Այն երկրներում, որտեղ գինի են օգտագործում, բնակչությունն ավելի քիչ է տառապում սրտանոթային համակարգի հիվանդություններով և քաղցկեղով։

Արթո

Խմելու մշակույթը մեծ քանակությամբ ըմպելիք օգտագործելը չէ։ Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի։ Եթե սա բացատրվի բնակչությանը, սովորեցվի գնահատել ոչ թե քանակն, այլ որակը, կգա մի օր, երբ օղի օգտագործելը վատ ճաշակի նշան կլինի, իսկ գինին` համընդհանուր միտում։ Պետք է հասկանալ, որ գինին, «ոգելից» խմիչք չէ, այլ սննդամթերք, ինչպես թեյը կամ սուրճը։ Ինչպես չի կարելի չարաշահել թեյն ու սուրճը, այնպես էլ չի կարելի չարաշահել գինի։

Русская версия

Լրահոս
0