00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ զինվորականները կուժեղացնեն Լիբանանի պաշտպանունակությունը

© Sputnik / Aram Nersesyan Бейрут, Ливан
Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Լիբանանը կստորագրեն ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիր, որի համաձայն` հայ զինվորականները կօգնեն ուժեղացնել լիբանանյան բանակի պաշտպանունակությունը։ Այս տարի լրացավ հայ–լիբանանյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայ-լիբանանյան հարաբերությունները թևակոխում են փոխգործակցության նոր մակարդակ, ինչին նպաստում է և՛ Երևան-Բեյրութ կանոնավոր թռիչքների մեկնարկը, և՛ Հայաստանի ու Լիբանանի միջև երկկողմ ռազմատեխնիկական պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները։

«Այդ պայմանագիրը քննարկման փուլում է։ Հայաստանն ունի անհրաժեշտ բոլոր մեխանիզմերը, որոնք թույլ կտան բարելավել լիբանանյան բանակի պայմանները և հոգալ դրա կարիքները», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը։

Երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը նպաստում է նաև այն, որ Լիբանանի հայկական համայնքն ամենախոշորներից մեկն է աշխարհում։ Լիբանանում, ըստ տարբեր տվյալների, ապրում է մոտավորապես 200 հազար հայ։

Լիբանանում հայերը կարևոր դերակատարություն ունեն երկրի բոլոր ոլորտներում` քաղաքականությունից մինչև մշակույթ։ Լիբանանի գլխավոր ոսկերիչները նույնպես հայեր են։

Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Երևան–Բեյրութ–Երևան, կամ ինչով է Հայաստանը գերել լիբանանցիներին

Մեր հայրենակիցներն առաջատար դիրքեր են զբաղեցնում երկրի քաղաքական կյանքում։ Լիբանանի Ազգային ժողովում կա հայկական ծագում ունեցող վեց պատգամավոր, որոնք ընտրվել են համապետական ընտրություններին ընթացքում։

Զբոսաշրջության և կանանց հարցերով նախարարներն են, համապատասխանաբար. Ավետիս Կիտանյանը և Ժան Հովասափյան։

Իսկ երկրի նախագահի` Միշել Նաիմ Աունի անվտանգությունն ապահովում է հայկական ծագում ունեցող լիբանանցի սպան։

«Երկրի տարբեր կառույցներում (այդ թվում` ուժային) հայերի ներգրավվածությունը նպաստում է Հայաստանի և Լիբանանի երկկողմ շփումներին», — ասաց Լիբանաում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը։

Նրա խոսքով` հայերի ակտիվությունն անդրադառնում է դեսպանատան աշխատանքի վրա, համայնքը բնութագրում է որպես ամենակազմակերպվածների մեկը։

Դեսպանի հետ համակարծիք է նաև լիբանանյան խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին։ Նա խոստովանում է, որ լիբանանահայերից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ կապված է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ։

© Sputnik / Aram Nersesyan Բեյրութ
Բեյրութ - Sputnik Արմենիա
1/6
Բեյրութ
© Sputnik / Aram Nersesyan Բեյրութ
Բեյրութ - Sputnik Արմենիա
2/6
Բեյրութ
© Sputnik / Aram Nersesyan Բեյրութ
Բեյրութ - Sputnik Արմենիա
3/6
Բեյրութ
© Sputnik / Aram Nersesyan Բեյրութ
Բեյրութ - Sputnik Արմենիա
4/6
Բեյրութ
© Sputnik / Aram Nersesyan Բեյրութ
Բեյրութ - Sputnik Արմենիա
5/6
Բեյրութ
© Sputnik / Aram Nersesyan Բեյրութ
Բեյրութ - Sputnik Արմենիա
6/6
Բեյրութ
1/6
Բեյրութ
2/6
Բեյրութ
3/6
Բեյրութ
4/6
Բեյրութ
5/6
Բեյրութ
6/6
Բեյրութ

Բագրատունու ընտանիքը նույնպես տեսել է ցեղասպանությունը, նրա պապին սպանել են, հայրը Տիգրանակերտից փախել է Բեյրութ և հիմնավորվել այնտեղ։ Թեև Լիբանանում հիմնականում ապրում է հայերի երրորդ սերունդը, այնուհանդերձ, նրանք կապը չեն կորցնում պատմական հայրենիքի հետ և հետևում են Հայաստանում և Արցախում տեղ ունեցող իրադարձություններին։

«Մենք մեզ Լիբանանի լիարժեք ու լիիրավ քաղաքացի ենք զգում։ Ես չեմ հիշում մի դեպք, որ արաբները թարս հայացքով նայած լինեն մեզ», — ասաց Բագրատունին։

Լիբանանահայերը հիմնականում ապրում են Բեյրութի Բուրջ Համուդ (Bourj Hammoud) թաղամասում, ինչպես նաև երկրի հյուսիսային շրջաններում։ Բեյրութի այդ թաղամասը հիմնել են հայերը, որոնք փրկվել են 1915 թվականի ցեղասպանությունից և ապաստան են գտել Լիբանանում։ Այստեղ են ծնվել աշխարհառչակ System of A Down խմբի երաժիշտներ Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը։

Երկրում գործում է կրթական 25 հաստատություն, որտեղ ուսումն իրականացվում է հայերենով, այդ թվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ ու մանկապարտեզներ։ Հարուստ և բազմազան է նաև լիբանանահայերի մշակութային կյանքը։ Լիբանանում գործում է հայկական թատրոն, ազգային երգի ու պարի խմբակ։

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ապրիլի 24-ին մենք հավաքվելու ենք երկրի ազգային հրապարակում` Նահատակների հրապարակում, և պահանջելու ենք, որ Թուրքիան ճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը», — ասաց Բագրատունին։

Նույն օրը Լիբանանի օպերային երգիչների մասնակցությամբ համերգ կկազմակերպվի, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին;

Անցած դարի 30-ական թվականներին Բուրջ հրապարակում հուշարձան է տեղադրվել` ի հիշատակ մահապատժի ենթարկված այն լիբանանցիների, որոնք համարձակվել են խոսել թուրքական զավթման դեմ, այստեղից էլ անվանումը` Նահատակների։

Русская версия

Լրահոս
0