ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Պենտագոնը հրապարակել է հզոր GBU-43 ռումբի փորձարկումների տեսանյութը։ Այդ ռումբը նաև «բոլոր ռումբերի մայր» են անվանում։
For the first time in history a GBU-43/B Massive Ordnance Air Blast bomb was used. The #MOAB was used on an ISIS-K tunnel in Afghanistan. pic.twitter.com/zI9d2CXOfa
— U.S. Air Force (@usairforce) 13 апреля 2017 г.
Ինչպես հայտնում RT-ն, ռումբի փորձարկումներն իրականացվել են 2013 թվականին Ֆլորիդայի զորավարժարանում։ Պենտագոնն ընդհանուր առմամբ 14 այդպիսի ռումբ ունի։
Ապրիլի 13-ին Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջին անգամ GBU-43 գերհզոր ֆուգասային ավիացիոն ռումբ է կիրառել Աֆղանստանում` «Իսլամական պետության» հսկողության տակ գտնվող թունելները ոչնչացնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գերհզոր ռումբի կիրառումը գնահատել է որպես ամերիկյան զինվորականների «շատ հաջողված առաքելություն»։