00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը պատրաստվում է Զատկին հոգեպես և համեղ կերակուրներով

© Sputnik / Асатур Есаянцалтарь
алтарь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամբողջ քրիստոնյա աշխարհն այս տարի Սուրբ Զատկի տոնը նշում է ապրիլի 16-ին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է տոնական միջոցառումների, իսկ խոհարարները խորհուրդներ են տալիս, թե ինչ ուտեստներով զարդարել Զատկի սեղանը:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հայ ժողովուրդը դժվար ճանապարհ է անցել, և շատ կարևոր է, որ կարողացել է պահպանել տոների և ուտեստների պատրաստման ավանդույթը: Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Նրա խոսքով` շատ քիչ ժողովուրդներ են հիշում ու պահպանում իրենց ավանդույթները, հանուն խաղաղության ու պտղաբերության կերակուր պատրաստում:

© Sputnik / Aram Nersesyan Սեդրակ Մամուլյանն ու տեր Պետրոս քահանա Մալյանը
Настоятель церкви Сурб Саркис (святого Саркиса) протоиерей Петрос Малян и Седрак Мамулян  - Sputnik Արմենիա
Սեդրակ Մամուլյանն ու տեր Պետրոս քահանա Մալյանը

«Զատիկը բացառություն չէ: Օրինակ, «ածիկ» ուտեստը պատրաստում են ծլած ցորենի հատիկներից: Այսինքն, այն խորհրդանշում է մահն ու համբարձումը: Ցորենի հատիկը մենք դրել ենք հողի մեջ, այն «մահացել է», սակայն նոր կյանք է տվել ծիլին: Բացի այդ, այն հիանալի կերակուր է երեխաների համար: Մի օր մենք մի երիտասարդից հետաքրքիր բաղադրատոմս իմացանք: Նա պատմեց իր տատի մասին, որը Նոր Նախիջևանից էր (Ռոստով) և ձուկը խմորի մեջ էր պատրաստում»,- նշեց Մամուլյանը:

Խոհարարը նշեց, որ Զատկի օրը հայերը սիրում են նաև խոտերից ուտեստներ պատրաստել, իսկ Հայաստանում ընդունված է 300 տեսակի կերակուր պատրաստել կանաչեղենից: Բնությունը, նրա խոսքով, պտուղների բազմազանությամբ շռայլ է հայերի նկատմամբ։

Святое Копье - Sputnik Արմենիա
Էջմիածինը բացահայտել է բացառիկ քրիստոնեական մասունքի գաղտնիքը

«Այդ օրը նախկինում պատրաստում էին կոլոլակով Թանապուր: Ինչպես նաև լավաշով բրդուճ, որի մեջ փաթաթում էին կանաչի, ձու, ավելացնում աղ»,- ասաց նա:

Ձուն, նրա խոսքով, ավանդաբար կարմիր են ներկում, ինչը խորհրդանշում է Քրիստոսի արյունը. շաբաթ երեկոյան ձուն արդեն ներկած պետք է լինի, իսկ Զատկի սեղանն էլ՝ պատրաստ:
Սուրբ Սարգիս եկեղեցու Պետրոս ավագ քահանա Մալյանն, իր հերթին, նշեց, որ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու ամենակարևոր տոներից մեկն է: Ամբողջ քրիստոնյա աշխարհն այս տարի Զատիկը նշում է ապրիլի 16-ին:

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ բոլոր եկեղեցիները գտնվում են ավագ շաբաթվա մեջ, ամեն օրն իր խորհուրդն ունի: Երեկ, օրինակ, Վերնատանը կատարվեց սուրբ հաղորդության խորհուրդը: Վերջին ընթրիքի ժամանակ, երբ Հիսուսը փոխանցեց սուրբ հաղորդության խորհուրդը, որից հետո կատարվեց ոտնլվան, որը խորհրդանշում է խոնարհության խորհուրդը: «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված: Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով՝ ձեզ համար թափված»։ Այս պատվիրանը դարձավ հաղորդության խորհրդի հիմքը, որը խորհրդանշում է Քրիստոսի՝ հանուն մարդկանց զոհաբերությունը: Դրանից հետո Քրիստոսը, հռչակելով հավասարության և հնազանդության խորհուրդը, լվաց առաքյալների ոտքերը»,- բացատրեց քահանան:

Пасхальные яйца - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս պատրաստվել Զատկի տոնին և ինչպե՞ս նշել այն

Նրա խոսքով` հինգշաբթի երեկոյան սկսում է Քրիստոսի խաչելության կարգը, որը կոչվում է «Խավարում» կամ «Խավարման կարգ»:

«Իսկ երբ յուղաբեր կանայք կիրակի գալիս են Հիսուս Քրիստոսի գերեզմանին՝ բերելով անուշաբույր խնկեր ու յուղեր, որպեսզի ավարտեին օծումը, հայտնաբերում են, որ դագաղը դատարկ է: Եվ այդ ժամանակ հրեշտակն ասում է՝ ինչո՞ւ եք ողջին մեռածների մեջ որոնում, Հիսուսը հարություն է առել է»,- ասաց տեր Պետրոսը։

Նա նշեց, որ Հայաստանում մեծ շուքով են տոնում Սուրբ Զատիկը: Հատկապես Արարատյան պատրիարքարանի թեմը և երիտասարդական միությունները գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպում:

«Այժմ մենք պատրաստվում ենք մոմավառության: Սուրբ Սարգիս եկեղեցուց կանթեղներով շարժվում ենք Ամիրյան փողոցով դեպի հրապարակ և քարե գորգի վրա խաչ ենք կազմում կանթեղներով: Այդ կերպ սուրբ հարության օրհնությունը փոխանցում ենք մեր բնակչությանը»,- ասաց նա:

Տեր Պետրոսը նաև պատասխանեց հայկական «ձվերով կռվելու» բարի ավանդույթի մասին հարցին: Նրա կարծիքով, այդ ավանդույթը ժողովրդից է եկել և Հայ առաքելական եկեղեցին այն չի արգելում (կանոններից դուրս չէ):

Русская версия

Լրահոս
0