00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անցած ուղին

© Sputnik / Asatur YesayantsЮрий Хачатуров
Юрий Хачатуров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրի Խաչատուրովն այսօր նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Sputnik Արմենիան ներկայացնում է նրա կենսագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Յուրի Գրիգորիի Խաչատուրովը ծնվել է 1952թ. մայիսի 1-ին Վրաստանի Տետրի-Ցկարո քաղաքում:

1969թ. ընդունվել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական Կարմիր շքանշանի ուսումնարանը, որը գերազանցությամբ ավարտել է 1974թ.: 1974-1982թ.թ. հեռավոր արևելյան զինվորական օկրուգում զբաղեցրել է դասակի հրամանատարի, մարտկոցի հրամանատարի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ շտաբի պետի, առանձին հակատանկային հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ:

1982թ. օգոստոսից մինչև 1985թ. հունիսը եղել է Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր: Ակադեմիան հաջողությամբ ավարտելուց հետո նշանակվել է Բելառուսի զինվորական օկրուգի տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնին:

начальник Главного штаба ВС Армении, генерал-полковник Юрий Хачатуров - Sputnik Արմենիա
Խաչատուրով. ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ պետք չեն

1987թ.-ից մինչև 1989թ. փետրվարը ծառայել է Աֆղանստանում` 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնում: 1989թ. հոկտեմբերին Աֆղանստանում ծառայությունն ավարտելուց հետո նշանակվել է Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին:

1992թ. ապրիլին Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրության տակ և նշանակվել 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին:

Ակտիվորեն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Արցախում մարտական գործողություններին:

1992թ. սեպտեմբերին նշանակվել է սահմանապահ զորքերի վարչության պետ՝ ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնին:

Անձամբ մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձևավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները և խմբավորումները: Զբաղեցրել է նաև օպերատիվ ուղղության հրամանատարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնները:

ՀՀ նախագահի 2000թ. մարտի 21-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին: ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնին:

Николай Патрушев и Юрий Хачатуров провели консультации в Ереване - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընտրվեց

1995թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում, 2000թ.` «գեներալ-լեյտենանտ», 2008թ. ապրիլի 15-ին` «գեներալ-գնդապետ»:

ՀՀ Նախագահի` 2009թ.-ի հունվարի 31-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

ՀՀ նախագահի հրամանով 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Աֆղանստանում ծառայության ընթացքում պարգևատրվել է «Կարմիր Աստղ» երկու շքանշաններով, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշանով, աֆղանական «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Արցախում մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը, միավորումները և խմբավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական ավանդի համար պարգևատրվել է «Մարտական Խաչ» շքանշաններով, «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, այլ մեդալներով ու պարգևներով:

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Լրահոս
0