00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատուրով. ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ պետք չեն

© Sputnik / Самвел Сепетчянначальник Главного штаба ВС Армении, генерал-полковник Юрий Хачатуров
начальник Главного штаба ВС Армении, генерал-полковник Юрий Хачатуров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովի խոսքով` հայկական կողմը կարող է ինքնուրույն հակահարված տալ հակառակորդին

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի– Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ հարկավոր չեն, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Այստեղ խաղաղապահ ուժեր հարկավոր չեն, մենք ինքնուրույն կարող ենք պատասխան տալ Ադրբեջանին։ Ուզում եմ տեղեկացնել, որ միայն վերջին 15 օրվա ընթացքում նրանք մեր դիրքերի ուղղությամբ արձակել են մի քանի հազար ականներ` մինչև 10 կմ խորությամբ։ Մենք համարժեք պատասխան ենք տվել, հիմա քայլն իրենցն է։ Նրանք լուրջ կորուստներ ունեն, միաժամանակ ի տարբերություն նրանց` մենք չենք կրակել գյուղերի ուղղությամբ», – ասաց Խաչատուրովը երկրում անցկացվող «Անխախտելի եղբայրություն 2015» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունների շրջանակում։

Ուրբաթ Ղարաբաղի ուժերի դիրքերի նկատմամբ իրականացված հրետանահրթիռային հարվածի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ չորս զինծառայողներ։ Դրա նախորդ օրը Հայաստանի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և նռնականետներ։ ԼՂՀ ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ղարաբաղյան կողմի հատուցման ակցիայի հետևանքով Ադրբեջանի կողմից զոհվել է ավելի քան տասը մարդ, կան նաև վիրավորներ։

Խաչատուրովի խոսքով` այս ամենը դադարեցնելու համար Հայաստանն առաջարկում էր հեռացնել դիպուկահարներին, անցկացնել քաղաքացիական անձանց մահվան և գյուղերի գնդակոծման փաստերի քննություն, սակայն Ադրբեջանը տարբեր վերապահումներով հրաժարվում է այդ առաջարկներից։

«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղություն պահպանելուն ուղղված օպերացիայի պատրաստում և ներդրում» թեմայով զորավարժություններն անցկացվում են Հայաստանի «Բաղրամյան» հրաձգարանում սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 4–ը։

Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 600 զինծառայողներ և 50 միավոր տեխնիկա, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ներառվող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության (միլիցիայի) ներկայացուցիչներն ու ստորաբաժանումները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ միավորված շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները։

«Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների հիմնական նպատակներն են ամրապնդել փոխհարաբերություններն ու համագործակցությունը զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ համակազմերի միջև, ավելացնել հրամանատարների և բոլոր շտաբերի գործնական հմտություններն ու կարողությունները, որոնք վերաբերում են խաղաղապահ խնդիրներ կատարելիս ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունների նախապատրաստման և ստորաբաժանումների վերահսկման աշխատանքին, մշակել հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման գործում համատեղ ջանքերի կարևորության միասնական հասկացություն։

Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ համակազմերի մարտական կարգավորվածության կատարելագործմանը։

Լրահոս
0