00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապագա քաղաքապետը լավ կաշխատի, եթե ավելի լավ թաղապետներ ունենա

© Sputnik / Asatur YesayantsАйк Киракосян
Айк Киракосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու ընտրություններում կարևորը ոչ թե քաղաքապետի թեկնածուի անձն է, այլ այն թիմը, որն աշխատելու է 12 վարչական շրջաններում: Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց PR-ի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Երևանի վարչական շրջանների կառավարման մարմիններն այս պահին ՀՀԿ-ի փաստացի տիրույթում են, ինչը նշանակում է, որ կուսակցությունը վարչական ռեսուրսն օգտագործելու բոլոր հնարավորություններն ունի։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նման կարծիք հայտնեց PR-ի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը:

Նա նշեց, որ, որ «Ելքը» 122 000 ձայն էր ստացել խորհրդարանական ընտրություններում, և չի բացառվում, որ ընտրողներն այդ ուժի ներկայացուցիչներին կցանկանան տեսնել նաև Երևանի ավագանիում։ Կիրակոսյանի խոսքով` Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը հազիվ թե մեծ ռեսուրսներ ունի, թեև ունի համակիրների մեծ բանակ՝ որպես ուժեղ կին և նախկին ակտիվ, ընդդիմադիր պատգամավոր:

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Ովքե՞ր կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին

«Այսպիսով, առավելապես մրցակից կողմերն են ՀՀԿ-ն ու «Ելքը»»,- ասաց Կիրակոսյանը՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ընդդիմադիր «Ելքն» ու «Երկիր ծիրանին» փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում:

Առաջիկա ընտրություններում հավասարազոր ուժերի պայքար ունենալու համար, PR մասնագետի համոզմամբ, ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն ընդդեմ իշխանական ուժի:

Անդրադառնալով երեք քաղաքական ուժերի քարոզչական մարտավարությանն ու կարգախոսներին` Հայկ Կիրակոսյանը նշեց, որ ՀՀԿ-ն, ինչպես և խորհրդարանական ընտրությունների ժամանակ, չի շտապում բացահայտել դրանք` մինչև վերջին օրը պահելով ինտրիգը: Մինչդեռ, Կիրակոսյանի խոսքով, Փոստանջյանի քաղաքական ուժն անմիջապես բացահայտեց իր կարգախոսը՝ «Դեպի Արարատ»: Ավելին, մասնակցության հայտի ներկայացման օրը Զարուհի Փոստանջյանը ԿԸՀ եկավ ծիրանագույն զգեստով, որը նույնպես բացահայտում էր մարտավարական որոշակի գաղտնիքներ:

«Ելքը» պաստառների, տեսահոլովակների մեծ փորձառություն ունի, անդամները սոցիալական կայքերից շատ վարժ են օգտվում, ինչը մասնագետին թույլ է տալիս ենթադրել, որ այդ քաղաքական ուժը հենց այս ձևաչափով է ներկայացնելու Երևանի՝ ՀՀԿ-ական քաղաքապետի կառավարման մեջ թույլ տրված սխալներն ու բացերը:

Բացի այդ, ըստ նրա, հանրային կարծիքի ձևավորման համար մեծ դեր են խաղում տարբեր լուրերը: Դրանցից մեկը սոցիալական կայքերում տարածված տեղեկությունն է այն մասին, որ Երևանի քաղաքապետը 3-րդ անգամ պաշտոնավարելու իրավունք չունի:

Այս լուրը, Հայկ Կիրակոսյանի դիտարկմամբ, կարող է վնասել ՀՀԿ-ին:

Армен Смбатян, секретарь ЦИК Армении - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ավագանու ընտրություններ. ինչպե՞ս է ընտրվելու Երևանի նոր քաղաքապետը

«Բավական է` մարդիկ լսեն, որ Տարոն Մարգարյանը չի լինելու, միանգամից կսկսեն խոսել, թե ով է լինելու հաջորդ քաղաքապետը: Սա որոշակի պլատֆորմ է ձևավորում և բավականին խոցելի դարձնում ներկայիս քաղաքապետի դիրքերը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, մասնագետի դիտարկմամբ, այս ուժն այնքան էլ շահեկան դիրքում չէ, քանի որ այն ամենը, ինչից երևանցիները դժգոհ են, վնասելու է հենց ՀՀԿ-ի վարկանիշին: Հայկ Կիրակոսյանի խոսքով` դրանք աղբանոցների վերածված ստորգետնյա անցումներն են, քաղաքի կենտրոնում անընդհատ ասֆալտապատվող ու ծայրամասերի երբեք չնորոգվող փողոցները, Երևանի ոչ այնքան ճաշակով ձևավորումները:

«Ես կարծում եմ, որ Նոր տարվա եղնիկների ու պինգվինների տեսքով ճոխություններ թույլ տալը, երբ մենք վագոն-տնակներում բնակվող հայրենակիցներ ունենք, այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նշված երեք քաղաքական ուժերի առաջադրած քաղաքապետի թեկնածուներին, Հայկ Կիրակոսյանը նշեց, որ «Ելքի» անդամ Նիկոլ Փաշինյանն առավել ընկալելի է որպես հռետոր:

«Անգամ ԱԺ նախագահի աթոռը Նիկոլ Փաշինյանին ավելի կսազեր, քան քաղաքապետի»,- ասաց նա:

Տարոն Մարգարյանն էլ, հակառակը, թեև հռետոր չէ, բայց մեր զրուցակցի համոզմամբ, գործ է անում: Դե իսկ կին քաղաքապետի կերպարը, նրա խոսքով, կսազեր Երևանին:

«Կին քաղաքապետի շնորհիվ ավագանիների կիսագրագետ, կիսակրիմինալ դեմքերի պատկերը դրականորեն կարող է փոխվել»,- ասաց նա:

Այդուհանդերձ, Հայկ Կիրակոսյանը չի ժխտում, որ թե՛ Տարոն Մարգարյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը և թե՛ Զարուհի Փոստանջյանը հանրության կողմից ընկալվում են իրենց ներքևում գտնվող օղակներով, ինչն էլ վճռորոշ է լինելու ընտրություն կատարելիս:

«Այդ 12 հոգին (թաղապետները-խմբ.) շատ վճռորոշ են: Որոշները դևերի պես նստած են իրենց համայնքների վրա ու սև հետք են բնակիչների առօրյայում: Նրանցից մաքրվելու խնդիրը, եթե անգամ Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ, ամենավճռորոշն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ավելի լավ 12 թաղապետ ունենալով` Տարոն Մարգարյանը շատ ավելի արդյունավետ կաշխատեր:

PR մասնագետի համոզմամբ` բայց այդ պաշտոնում էլ ավելի արդյունավետ կարող են աշխատել Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը՝ իրենց ավելի լավ 12 հոգով:

Լրահոս
0