00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին դեմքերի նոր մուտքը խորհրդարան

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը նոր խորհրդարան ընտրեց: Ընտրարշավին մասնակցած 9 կուսակցություն-դաշինքից Ազգային ժողով մուտք գործելու հնարավորություն ունեցավ ընդամենը 4 քաղաքական ուժ՝ Հանրապետական, Ծառուկյան, Ելք և Դաշնակցություն:

Թե որքանով նրանց նախընտրական խոստումները իրականություն կդառնան, ցույց կտա խորադարանական գործունեությունը: Իսկ մենք մի փոքր վերլուծենք, թե ինչ ուժեր հայտնվեցին, ի վերջո, նոր խորհրդարանում, ինչպիսին է պատկերը:

Կրկին ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովում է իշխող Հանրապետականը, այս անգամ վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական արշավի արդյունքում: Ենթադրաբար, նրա կառավարությունը կշարունակի գործունեությունը, քանի որ նախագահն էլ խոստացել էր. ընտրություններում Հանրապետականի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել:

Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
Սոցիոլոգը՝ Հայաստանի ընտրությունների և Շառլ Դե Գոլի կապի մասին

Այս պահին կուլիսներում ամենաքննարկվող թեման մնում է այն, թե ով կլինի առաջիկա խորհրդարանի նախագահը: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը դառնում է խորհրդարանական երկիր և Աժ խոսնակի պաշտոնն էլ այդ համատեքստում ավելի գրավիչ է դառնում: Սակայն մի նկատառում. Հայաստանը լիարժեք խորհրդարանական կառավարման կանցնի 2018 թ-ից միայն, երբ կավարտվի նախագահ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը:

Ընտրություններն, իհարկե, անցկացվեցին նոր՝ բարեփոխված Սահմանադրությանը համապատասխան: Կայուն մեծամասնություն ձևավորելուց հետո միայն խորհրդարանը կընտրի վարչապետ և կձևավորի կառավարություն: Նախագահի լիազորությունների ավարտից հետո խորհրդարանը կընտրի նաև երկրի նախագահին ու միայն այդ ժամանակ կանցնի խորհրդարանական լիարժեք կառավարման:

Ամենաքննարկվող թեմաներից է նաև, թե արդյո՞ք Հանրապետականը կոալիցիա կկզամի որևէ ուժի հետ, ենթադրաբար՝ դաշնակցության, քանի որ Ծառուկյանն ու Ելքը ներկայանում են որպես ընդդիմադիր ուժեր և խորհրդարանում ներկայացնելու են ընդդիմադիր թևը:

Выборы в НС РА. Голосование. Выборы - Sputnik Արմենիա
Փորձագետներ․ Հայաստանի ընտրություններն անակնկալներ չմատուցեցին

Դաշնակցությունը մեկ անգամ չէ, որ կոալիցիա է կազմել իշխանության հետ, Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն էլ ժամանակին կոլաիցայի կազմում էր: Այս կուսակցության գործունեության, թերևս, միայն անուններն են փոխվում, նախկինում իշխանություն էին, հետո դարձան այլընտրանքային, հիմա էլ կլինեն ընդդիմադիր: Սակայն ինչպես հայտնի է, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, ԲՀԿ-ն անվանափոխելով Ծառուկյան դաշինք՝ հիմնական գործող անձերն ու դեմքերը մնացել են նույնը:

Դաշնակցության դեպքում էլ երբեք ոչինչ չի փոխվում՝ նույն դեմքերն ու նույն անունները: Ստացվում է այնպես, որ խորհրդարան անցած միակ նոր քաղաքական ուժը նոր դեմքերով` Ելքն է, բայց այստեղ էլ պիտի հիասթափեցնեմ, կրկին դաշինքի անունն է նոր, բայց ոչ հիմնական գործող անձինք: Թեև հասարակության լայն շրջանակում և քարոզարշավին էլ առավել ակտիվ էր ընդդիմադիր կեցվածքը միշտ պահող Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին հայտնի էր որպես նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, սակայն նա ցուցակի 3-րդ հորիզնոկանում էր: Ակնհայտորեն Փաշինյանի ակտիվ ու քննադատական ելույթների պակաս նոր խորհրդարանում փաստորեն չի լինի:

Избирательный участок. Голосование. Выборы - Sputnik Արմենիա
ԵՄ. ԱԺ ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը

Բայց փաստն այն է, որ Ելքի ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը, որը հասարակության լայն շրջանակներում վարկանիշի առումով զիջում է Փաշինյանին: Ելքի երկրորդ համարը զբաղեցնող Արամ Սարգսյանն էլ եղել է թե՛ ինշխանությունում և թե՛ ընդդիմությունում, ճաշակել թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության համը:

Նախկին վարչապետն այսօր կրկին ընդդիմության դաշտում է գործելու, և այս գործիչը միշտ ընկալվում է որպես սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր: Հիշենք, որ նա վարչապետ էր դարձել Վազգեն Սարգսյանի սպանությունից անմիջապես հետո, իսկ ընդդիմություն՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո: Այսպիսով, ո՞րն է ելքը. հարց, որ դեռ մնում է առկա:

Իսկ թե ովքեր և ինչու դուրս մնացին խորհրդարանից՝ մեկ այլ քննարկման թեմա է. հիշենք, թերևս, մի քանի անուն, որ խորհրդարանում չեն լինի, բայց ժամանակին իշխանությունում էին և բարձր պաշտոնների. ՀՀ նախկին նախագահ ԼՏՊ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյան, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ՀՀ նախկին ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան: Դե ինչ, սպասենք նոր զարգացումների…

Այս մասին դիտեք նաև Sputnik Արմենիա. Ալինա Օրդյանի հետ հաղորդաշարում։

Լրահոս
0