00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նայեք դեմքներին և կտեսնեք

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցЕвгений Евтушенко
Евгений Евтушенко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկայում և առաջին հերթին՝ Թալսա քաղաքում, որտեղ բանսատեղծը ապրել և ստեղծագործել է վերջին քսանհինգ տարվա ընթացքում, սկսվել է Եվգենի Եվտուշենկոյին հրաժեշտ տալու արարողությունը. Մոսկվայում նրան հրաժեշտ կտան Ծաղկազարդի և Տիեզերագնացության օրվա միջև ընկած օրը, կթաղեն նրան Պերեդելկինո գերեզմանատանը, սակայն կհիշեն դեռ երկար:

Տարբեր մեծության մի քանի տասնյակ աստղեր տեղափոխող և սկզբում «այնտեղ» ուղղություն բռնած, իսկ այնուհետև՝ երեք ժամ անց «հետ վերադարձող» գինովցած նավն ընթանում էր Մոսկվա գետի վրայով: «Իզվետիայի» կարգադրությամբ նավի վրա գտնվող հեղինակի ուշադրությունը սևեռված էր նրան, ում այսօրվա դասային աստիճանների աղյուսակում կդասեին սուպերաստղերի շարքին. տախտակամածով լողացող նավին համահունչ ճոճվելով, թանկարժեք «Նիկոն» հեռախոսը ձեռքին, քայլում էր Եվգենի Եվտուշենկոն:

Празднование дня рождения поэта Евгения Евтушенко - Sputnik Արմենիա
Եվգենի Եվտուշենկո. «Ես Արարատը սեգ թիկունքիս կբեռնեմ...»

Տախտակամածին մարդ չկար: Չեմ հիշում արդեն որերրորդ Մոսկովյան Միջազգային կինոփառատոնի բարում և նավախցիկում զվարճացող մասնակիցներն ու հյուրերը (անցյալ դարի 70-ականների կեսերն էր), որոշակիորեն մտնում էին «աստղաթափության» փուլի մեջ, իսկ Եվտուշենկոն, որը որևէ տեղ հյուր չէր, այլ միշտ տանուտեր, քայլում էր տախտակամածով՝ հստակ ուղղություն բռնած դեպի նավախել: Այնտեղ կինոքննադատ Յուրի Չերեպանովին սպասող հեղինակից բացի ոչ ոք չկար: Այսինքն՝ ստացվում էր, որ Եվտուշենկոն ինձ մոտ էր գալիս: Մոտեցավ, սեղմեց ձեռքս, աչքով արեց, հանեց տեսախցիկը, բացատրեց. «Ուզում եմ լուսանկարել մերձմոսկովյան ափերը մերձմոսկովյան երեկոյին»: Բանաստեղծն այդ ժամանակ նոր էր սկսել հետաքրքրվել լուսանկարներով:

Այս հանդիպումը ձեռքսեղմումով էր: Իսկ նախկինում մեկ այլ հանդիպում էր եղել՝ ծափողջույններով:

60-ականների սկիզբն էր: Երևանը Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում սպասում էր Եվգենի Եվտուշենկոյին: Տոմսերը ոչ միայն վերջացել էին, այլ ընդհանրապես չկային: Ով կարողացել էր ներս սողոսկել ամբոխի միջից՝ նստած էր հատակին, աստիճաններին, դռների արանքում էին կանգնած:

Հեղինակը, որին հաջողվել էր բանասեր համակուրսեցիների հետ գալյորկայում տեղ զբաղեցնել, զարմացնում է ոչ բանասեր ուսանողների անհավանական մեծ քանակը: Պոլիտեխնիկ, Գյուղինստիտուտ, Ֆիզկուլտինստիտուտ, Բժշկական… Իսկ այ նրանք զովետից են, ամֆիթատրոնի անցումում՝ իրավաբանականը, պատերի տակ՝ կոնսերվատորիայի ուսանողները: Տարիքով մեծերին այդքան էլ չգիտենք, բայց նրանք էլ շատ են, շատ-շատ: Անհավանական է, ֆուտբոլ չէ, «Արարատն» ու «Դինամոն» չեն խաղում… Թեև, եթե համերգի կազմակերպիչները հանդիպումն անցկացնեին մարզադաշտում, տեղերը, միևնույն է, չէին բավականացնի: Այդպիսի ժամանակներ էին:

Ասում են. «Բրեժնևը Ալլա Պուգաչովայի ժամանակների քաղաքական գործիչ է»: Չգիտեմ: Այլ բան գիտեմ՝ 60-ականների ժամանակաշրջանը մեծ քառյակինն էր՝ Եվտուշենկո, Ռոժդեստվենսկի, Վոզնեսենսկի, Բելլա Ախմադուլինա, իսկ թե ղեկավարներից ով էր այն ժամանակ գլխավորում երկիրը՝ դեռ հիշել է պետք:

… Խոր լռության մեջ Եվտուշենկոն կարդում է. «Покуда наследники Сталина живы еще на земле, мне будет казаться, что Сталин еще в мавзолее…», «Постель была расстелена и ты была растеряна…», հատվածներ «Бабий Яр»-ից, «Братская ГЭС»-ից:

Празднование дня рождения поэта Евгения Евтушенко - Sputnik Արմենիա
Լեգենդը հեռացավ. մահացել է բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն

Մեր ժամանակի հարգելի՛ ընթերցողներ: Հետևեք հեռուստահաղորդումների անոնսներին: Այս օրերին հեռուստատեսությամբ, հավանաբար, կցուցադրեն Եվտուշենկոյի ելույթները: Նայեք ոչ թե բանաստեղծին, նայեք դահլիճին և կտեսնեք, որ այսօրվա համերգներին միշտ չէ, որ խելացի դեմքեր կհանդիպեք: Մարդիկ սկսեցին խորհել փոխաբերության, խոսքի, մտքի մասին: Հիշում են, համեմատում, կարեկցում: Առանց արտիստի հետևում պարող կամ երգողների, ձեռքերը վեր բարձրացնողների ու թույլ մոտիվացված ջղաձգության: Կտեսնեք մարդկանց, որոնք ցանկանում են լսածն անցկացնել իրենց միջով, հասկանալ՝ ով ենք մենք, որտեղից, ուր ենք գնում, և ինչն ինչոց է այս աժխարհում: Այնպես գրել ու այդպես կարդալ, որ կոկորդդ կծկվի ու երակներդ պայթեն: Եվտուշենկոն կարող էր:

Նրա ամեն ինչն էր շատ՝ տաղանդը, ընկերները, կանայք, հանդիպումները, բաժանումները, ուժերը: «Я разный — я натруженный и праздный. Я целе- и нецелесообразный…»-, ասում էր ինքն իր մասին: Սակայն այն, ինչ չկար նրա մեջ, չկար՝ չոր ու հոխորտացող ակադեմիականություն:

Էպիգրամա՝ նվիրված, բառի բուն իմաստով՝ խորհրդային բանաստեղծ Եվգենի Դոլմատովսկուն.

Евгений — ты Евгений.
Я не гений — ты не гений,
Я говно, ты говно,
Я недавно, ты давно…

… Մոսկովյան այն Միջազգային կինոփառատոնին գլխավոր մրցանակին արժանացավ բուլղարական մի ֆիլմ, որի գլխավոր դերակատարն էր Ինոկենտի Սմոկտունովսկին: Մոսկվայում Բուլղարիայի դեսպանատունը այդ առթիվ ընդունելություն կազմակերպեց: Կրկին աստղերը շատ էին և կրկին բոլորից վառ Եվտուշենկոն էր:

Ցածր երաժշտություն էր հնչում. Եվգենի Եվտուշենկոյի խոսքերի վրա գրված Առնո Բաբաջանյանի երգը կատարում էր Մուսլիմ Մագամաևը: Երգը կոչվում էր «Մի շտապի՛ր»:

Ты спеши, когда обидят вдруг,
Ты спеши, когда мне нужен друг,
Ты спеши, когда грущу в тиши,
Ты спеши…

Եվտուշենկոն մահացավ 85 տարեկանում, սակայն թվում է, թե մեկ է՝ շտապեց, նման մարդիկ պետք են միշտ և ամենուր, առանց նրանց դժվար է և դատարկ:

Русская версия

Լրահոս
0