00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվգենի Եվտուշենկո. «Ես Արարատը սեգ թիկունքիս կբեռնեմ...»

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցПразднование дня рождения поэта Евгения Евтушенко
Празднование дня рождения поэта Евгения Евтушенко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կյանքից հեռացավ դարի բանաստեղծներից մեկը` հակասական, խռովարար և քնարերգու Եվգենի Եվտուշենկոն։ Իզուր չէր ինքն իր մասին ասում` «Ես անհամատեղելի եմ, անհարմար, ամաչկոտ ու հանդուգն, բարի ու չար եմ ես»։ Վաթսունականներին աղմուկ հանած ու իր հաղթանակած ձայնը XXI դար հասցրած Եվգենի Եվտուշենկոն։

Մարիա Ավագյան, Sputnik

Նա անկեղծորեն ու ջերմորեն սիրում էր Հայաստանն ու իր հայ ընկերներին, թարգմանում էր հայ բանաստեղծներին։ Բազմաթիվ անգամ է եղել հայկական հողում։

«Հայաստանն ինձ ջերմությամբ է դիմավորել կյանքիս ամենածանր պահերին… Իսկ Պարույր Սևակը հանգրվան էր գտնում Մոսկվայում, երբ հայրենիքում իր համար դժվար էր լինում…»։

Եվտուշենկոն թարգմանել ու մեծ դժվարությամբ կարողացել է Սևակի գործերը տպագրել «Նովի միր» ամսագրում։ Սևակն ընկերոջ մոտ էր գնացել, Եվտուշենկոն նրա համար ջերմ հանդիպում էր կազմակերպել Մոսկվայի «Գրանդ-հոթելում»։ Բայց խոցված բանաստեղծը, Եվտուշենկոյի խոսքով` «բաց հույզերի մարդը», գլուխը կախել ու «լացել էր անձայն` ուսերը ցնցելով», հետո ասել էր. «Ներիր ինձ, Ժենյա, բայց ես Հայաստանից եմ, որտեղ մարդիկ սոված են, ես չեմ կարող այսպիսի սեղանի մոտ նստել…»։

«Պարույրի խիղճը անձնականից վեր էր, և դա ինձ համար բարոյական դաս եղավ…»։

Եվտուշենկոն չէր հոգնում Հայաստանին սեր խոստովանելուց. «Հնարավոր է` ես ուրիշ մարդ լինեի, եթե չլինեին իմ հայ ընկերները, նրանց աչքերը… Երբ դուք ժպտում եք, ձեր աչքերը տխուր են մնում… Դուք իմ խղճի մասն եք կազմում…Մենք պետք է հաղթահարենք մեր վախերը, բայց վախենանք այն մարդկանց դատապարտող հայացքներից, որոնք մեզ սիրում են…»։

Իսկ եթե ոչ՝ միայն թե ուժս հերիքի,

Թող որ ճկվեմ, թող որ ողնաշարս ճաքի,

Ես Արարատը սեգ թիկունքիս կբեռնեմ

Եվ սահմանից այս կողմ կհասցնեմ:

Եվտուշենկոյի պոեզիան շատ բան է սովորեցրել վաթսունականների սերունդներին։ Նա մի կում օդ էր, դարաշրջանի խոսափողը։ Իր վերջին գրքերից մեկն անվանել էր «Վաթսունական»։ Նա ասում էր` «չկա ավելի անիմաստ բան, քան չարացած խանդը անցյալի նկատմամբ…», «մենք գալիս ենք ոչ միայն անցյալից, այլև` ծագումից, ոչ միայն նախնիներից, այլև ինքերս մեզնից` մեր հույսերից, հիասթափություններից ու կրկին հույսերից…»։ Նա սովորեցրեց չամաչել սխալներից ու կասկածներից, ճանաչելով իրականի ու կեղծի տարբերությունը, խոսեց մարդկային տառապանքների, դժբախտությունների և, իհարկե, հավերժականի` Սիրո մասին։

Русская версия 

Լրահոս
0