ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. «Պլյուշչենկոյի հրեշտակները» գեղասահքի ակադեմիայի բացմանը օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն և նրա որդին սառույց դուրս եկան և ելույթ ունեցան հանդիսատեսի առջև։
Հայտնի գեղասահորդ Ալեքսանդր Պլյուշչենկոյի որդին սառույց դուրս եկավ սկսնակ փոքրիկ գեղասահորդ Եվա Բուրունովայի հետ և պարեց «Калинка-малинка» հայտնի երգի տակ։
Եվգենին նույնպես ելույթ ունեցավ։
Ակադեմիայի հիմնադիրը օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն է։
«Իրականանում է վաղեմի երազանքս` սեփական ակադեմիայի բացումը։ Սրա մասին երկար եմ մտածել և, վերջապես, կարողացա իրականացնել»,- ասաց Պլյուշչենկոն բացմանը։
2017 թվականի մարտի 31-ին Եվգենի Պլյուշչենկոն հայտարարեց մարզական կարիերայի ավարտի մասին։
Սպորտը լքելու հիմնական պատճառը վնասվածքներն ու առողջական խնդիրներն էին` գեղասահորդը 15 վիրահատություն է տարել։ Այդուամենայնիվ, օլիմպիական չեմպիոնը չի բացառում, որ կմասնակցի Կորեայի Ձմեռային խաղերին, սակայն արդեն որպես մարզիչ։
Պատանի գեղասահորդներին ընդունելու և ըստ խմբերի բաշխելու գործընթացը անցկացվեց մարտի 20-ից ապրիլի 4-ը։ Ավելի վաղ հայտնում էին, որ Պլյուշչենկոյի ղեկավարության տակ կմարզվի Սոչիի 2017 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Ադելինա Սոտնիկովան։