00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. ԱԺ ընտրություններից հետո ոմանք սգում են, ոմանք` արտագաղթում

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր. Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 6-ի մամուլի տեսությունը։

«Հայկական ժամանակ». Մհեր Սեդրակյանն արտագաղթում է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է և լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նա նախ ուզում էր որդուն՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանին ընդգրկել «Ծառուկյան» դաշինքում: Բայց իշխանությունները դա ոչ միայն կանխեցին, այլ զրկեցին նրան պաշտոնից: Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց նաև Մհեր Սեդրակյանի դուստրը: Մամուլն արդեն գրել է, որ Սեդրակյանի որդիներն արտագաղթել են ԱՄՆ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատրաստվում է նրանց հետևից գնալ նաև ինքը՝ Սեդրակյանը: Նա նաև պատրաստվում է ԱՄՆ տեղափոխել իր բիզնեսները, վաճառել այստեղ ունեցած կարողությունը:

«Հրապարակ». Անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ-ականների շրջանում սուգ է. անհանգիստ են նաև«անցողիկները»

«Հրապարակ»-ի տեղեկություններով`անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է։ Նրանք մեծ գումարներ են վատնել, նպաստել ՀՀԿ-ի վերարտադրությանը, բայց չեն անցել խորհրդարան։

Выборы НС РА. Голосование - Sputnik Արմենիա
Արաբյան. Հայաստանի ԱԺ ընտրությունները թափանցիկ էին

Անհանգիստ են նաև «անցողիկները»․ Սերժ Սարգսյանը դեռ ոչ մեկին ոչինչ չի ասել, նախնական արդյունքները հրապարակվելուց հետո մի կարճ ժամանակով եղել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, շնորհակալություն հայտնել կուսակիցներին, որոնք սպասել են, որ առաջնորդը կասի, թե որ ընտրատարածքից ով է անցնելու խորհրդարան, բայց նա ոչինչ չի ասել։

Բանն այն է, որ մի շարք տարածքներում առաջին և երկրորդ ցուցանիշներ հավաքածներից ոմանք չեն անցնի խորհրդարան, իսկ, այ, Վարդան Այվազյանին խոստացել են տանել, թեև նա Կոտայքում ռեյտինգայիններից չորրորդն է»:

«Ժամանակ». Վիգենի Բազմասերը

Ըստ «Ժամանակ» թերթի հրապարակման` խորհրդարանական ընտրություններից առաջ լուրեր էին շրջանառվում, որ նախկին ԲՀԿ-ական, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված Բազմասեր Առաքելյանը ընտրություններից հետո նշանակվելու է նույն մարզի մարզպետ, սակայն մեզ հասած տեղեկություններով նրա մարզպետ դառնալը խիստ կասկածելի է արդեն: Պատճառն այն է, որ Առաքելյանը ՀՀԿ-ից 8 հազար հոգու համար փող է վերցրել ընտրակաշառք բաժանելու համար, բայց 8 հազար հոգու գումար բաժանելուց հետո 4495 ձայն է կարողացել ապահովել:

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱԺ-ում կլինի Հայաստանի ազգային փոքրամասնության 4 ներկայացուցիչ

«Բազմասեր Առաքելյանի` մարզպետի բաղձալի պաշտոնում նշանակվելու վերջին հույսը մնացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որի ջերմ հովանավորությունն է վայելում Բազմասեր Առաքելյանը»,- գրում է թերթը

«Ժամանակ». ԲՀԿ-ն կմնա «ընդդիմությո՞ւն», թե՞ կմիանա իշխող կոալիցիային

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին վճռվում է՝ ԲՀԿ-ն կմնա «ընդդիմությո՞ւն», թե՞ կմիանա իշխող կոալիցիային՝ չսպասելով 2018-ին։ Եթե Սերժ Սարգսյանը որոշեց, որ «Ծառուկյան» դաշինքը պետք է իր գործունեությունը շարունակի ընդդիմադիր դաշտում, ուրեմն Դոնթի բանաձևով ԱԺ չորս հանձնաժողով կմնա ԲՀԿ-ին, ու նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնը։

Ըստ թերթի տեղեկությունների՝ Իշխան Զաքարյանն է լինելու ԲՀԿ-ից ԱԺ փոխնախագահը։

«Հարցը վերջնականապես կքննարկվի և Սերժ Սարգսյանն իր որոշումը կկայացնի այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում»,- գրում է թերթը:

Լրահոս
0