ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Կանայք Ռուսաստանի Դաշնությունում սկսել են իրենց արժանի պաշտոններ զբաղեցնել։ Կանանց վստահում են շատ բարդ ու նախկինում նմանը չունեցող նախագծեր, որոնք նրանց հաջողվում է հասցնել համաշխարհային մակարդակի։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է կատարել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես է նա պատասխանել ամերիկացի քաղաքական գործիչ Ջին Շահինին, որը Սենատի լսումներին ցուցադրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի համատեղ լուսանկարը։ Շահինի խոսքով` «ԱՄՆ հետախուզության գաղտնազերծված զեկույցից արված լուսանկարը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում RT-ի հետ»։
«Բացի այդ, լուսանկարն անամոթաբար ցուցադրում է, որ Սիմոնյանը հսկայական խարիզմա ունի», — գրել է Զախարովան։ Ոչ ազգությունը, ոչ էլ գենդերային գործոնը, ոչ տարիքը, ոչ էլ ծանոթությունը կամ նախկին արժանիքները չեն գերազանցի գլխավորը` որակավորումը, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։