ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Օրյոլի շրջանի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանը լքում է տարածաշրջանը Հայաստանից աշխատանքային առաջարկ ստանալու պատճառով, գրում է «ՌԻԱ 57»-ը։
Վերմիշյանը պաշտոնը լքելու դիմում է ներկայացրել, ապրիլի 3-ին մարզպետի տեղակալ Ալեքսանդր Բուդարինը ստորագրել է այն։
Պարբերականի տվյալներով՝ հանրապետության ղեկավարությունը բարձր պաշտոն է առաջարկել Վերմիշյանին, և ճարտարապետն ընդունել է այն։
Կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը՝ չի նշվում։ Բացի այդ, մոտ ապագայում մրցույթ է հայտարարվելու Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի թափուր պաշտոնի համար։
Վահագն Վերմիշյանը Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնել է 2014 թվականի սեպտեմբերից։ Նրա նախագծերը ոչ միշտ էին դրական արձագանք ստանում։ Այսպես, օրինակ՝ Օրլովի գլխավոր հետիոտնային փողոցի վերականգնումը քաղաքացիները բավականին ցավոտ ընդունեցին։ Օրլովի բնակիչներին վրդովեցրել է Ալեքսանդրովյան կամրջի մոտ առևտրային կենտրոն և քաղաքային ադմինիստրացիայի մոտ բազմահարկ շենք կառուցելու առաջարկը։
Նշվում է, որ ճարտարապետությունը իշխանությունների ուշադրությունից դուրս է, ղեկավար չկա, ավելի վաղ պաշտոնից հեռացել էր ճարտարապետության վարչության պետ Յուրի Կիրիենկոն։