00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգորյան. Պետերբուրգի ահաբեկչությունը Իսլամական պետության ձեռագիրն ունի

© Sputnik / Asatur YesayantКандидат исторических наук, арабист Саркис Григорян.
Кандидат исторических наук, арабист Саркис Григорян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արաբագետի խոսքով` ահաբեկչությունները տեղի են ունենում միջազգային ասպարեզում կարևոր դեր խաղացող երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են դեպի Իսլամական պետություն, Sputnik Արմենիային ասաց պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Երկուշաբթի ժամը 14:30-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուններ տեղի ունեցան, նախնական տվյալներով 11 մարդ մահացել է, մի քանի տասնյակը վիրավոր են։ Տուժածների թվում կան երեխաներ։ Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչական գործողություն իրականացման մեջ մեղադրվում է Ղրղըզստանից եկած անձ։

XI заседание клуба Валдай. Армен Петросян - Sputnik Արմենիա
Պետրոսյան. Պետերբուրգի ահաբեկչությունը «Ալ Քաիդայի» ձեռագրին է նման

«Ծայրահեղական տեղեկատվական դաշտում տոնում են` տարածելով լուսանկարներ ու հայտարարելով, որ իրենց «եղբորը» հաջողվեց դա անել։ Նրանց աջակցությունն այստեղ միանշանակ է։ Ընդ որում, մուսուլմանական աշխարհում, ընդհանուր առմամբ, վերաբերմունքը, իհարկե, բացասական է։ Մուսուլմանները փորձում են ցույց տալ, որ թեև այստեղ իսլամական հետք է առկա, սակայն այն չի արտահայտում այդ կրոնի հիմնական սկզբունքները»,- ասաց Գրիգորյանը։

Դեռ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն, փորձագետի կարծիքով, մի քանի գործոն կա, որոնք մատնացույց են անում հավանական հեղինակին։

«Մայրաքաղաքում Պուտինի ներկայությունը, ենթադրյալ ահաբեկչի երիտասարդ տարիքը, նրա ազգային պատկանելիությունը Իսլամական պետության ձեռագիր են հիշեցնում։ Հայտարարություն չի արվել, թեև ԻՊ-ն ահաբեկչությունից մեկ օր անց, սովորաբար, ստանձնում է պատասխանատվությունը»,- ասաց Գրիգորյանը։

Չի բացառվում, որ նրանք չլինեն, սակայն, արաբագետի կարծիքով, ձեռագիրն այլ բան է հուշում։ Գրիգորյանը նշեց, որ ահաբեկչությունները ծրագրվում են այն երկրներում, որոնք կարևոր դեր են խաղում միջազգային ասպարեզում՝ վախեցնելու նպատակով։ Մասնավորապես, խոշոր քաղաքներում, մարդկանց կուտակումների վայրերում։ Այդ տեսանկյունից ահաբեկչության հեղինակները հասան սպասված արդյունքի։ 

Նրա խոսքով` ահաբեկիչների հաջողության գրավականը կարող է լինել մեկ անձի առկայությունը, քանի որ խմբակային գործողություններն ավելի հեշտ կբացահայտվեին և կկանխվեին։

Պայթյունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» մետրոյի կայարանների մոտ։ Հարուցված է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով, այդուամենայնիվ, հետաքննությունը դիտարկում է տեղի ունեցածի նաև այլ տարբերակներ։ Ապրիլի 4-ից Սանկտ Պետերբուրգում եռօրյա սուգ է հայտարարվել։

Русская версия

Լրահոս
0