00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աստծուց հետո գալիս է հայրը»

© Sputnik / Asatur YesayantsШенгавит, Ереван.
Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գլխիցս դուրս չի գալիս մի հասարակ երաժշտություն, պարզունակ բառերով`

Մայրիկ, իսկ երկինքը հեռու՞ է։
Հեռու է։
Մայրիկ, իսկ ծովը հեռու՞ է։
Հեռու է։
Մայրիկ, իսկ արևը հեռու՞ է։
Հեռու է։
Մայրիկ, իսկ հայրիկը հեռու՞ է։
Հեռու է…

Քանի որ ամեն ինչ իր պատճառն ունի, հեղինակը պատրաստ է բացատրել՝ ինչու մեղեդին իրեն հանգիստ չի թողնում. պատճառը թերթի տեղեկությունն է։ Ահա այն.

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից հայտնում են, որ մարտի 17-ից 23 ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 357 երեխա` 190 տղա ու 167 աղջիկ։ Այդ նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանին ենթակա ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ այցելել է 41379 քաղաքացի»։

Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների այցելուներին առողջություն մաղթելով` կխոսենք 190 տղայի ու 167 աղջկա մասին, որոնք հանձնվել են ծնողների խնամքին։

Аэропорт в Гюмри. Пассажиры - Sputnik Արմենիա
Ավելի շատ մեկնել են, քան ժամանել. ՀՀ սահմանահատման ու քաղաքական ապաստանի դեպքերը

…Ավելի հազվադեպ են դառնում նկարները, որոնցում հայրիկը դիմավորում է մայրիկին` նորածնին գրկած։ Հայրերը նկարներում մեկ-մեկ հանդիպում են, բայց նրանք հեռու են և՝ երկար ժամանակով։ Երևանցիների հին սերնդի համար սովորական տեսարան է` հայրերը երեխաների ձեռքը բռնած մանկապարտեզ են բերում, հետո դպրոց են ճանապարհում կամ դասից տուն տանում, իսկ հիմա ավելի շատ խոսենք լավ հիշողությունների ու անցյալի մասին։ Ինչու՞ է այդպես` բացատրելու կարիք չկա. կեցությունը որոշում է գաղթը, թե ինչի դա պետք է բերի ու արդեն բերում է` դա է խնդիրը։

«Աստծուց հետո գալիս է հայրը», — պնդում էր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, չնայած, ըստ իս, Աստծուց հետո մայրն է գալիս, բայց դասականների հետ չեն վիճում։ Թեև, հայրերի անսահմանափակ կոնտինգենտի երկարատև գործուղումների մեջ գտնվելու պարագայում, Աստծուց հետո հաջորդ դիրքում հայտնվում է մայրը։

Բայց դրանում ոչ մի լավ բան չկա։ Եթե Երևանում սույն թվականի մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ծնված 190 տղան ու 167 աղջիկը մնալու են մայրերի խնամքին, իսկ հայրերին տեսնելու են տոն օրերին և առիթից առիթ, դա ոչ թե վատ է, այլ շատ վատ։ Եվ վատ է ոչ միայն տղաների ու աղջիկների համար, (թեև, երբ տղաները մեծանում են առանց տղամարդու դաստիարակության՝ շատ ավելի վատ է), դա քայքայում է հայ ընտանիքի ինստիտուտը, որը վաղուց համարվում է օրինակելի։

Միաժամանակ, աճել է կանանց ծանր աշխատանքի ծավալը, ինչքան էլ դժվար լինի հայթայթող տղամարդու կյանքը, որն ապրում է ընտանիքից հեռու։ Վերադառնալ սովորական կեցության, երբ ընտանիքում ամեն մեկն իր տեղում է, ընտանիքն էլ միասին է` սա է ազգային գաղափարներից լավագույնը։

…Ընթացիկ շաբաթվա հեռուստասյուժեն։ Գյումրիում օրը ցերեկով փլվել են Ամալյա Ալավերդյանի տան երկու պատն ու խոհանոցը։ Հիմա ոչ լվացվելու, ոչ երեխաներին կերակրելու, ոչ էլ հաց ուտելու հնարավորություն կա։ Ամալյան մնացել է երեք երեխաների հետ, ամուսինը գնացել է խոպան, ապրելու տեղ չկա։ Ին՞չ անի, ու՞ր գնա։ Ահա թե ուր։

Ընթացիկ օրվա տեղեկություն։ Անցած տարի Հայաստանից ՌԴ ֆիզիկական անձերին փոխանցվել է 210 միլիոն դոլար (դա Ռուսաստանից ստացած միջոցների 30%-ն է)։ Ինչի՞ համար։ Իրականությանը ամենամոտ ենթադրությունն է, որ հայրենակիցները ուզում են Ռուսաստանում ձեռք բերել բնակարաններ, որոնց գները կտրուկ իջել են։ Այսինքն, արդեն ոչ թե Ամալյայի ամուսինը կվերադառնա երեխաների մոտ՝ Գյումրի, այլ Ամալյա Ալավերդյանը կվերցնի երեխաներին ու կարտագաղթի Գյումրիից։

Կառավարության վերջին հայտարարություններից։ Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ կենցաղային պայմանների բարելավման կարիք ունեցող բազմազավակ ու երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու հարցին։

Շատ լավ է։ Հիմա տեսնենք, թե ինչ կհաջորդի այդ հայտարարությանը։Երեք փորք գյումրեցիները կգնա՞ն հոր մոտ, որն ինչպես երգում է ասվում՝ «հեռու —հեռու է», թե՞ հայրը կվերադառնա, որ մոր հետ միասին լինի Աստծուց հետո։

Թե ինչպիսին կլինի Երևանում մարտի 17-ից 23-ը ծնված 190 տղաների ու 167 աղջիկների ճակատագիրը՝ դժվար է ասել։

Русская версия

Լրահոս
0