00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու՞ Հայաստանը դարձավ Անդրկովկասում Ռուսաստանի կարևորագույն դաշնակիցը

© Sputnik / Asatur YesayantsФлаги России и Армении
Флаги России и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–ռուսական դիվանագիտական հարաբերությունները քառորդ դարի պատմություն ունեն։ 25 տարի առաջ երկու անկախ պետություն սկսեցին հարաբերություններ, որը վերաճեց ընկերության ու ռազմավարական համագործակցության։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

2017 թվականի մարտի 3-ին կարևոր մի իրադարձության` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձն է։

ԽՍՀՄ-ն փլուզումից հետո Հայաստանը Անդրկովկասում գրեթե միակ հետխորհրդային պետությունն էր, որը Ռուսաստանի համար դարձավ կարևոր և ամենագլխավոր դաշնակիցը։ Ռուսաստանն, իր հերթին, դարձավ Հայաստանի համար ոչ միայն գործընկեր, այլև ռազմավարական դաշնակից, որն իր մեծ ներդրումն ունեցավ Հայաստանի գործունեության տարբեր ոլորտներում։

Ամեն ինչ սկսվեց 90-ականներին

Հայ-ռուսական երկկողմանի հարաբերություններն այսօր անհնար է պատկերացնել առանց մի շարք պայմանագրերի, որոնք ընդունվել և ստորագրվել են երկու երկրների նախագահների կողմից դեռևս 90-ականների սկզբերին։ Առանց այդ պայմանագրերի չէին ընդունվի երկրների համար կարևոր համաձայնություններ։ Որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմք, բացի դարավոր պատմական կապերից, ընդունված է համարել 1997 թվականի օգոստոսի 29 — ին ընդունված «Պայմանագիրը բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագիրը։

Прямая линия с президентом РФ В. Путиным - Sputnik Արմենիա
Պուտինը խոսել է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակի մասին

Այնտեղ նշված են կետերը, որոնց վրա հիմնվում են երկու երկրներն` իրենց հարաբերությունները կառուցելիս, նաև միջազգային ասպարեզի կարևորագույն հարցերում, որոնք փոխադարձ շահեր են ներկայացնում։

Տասնյակ փաստաթղթերի ու պայմանագրերի մեջ կարևոր է նաև «XXI դար`ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը»։ Հռչակագիրն ընդունվել է 2000 թվականի սեպտեմբերի 26-ին` բարեկամության մասին պայմանագրի հիման վրա։

«Կողմերն ակտիվ կհամագործակցեն պաշտպանության ապահովման ընդհանուր ռազմավարական խնդիրների շուրջ` 1992 թվականի մայիսի 15-ին ընդունված «Կոլեկտիվ անվտանգության մասին» պայմանագրի հիման վրա։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները կարծում են, որ Պայմանագրի գործունության ուժեղացումը մասնակից պետությունների անվտանգություն ապահովման կարևոր երաշխիք է», — ասվում է հռչակագրի մեջ։

Հայաստանը հետխորհրդային այն քիչ երկրներից է, որը գտնվում է ԽՍՀՄ-ից հետո ստեղծված բոլոր միությունների կազմում։ ՀԱՊԿ շրջանակում պետությունը խորացրել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, ինչը Հայաստանի անվտանգության երաշխավորողն է։

Ռուսաստանն իր վրա պարտականություն է վերցրել Հայաստանի սահմանները պաշտպանելու` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունով (ՀԱՊԿ) ընդունված համաձայնությունների շրջանակում։

Այն ժամանակ էլ տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար կարևոր գործոն դարձավ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը, որը ռազմական հերթապահություն է իրականացնում ՀՕՊ ԱՊՀ Միացյալ համակարգի շրջանակում։ Երկու երկրների նախագահների որոշմամբ` ռուսական կայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվել է մինչև 2044 թվականը։ Արձանագրությունը նախատեսում է նաև դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ընդլայնումը։ Կայանը համալրված է Ս-300В ԶՀՀ-ով, Մ1-2 ԲՈՒԿ-ով, ՄիԳ-29 կործանիչներով, ռազմատրանսպորտային Մի-8ՄՏ և հարվածային Մի-24Պ ուղղաթիռներով։

Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյան. «ՀՀ–ը և ՌԴ–ը երբեք չեն եղել բարիկադների հակառակ կողմերում»

Հայ-ռուսական հարաբերությունների հաջորդ փուլը սկսվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵԱՏՄ-ին միանալու մտադրության մասին։ Արդյունքում, Հայաստանը չստորագրեց ԵՄ-իմ միանալու մասին համաձայնագիրը, ինչը կանխորոշեց Հայաստանի արտաքին քաղաքականության մոտական տասնամյակների զարգացումը։

Հայաստանի ԵԱՏՄ մուտք գործելուն պես երկրների տնտեսական հարաբերությունները նոր ընթացք ստացան, նշմարվեցին համագործակցության այլընտրանքային ուղիներ։

Ռուսաստանը` խոշոր առևտրային գործընկեր

Այս տարիների ընթացքում Ռուսաստանը դարձել է Հայաստանի ամենամեծ առևտրային ու տնտեսական գործընկերը։ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրային շրջանառությունը հասել է 1,5 միլիարդ դոլարի, ինչը մեր երկրի շրջանառության 30%-ն է կազմում։ 2016 թվականին ապրանքաշրջանառությունը աճել է վեց տոկոսով` հասնելով 1,34 միլիարդ դոլարի։

Արդեն երկար տարիներ է Հայաստան մտնող դրամային փոխանցումների 70%-ը Ռուսաստանից են։ Չնայած ճգնաժամին, Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատար դիրքերում` տրանսֆերային փոխանցումների հարցում։ Ըստ վերջին տվյալների` ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են 3 միլիարդ դոլար։

Государственный визит В.Путина в Армению - Sputnik Արմենիա
Սարգսյանն ու Պուտինն ուղերձներ են փոխանակել

Զարմանալի չէ, քանի որ Ռուսաստանի հայ համայնքը մեծագույններից է` արտասահմանում ապրող հայերի քանակով։ Ըստ որոշ տվյալների, Ռուսաստանում ապրում է միջինը 2 միլիոն հայ, իսկ Հայաստանից տարեկան 225 հազար մարդ արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան։ Տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանի հետ կապված են բիզնես և ուսումնական կապերով, ներգրավված են Ռուսաստանի հասարակական կյանքում։

Համատեղ նախագծեր են իրականացվում էներգետիկայի, կոմունիկացիոն, երկաթուղային հաղորդակցման ու հանքարդյունաբերության ոլորտներում։ Երկկողմանի հարաբերությունների խորացման և դրանց բարեկամական բնույթ հաղորդելու հարցում առանձնահատուկ դեր է կատարում մշակութային և հումանիտար համագործակցությունը։

2015 թվականի սեպտեմբերին Հայաստանում բացվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը։ Ավելի քան 15 տարի է երկրում գործում է հեղինակավոր` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը։ Հումանիտար համագործակցության շրջանակում տաս տարուց ավել է կա Ռուսաստանում կրթություն ստանալու ծրագիրը. տարեկան Հայաստանի համար տրվում է միջինը 200 քվոտա։

Համագործակցության վերաբերյալ նոր պայմանավորվածություններ ձեռք են բերվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի Մոսկվա վերջին պաշտոնական այցերի ընթացքում։ Համաձայնագիր է ստորագրվել ռուսական «Ուղիղ ներդրումների» հիմնադրամի և հայկական ունիվերսալ վարկային «Փոքր և միջին ձեռնարկատիրության ներդրումներ» կազմակերպության հետ` համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին։ Գոյություն ունեցող միությունների շրջանակում նոր համագործակցության ծրագրեր են նշմարվել։

Русская версия

Լրահոս
0