00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղի հարցով բանակցությունների արդյունքները կախված են կողմերի քաղաքական կամքից

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел РФ Сергей Лавров
Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցությունների արդյունքներն առաջին հերթին կախված են հենց կողմերի քաղաքական կամքից։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկ անգամ ևս հաստատել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման ակտիվ մասնակից է։

«ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ համատեղ Ռուսաստանն աջակցում է կողմերին հակամարտության կայուն հաղթահարմանը հասնելու համար։ Այս խնդրի լուծմանն էր նվիրված անցյալ ամառ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կազմակերպված եռակողմ գագաթնաժողովը», — ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայկական «Նովոյե վրեմյա» թերթում հրապարակած «Ռուսաստանն ու Հայաստանը`բարեկամության և վստահության բազմադարյա ավանդույթներ. դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ» հոդվածում։

Сергей Лавров - Sputnik Արմենիա
Լավրով. «Ղարաբաղյան խնդրի լուծումն Ադրբեջանի ներքին գործը չէ»

Նա նշել է, որ Արցախի կարգավորման թեման առարկայական քննարկում է ունեցել նաև Վլադիմիր Պուտինի` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկկողմանի հանդիպման ժամանակ, ինչպես նաև արտգործնախարարների բազմաթիվ հանդիպումների ընթացքում։

«Մի շարք հարցերի վերաբերյալ հաջողվում է պայմանավորվածություն ձեռք բերել, մի քանի հարց է մնացել, թերևս`ամենակարևորները։ Սակայն ակնհայտ է, որ աշխատանքի արդյունքները կախված են առաջին հերթին հենց կողմերի դրսևորած քաղաքական կամքից, ճկունություն դրսևորելու և փոխզիջումային լուծումների գնալու նրանց պատրաստակամությունից», — ասել է Լավրովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է 2016 թվականի ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարել էր, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարել էր, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Русская версия

Լրահոս
0