00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրով. «Ղարաբաղյան խնդրի լուծումն Ադրբեջանի ներքին գործը չէ»

© Sputnik / Асатур ЕсаянцСергей Лавров
Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով. ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում ընդգծվում է, որ այլընտրանք չկա։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեման վերացական չէ և «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեման չէ», հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Министры иностранных дел России и Армении Сергей Лавров и Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Ղարաբաղի հարցը

Լավրովի խոսքով` ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կա մի շարք որոշում, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ուղղված են եղել հակամարտության գոտում կրակի դադարեցմանը։

Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, ինչպես նաև հայտարարություններում և փաստաթղթերում, որոնց տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները, ընդգծվում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

«Դրանցում ոչ երկիմաստորեն ասվում է վեճերի խաղաղ կարգավորման մասին», — նշել է Լավրովը։ Նա անհանգստություն է հայտնել 2016թ-ի ապրիլյան իրադարձությունների առնչությամբ` ընդգծելով, որ Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Военнослужащие вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Արցախում 19 տարեկան զինծառայող է վիրավորվել

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Русская версия

Լրահոս
0