00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԵԱՀԿ գործող նախագահ

© AFP 2024 / HELMUT FOHRINGERСебастьян Курц
Себастьян Курц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցն միացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը վերսկսելու` կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցն այսօր միացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ուղղված՝ քաղաքական կարգավորման գործընթացին ակտիվ մասնակցությունը վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին։ Այս մասին գրում է ԵԱՀԿ-ի կայքը:

Նա նշել է, որ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումներն ու բռնությունը վերջին երկու տասնամյակի ընթացքում ամենավատն էին, դրանք ավերածությունների, տանջանքների և մարդկային կորուստների պատճառ են դարձել:

Сопредседатели Минской группы ОБСЕ - Sputnik Արմենիա
Հրադադարի հարգումն ունի ծայրահեղ կարևորություն. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը

«Լավ եմ հիշում, թե որքան արագ պատերազմի մեխանիզմը կարող է հարված հասցնել խաղաղության համար գործադրվող ջանքերին: Դրա համար մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հետ կանգնել ցանկացած գործողությունից, որը վտանգի տակ է դնում հրադադարի ռեժիմը: Կողմերը պետք է կատարեն իրենց հանձնառությունները` միջազգային մարդասիրական պարտավորությունները խստորեն պահպանելու հարցում. ռազմական հանցագործությունները երբեք չեն կարող արդարացվել»,- ասել է Կուրցը:

Վերհիշելով շփման գծում 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած բախումները՝ ԵԱՀԿ գործող նախագահը բանակցային գործընթացին նոր խթան հաղորդելու հույս է հայտնել:

«Շփման գծում բախումները և հրադադարի լուրջ խախտումները, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դառնում, անցած մեկ տարվա ընթացքում առանձնակի մտահոգության տեղիք են տվել: Այժմ ժամանակն է կենտրոնանալ վստահության ստեղծման ուղղությամբ պրագմատիկ և պրակտիկ քայլերի, ինչպես նաև առարկայական բանակցությունների վերսկսման վրա»,- ընդգծել է Կուրցը:

Նա իր ափսոսանքն է հայտնել 2016 թվականի ողբերգական դեպքեր պատճառով ունեցած զոհերի համար և ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին:

«Մեկ տարի առաջ տեղի ունեցած մարտերի հետցնցումը բարդացրել է ադրբեջանցիների և հայերի համար խաղաղությանը հավատալը, բայց ինչպես ես նշել եմ բազմաթիվ առիթներով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք այսօր պետք է կազմենք խաղաղության ծրագիր և թույլ չտանք պատերազմի վերադարձն իր բոլոր սարսափելի հետևանքներով»,- հավելել է Կուրցը:

Նա ընդգծել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և նրա թիմի աշխատանքը, որի վկայությունն է 2017 թվականի փետրվարին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործողությանն ակտիվ աջակցությունը մահացած զինծառայողների մարմինների վերադարձի գործում:

Վերջում Ավստրիայի արտգործնախարարը նշել է, որ ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է աջակցել 2016 թվականին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի վեհաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

 

Լրահոս
0