ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Նման զգուշացումն արվել է Փեսախից (հրեական զատիկ) առաջ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հայտարարության մեջ կոչ է արվում իսրայելցի զբոսաշրջիկներին խուսափեն մեկնել այն երկրներ, որոնք մոտ են գտնվում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքներին:
Ահաբեկչության վտանգի հավանականությամբ Թուրքիան 3-րդ տեղում է: Իսկ Եգիպտոսը և Հորդանանը 1-ին և 2 րդ մակարդակներում են գտնվում:
Նշվում էր, որ Թուրքիայում առկա է «ահաբեկչության հստակ վտանգ»:
Վերոնշյալ երկրներում գտնվող Իսրայելի քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ լքել այդ երկրների սահմանները: