00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Սերժ Սարգսյանի անվտանգությունն ուժեղացվել է, Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի թեկնածու

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 30–ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի թեկնածու

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուի համար տարբեր անուններ են շրջանառվում՝ Իշխան Զաքարյան, Ռոբերտ Քոչարյան ու Հովիկ Աբրահամյան։

Մեզ հայտնի է դարձել, որ այսօր-վաղը «Ծառուկյան» դաշինքը պաշտոնապես հայտարարելու է, որ դաշինքի վարչապետի թեկնածուն դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է»:

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում էլ ավելի է ուժեղացվել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում էլ ավելի է ուժեղացվել: Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ ևս երկու ուղղաթիռներ: Սա, թերևս, պատահական չէ՝ հաշվի առնելով Նորքում զինված խմբի վնասազերծման դեպքը, երբ հայտնաբերել էին նաև օդում ինքնաթիռ խոցող զենքեր, մշակված պլաններ:

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ

Բացի այդ՝ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու պատվեր տալու կասկածանքով:

Թե ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ շրջելը, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ընդամենը ստանդարտ միջոցառում է, որ իրականացնում են, ու ամենևին կապված չէ Բաբայանի ձերբակալության հետ:

«Հրապարակ». Սերժ Սարգսյանն Արարատում ասել է, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այլընտրանքային»-փակ քարոզարշավ իրականացնող Սերժ Սարգսյանը ևս նախընտրել է ամենավերջում լինել Արարատի մարզում, որտեղ իր «սև գործն» է անում Աբրահամյանների կլանը:

Արարատից նա վերադարձել է բավականին ուշ, չնայած մարզի ակտիվի հետ հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, որտեղ ևս մեկ անգամ պահանջել է բոլորից «ընտրությունների ժամանակ խախտումները բացառել, դրանք պետք է լինեն շատ օրինակելի, իր այցի միակ նպատակը դա տեղ հասցնելն է»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վեդու ջրամբարի և Մասիսի սպորտային համալիրի հիմնարկեքի արարողությանը - Sputnik Արմենիա
Վեդու ջրամբարը կամ ինչպես եղևնին երիտասարդական կենտրոն նվիրեց Մասիսին

Հանդիպմանը մասնակցել են նաև պրոարգամիչական գյուղապետերը: Որևէ հարց հանդիպման ժամանակ չի հնչել գյուղապետերի կողմից, հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մեկառմեկ հանդիպել է նրանց հետ` բացատրելով, թե Արարատի որ վտակներում հատկապես և ինչպես պետք է ձմեռեն խեցգետինները:

Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը Մալթայից կվերադառնա` վաղը Մարզահամերգայինում` ՀՀԿ բոմոնդի մասնակցությամբ վերջին փակ հանդիպմանը մասնակցելու համար։

«168 ժամ». Սեյրան Սարոյանի ունեցվածքը. նրա տներից 3-ը գտնվում են Օդեսայում, Սոչիում և Լենինգրադի մարզում

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԱԺ պատգամավոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանն անցած տարի եկամուտ է ստացել միայն Ազգային ժողովից։ Ամեն դեպքում, դա է վկայում ԿԸՀ ներկայացրած նրա գույքի ու եկամուտների հայտարարագիրը։ Որպես աշխատավարձ՝ նա ԱԺ-ից ստացել է 6.8 մլն դրամ։

Գեներալ-պատգամավորը խնայողություն է իրականացնում միայն դրամով, և փետրվարի վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5.5 մլն դրամ։

Заседание правительства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցվածքը

Միաժամանակ Սարոյանը «Սարկոպ» հայ-ռուսական ՀՁ ՍՊԸ-ի 33% բաժնետերն է։

Հարուստ է Սարոյանի անշարժ գույքի ցանկը, այդ թվում՝ աշխարհագրորեն։ Պատգամավորի թեկնածուն Ուկրաինայի Օդեսայի մարզում ունի երկհարկ բնակելի տուն (454.41 քմ)՝ տնամերձով (0.1783 հա), ՌԴ Սոչի քաղաքում՝ բնակարան (106.95 քմ), ՌԴ Լենինգրադի մարզի Վսելովոժսկ քաղաքում՝ բնակելի տուն (108.3 քմ) և տնամերձ հողամաս (0.07 հա), ՀՀ Էջմիածին քաղաքում՝ հողամաս (0.08 հա), 2 բնակելի տներ (906.8քմ եւ 1022.3 քմ)՝ տնամերձ հողամասերով (0.185 հա եւ 0.5 հա), նաև հողին ամրակայված այլ գույք՝ 581.1 քմ, եւս 1 բնակարան Էջմիածնում (71.1 քմ), Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում՝ տնամերձ հողամաս (0.14 հա) եւ գյուղնշանակության հողատարածք (0.7 հա), Երևանում 2 հողատարածք Ազատության պողոտայում (0.2244 հա և0.1909 հա)։

Սարոյանը հայտարարագրել է միայն 1 ավտոմեքենա՝ 2006 թ. արտադրության «Համեր H2»։ 8 մլն դրամը գերազանցող արժեքով որևէ իր նա չի նշել»:

 

Լրահոս
0