Ծրագրի իրականացման չորս տարիների ընթացքում կստեղծվի շուրջ 250 նոր աշխատատեղ՝ ամսական 220-250 հազար դրամ միջին աշխատավարձով:
Ջրամբարի կառուցումը կարևոր քայլ է գալիք տասնամյակներում Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը և գյուղատնտեսության զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն աջակցելու համար:
Նույն օրը երկրի նախագահը ծանոթացավ նաև Մասիս քաղաքի ընտանեկան առաջին սպորտային համալիրի նախագծին:
«Սպորտային համալիրն անհրաժեշտ է մեր քաղաքի համար։ Դրա կառուցումը նույնիսկ մի փոքր ուշացել է։ Մասիսում արժանի երիտասարդություն է ապրում, որն իր ներուժն իրացնելու կարիք ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
Երիտասարդությանը աջակցելու նպատակով քաղաքում արդեն ինն ամիս է՝ երիտասարդական կենտրոն է գործում, որը երեք հիմնական ուղղություն ունի՝ կրթական, կամավորական և սոցիալական ծրագրերի իրականացում: Երիտասարդական կենտրոն է հաճախում շուրջ 120 մասիսցի պատանի և երիտասարդ: Կենտրոնն օգնում է տղաներին և աղջիկներին խորացնել ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի գիտելիքները, ինչպես նաև սովորել ծրագրավորման սկզբունքները։
«Նոր տարվա նախօրեին մի խումբ տղաներ և աղջիկներ մեզ խնդրեցին տոնակատարություն կազմակերպել քաղաքում, որտեղ անգամ եղևնի չկար։ Մենք ընդանուր ուժերով եղևնի բերեցինք Գերմանիայից, և տոնակատարությունը հաջողվեց։ Այդ ժամանակից ի վեր մենք ընկերություն ենք անում երիտասարդների հետ, և հենց այդ ժանանակ որոշեցինք երիտասարդական կենտրոն բացել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մասիսի զարգացման հիմնադրամի տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը։
Աշխատանքային այցի շրջանակում նախագահն այցելեց նաև երիտասարդական կենտրոն։ Մանրամասները դիտեք տեսանյութում։