ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի այցելուները ապրիլի 1-ին կկարողանան շահել ուղևորություն դեպի Հայաստան` «յոթերորդ զգայարան բացահայտելով իրենց մեջ», հայտնում է ցուցահանդեսի մամուլի ծառայությունը։
Դեպի Հայաստան անվճար ճանապարհորդություն հնարավոր կլինի ստանալ` մասնակցելով Instagram-ի ֆոտոմրցույթին։ Դրա համար անհրաժեշտ կլինի միայն №68 տաղավարում արված լուսանկար տեղադրել #enjoyArmenia հեշթեգով։
Հյուրերի համար վարպետության դասեր կանցկացվեն «Տապակա Արարատ» զատկի ավանդական ուտեստի պատրաստման վերաբերյալ և կառաջարկեն ռետրո ատելյե այցելել` հայկական տարազներով լուսանկարներ անելու համար։ Բացի այդ, հնարավոր կլինի մասնակցել պարային ֆլեշմոբին և սովորել հայկական ժողովրդական պարեր։
«Տոնի շրջանակներում «Կարին» հայտնի հայկական համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը կպատմի հայկական ժողովրդական երգ ու պարի մասին, այնուհետև կառաջարկի մասնակցել պարային ֆլեշմոբին», — պատմել են ԺՏՆՑ-ի ադմինիստրացիայում։ Հայկական գինիների և կոնյակի սիրահարները կկարողանան նաև ըմպելիքներ համտեսել։