00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմնական մրցակցությունը ՀՀԿ–ի և «Ծառուկյան» դաշինքի միջև է. ВЦИОМ-ի նոր հարցումը

© Sputnik / Asatur YesayantsГолосвоание на выборах
Голосвоание на выборах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունը ծավալվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի միջև, իսկ մնացած ուժերը երկրորդական դեր ունեն։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Խորհրդարանական ընտրություններում առաջադրված 9 ուժերից հիմնական մրցակցությունը ծավալվում է ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև, իսկ մնացածը երկրորդական դեր ունեն:

Սրանք Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տվյալներն են, որոնք այսօր, Երևանում, կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը ներկայացրեց լրագրողներին։

Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Հարցում. Իշխող ՀՀԿ–ն երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նախընտրական պայքարում

Համեմատելով ВЦИОМ-ի կողմից քարոզարշավի մեկնարկից առաջ իրականացված հարցման արդյունքների հետ՝ Ֆյոդորովն ասաց, որ ՀՀԿ վարկանիշը 2 տոկոսով բարձրացել է ՝ կազմելով 21 տոկոս և գրեթե հավասարվել «Ծառուկյան» դաշինքի վարկանիշին, որը կազմում է 22 տոկոս։ Իսկ «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը, նախորդ հարցման ցուցանիշի համեմատ, 4 տոկոսով նվազել է:

Հետազոտական կենտրոնը չափել է ոչ միայն կուսակցությունների վարկանիշները, այլ առանձին ընտրատարածքներում առաջադրված վարկանիշային թեկնածուների գումարային արդյունքները։ Այս դեպքում առաջատարը ՀՀԿ-ն է` ՀՀԿ-ն կողմնորոշված ընտրազանգվածի մեջ 44 տոկոս ձայն է հավաքում, «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս:

Ըստ ВЦИОМ հարցման տվյալների` ապրիլի 2-ից հետո խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունեն նաև «Ելք» դաշինքը (6 տոկոս), «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» (5 տոկոս) և «Հայկական վերածնունդ»-ը (4 տոկոս):

50+1.Ծառուկյան դաշինքը դրել է իշխանափոխության նշաձող - Sputnik Արմենիա
50+1. «Ծառուկյան» դաշինքը իշխանափոխության նշաձող է դրել

Հարցման արդյունքների համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքի հանդեպ վստահությունը հիմնվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով: Դրան զուգահեռ, ՀՀԿ նախընտրական պոտենցիալն էլ վարչապետ Կարեն Կարապետյանն է ։ Նիկոլ Փաշինյանն էլ`«Ելքից» 59 տոկոս վստահություն ունի ընտրողների շրջանում։

«Ազատ Դեմոկրատներից» ամենաշատը վստահում են Անահիտ Բախշյանին, «Հայկական վերածնունդ»-ից թե՛ Արթուր Բաղդասարյանին, թե՛ Հեղինե Բիշարյանին ավելի շատ չեն վստահում, քան վստահում են։

Նույնը նաև «Հայ ազգային կոնգրեսի» պարագայում է, առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանին վստահում է 32 տոկոսը, չի վստահում 64 տոկոսը, իսկ Ստեփան Դեմիրճյանին 40 տոկոսը վստահում է, 45 տոկոսը՝ ոչ:

Փոքր կուսակցություններից Ազգային ժողովում հայտնվելու հնարավորությունը նախորդ հարցումների հետ համեմատած ևս փոխվել է: Համաձայն նոր տվյալների՝ 5 տոկոսով ընտրական անցումային շեմը հաղթահարում է ՀՅԴ-ն, անցումային շեմին է «Ելք» դաշինքը և «Հայկական վերածնունդ»-ը:

Русская версия

Լրահոս
0