00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դադասյան. «Մեզ տվեք տանիք, և մենք դուրս կգանք փողոց»

© Sputnik / Diana AtoyanЖирайр Дадасян в гостях у радио Sputnik Армения
Жирайр Дадасян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Sputnik Արմենիայի եթերում շնորհավորում է գործընկերներին ու հատկապես հանդիսատեսին, առանց որի թատրոնը պարզապես չէր կարող գոյություն ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ժիրայր Դադասյանը վստահեցնում է` թատրոնն արվեստի հենց այն ուղղությունն է, որը պետք է անպայման մասնակցի մարդու ներքին զարգացմանն ու ինքնաճանաչողությանը։ Մնջախաղի թատրոնն այս խնդիրը տարիներ ի վեր լուծել է առանց սեփական տանիք ունենալու։ Գեղարվեստական ղեկավարի խոսքով` շենքի հարցն արդեն լուծվել է և իր հետագա հայտարարություններն արդեն ստեղծագործական բնույթ են ունենալու։

«Մի անգամ ասել էի` մեզ տվեք տանիք, և մենք դուրս կգանք փողոց, հիմա կարծես իրականանում է դա»,- Sputnik Արմենիայի եթերում ասաց Դադասյանը։

Փետրվարի 15-ի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ժիրայր Դադասյանին հանձնեց թատրոնի տարածքի խորհրդանշական բանալին, որը բացելու է նախկին Ազգային գրապալատի տարածքի դուռը։ Մնջախաղի թատրոնը սեփական տարածք կտեղափոխվի այն ժամանակ, երբ շենքի պայմանները կհարմարեցվեն թատրոնին։

Армен Амирян - Sputnik Արմենիա
Ամիրյան. Առանց թատրոնի մարդկանց աշխարհն անհամ ու անհրապույր կլիներ

Դադասյանի խոսքով` երբ հանգրվանեն իրենց տարածքում, որի դիմաց այգի կա, ամբողջ միջավայրը լցնելու են շարժվող քանդակներով, դերասաններով, փորձելու են դա դարձնել մշտական գործընթաց, որպեսզի Երևանի բնակիչների աչքը ընտելանա այդ տեսարանին։

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով` իրենք զբաղվում են նաև ներառական խնդիրներ ունեցող մարդկանցով։

«Թատրոնին կից բացել ենք մնջախաղի թատրոն խուլերի համար, և երիտասարդներն արդեն ներկայացումներ են անում։ Ավելին` նրանցից մեկն անցած տարի ընդունվեց Թատերական ինստիտուտի միջախաղի կուրս։ Սա մի գործունեություն է, որն անմիջականորեն չի վերաբերում մեր խաղացանկային քաղաքականությանը, բայց շատ կարևոր է»,- ասաց նա։

Фонд костюмов Драматического театра Гюмри - Sputnik Արմենիա
Թատրոնի յուրաքանչյուր զգեստն իր կենսագրությունն ունի

Դադասյանը խոսեց նաև մնջախաղի լեզվի մասին` նշելով, որ հասկանալի ներկայացումը դեռ չի նշանակում, որ այն բավարարում է հանդիսատեսի պահանջը։

«Մնջախաղի լեզուն ուրիշ է։ Մի շատ հայտնի բնորոշում կա` մնջախաղը ոչ թե սկսվում է այնտեղ, որտեղ խոսքեր պետք չեն, այլ այնտեղ, որտեղ դրանք անզոր են։ Այսինքն մի այլ շերտ կա մեր կյանքում, որը մեզ հետ է մշտապես, և որի լեզվով էլ մենք խոսում ենք մեր ժանրով»,- ասում է նա։

Ըստ նրա` կարևոր չէ, թե ինչ է հանդիսատեսը հասկանում ներկայացումից, կարևոր է, թե այն ինչ ազդեցություն է թողնում մարդու վրա։

Լրահոս
0