ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ջանք չի խնայում միշտ լավ մարզավիճակում մնալու համար: Այս մասին նա ասաց Հայաստան-Ղազախստան հանդիպումից հետո, «Հանրապետական» մարզադաշտում:
Նրա խոսքով՝ այսօրվա խաղը լավն էր, այն թիմին 3 միավոր բերեց:
Ինչ վերաբերում է իր խաղին՝ Օզբիլիսն ասաց, որ անընդհատ աշխատում է՝ իր մարզավիճակը բարելավելու համար:
«Անընդհատ պարապում եմ, որպեսզի լավ մարզավիճակում լինեմ: Դա միակ բանն է, որ հիմա կարող եմ անել: Կենտրոնանում եմ իմ խաղի վրա, մեզ մոտ մրցակցությունը մեծ է, և պետք է շատ աշխատել»,-ասաց ֆուտբոլիստը:
Օզբիլիսը նշեց, որ խաղից հետո բոլոր ֆուտբոլիստները լավ տրամադրության մեջ են, նրանց տրամադրության վրա միայն բացասական ազդեց Գևորգ Ղազարյանի վնասվածք ստանալը: « Գոլս նվիում եմ Գևորգ Ղազարյանին»,-ասաց ֆուտբոլիստը:
Նա հույս հայտնեց, որ խաղընկերն արագ կկազդուրվի և շուտ խաղադաշտ կվերադառնա:
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի տնային խաղում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ղազախստանին: