00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճանապարհորդություն ժամանակի միջով. հայ իմպրեսիոնիստները «վերադարձել» են Մոսկվա

© sputnikarmenia.ruВыставка армянских импрессионистов в Москве
Выставка армянских импрессионистов в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայում՝ Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում, տեղի է ունեցել «Հայկական իմպրեսիոնիզմ: Մոսկվայից մինչև Փարիզ» ցուցահանդեսի բացումը: Կտավներ էին տրամադրել երևանյան երկու թանգարաններ:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով. Շուրջ մեկ տարի առաջ նախկին «Բոլշևիկ» հրուշակեղենի ֆաբրիկայի տարածքում գտնվող ժամանակակից մշակութային-գործարար կենտրոնում բացվել է Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանը: Այն արդեն հասցրել է հայտնի դառնալ արվեստասերների շարքում. օրական թանգարանն ունենում է ավելի քան 500 այցելու: Թանգարանի ղեկավարությունը վստահ է, որ հայ նկարիչների ցուցահանդեսը, որը մարտի 25-ից հունիսի 4-ն է, մեծ հաջողություն կվայելի:

Հայկական արվեստի միասնական կտավը

«Մի անգամ գնացել էի Երևան. սովորություն ունեմ՝ ճամփորդելիս միշտ այցելում եմ թանգարաններ: Շատ թանգարաններում արդեն եղել էի, իսկ ահա Հայաստանի ազգային պատկերասրահում չէի հասցրել լինել: Պարզվեց, որ այն հյուրանոցը, որտեղ մնալու եմ, հենց պատկերասրահի դիմաց է գտնվում: Մտածեցի՝ ճակատագիր է: Մտա թանգարան և անկեղծ ասած՝ ուղղակի ցնցվեցի:

© Sputnik / Кирилл Каллиников Բորիս Մինց
Борис Минц - Sputnik Արմենիա
Բորիս Մինց

Զրուցեցի թանգարանի աշխատակիցների հետ և հասկացա, որ ռուս զբոսաշրջիկները գրեթե չեն այցելում թանգարան: Երբ այցելում են Հայաստան, գնում են տեսնելու լեռները, լճերը և էլի ինչ-որ տեղեր: Որոշեցի՝ նկարները պետք է անպայման Ռուսաստան տանել: Ուստի իսկապես շնորհակալ եմ հայկական կողմին՝ օգնության և փոխըմբռնման համար, ես շատերին եմ ներառել այս գործընթացում, իմաստ չունի բոլորին թվարկելը: Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք նման ցուցահանդես կազմակերպել Երևանի թանգարանների հետ: Իմ կարծիքով՝ այն ուղղակի հիանալի է», — ասել է Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանի հիմնադիր և այդ ուղղության մեծ գիտակ Բորիս Մինցը:

Выставка Айвазовский и маринисты. Живые полотна - Sputnik Արմենիա
Այվազովսկու կտավների ցուցահանդեսն ամենաշատ այցելուներն է ունեցել

Բորիս Մինցը դեռ 2000-ական թթ-ի սկզբից տարվել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի նկարիչների աշխատանքներով, նրա հավաքածուում տեղ են գտել Վալենտին Սերովի, Կոնստանտին Կորովինի, Բորիս Կուստոդիևի, Պյոտր Կոնչալովսկու, Վասիլի Պոլենովի, Յուրի Պիմենովի, Ալեքսանդր Գերասիմովի աշխատանքները: Դրանց հիման վրա Մինցը Մոսկվայում հիմնել է իր թանգարանը, որտեղ հիմա ներկայացված են աշխատանքներ այլ մասնավոր հավաքածուներից:

«Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչև Փարիզ» ցուցահանդեսն, ըստ թանգարանի ղեկավարության մտահաղացման, պետք է դառնա սեզոնի մարգարիտը: Այս անգամ թագարանի հավաքածուն համալրվել է ականավոր հայ իմպրեսիոնիստների շուրջ 60 աշխատանքներով. Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Հովհաննես Զարդարյանի, Վահրամ Գայֆեճյանի և ուրիշների:

«Մենք կցուցադրենք մեր երկրում դեռևս չցուցադրված իմպրեսիոնիզմ: Բնականաբար, աշխարհում իմպրեսիոնիզմի զարգացումը տեղի է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում կամ Ռուսաստանում: Այս ցուցադրությունը շատ կարևոր է մեզ համար, մեր թանգարանի հայեցակարգի համար: Յուրաքանչյուրն ունի իր դեմքը, իր կոլորիտը:

Աշխատանքները, որոնք այսօր հվաքված եմ մեր սրահներում, բերվել են Հայաստանի ազգային պատկերասրահից և Երևանի Ռուսական արվեստի թանգարանից: Այդ աշխատանքները շատ վառ են, «հյութեղ» և դրա հետ մեկտեղ՝ շատ նուրբ: Ուշադիր նայելիս կտեսնեք, որ դրանք նման չեն իրար, բայց միաժամանակ կազմում են հայկական արվեստի միասնական խճանկար», — ասել է Ռուսական իմպրոսիոնիզմի թանգարանի տնօրեն Յուլիա Պետրովան:

Առաջին անգամ՝ քառորդ դարի ընթացքում

«Իմպրեսիոնիզմում ամենագլխավորն առաջին տպավորությունն է: Երբ ես Մոսկվայում գնացի դիտելու ցուցադրությունն, առաջին տպավորությունը հիանալի է: Հետխորհրդային զարգացման 25 տարվա ընթացքում սա մեր առաջին հնարավորությունն է ցուցադրել հնարավորինս շատ հայ նկարիչների, որոնք դասվում են իմպրեսիոնիստների շարքը: Հպարտ ենք, որ ունենք այդ արվեստը և կցանկանայի, որպեսզի շատ մարդիկ՝ ՌԴ-ում մեր գործընկերներն, իմանան հայ նկարիչ իմպրեսիոնիստների մասին, որոնցից շատերը սովորել են Ռուսաստանում, ճանապարհորդել Եվրոպայում և ստեղծել այս հիանալի արվեստը», — նշել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Մոսկովյան թանգարանի ներկայացուցիչների հետ միասին Արման Ծատուրյանը շրջել է սրահներով և քննարկել, թե ինչն արժի ցուցադրել, ինչը՝ ոչ:

© Sputnik / Кирилл Каллиников Մարինե Մկրտչյան
Марине Мкртчян - Sputnik Արմենիա
Մարինե Մկրտչյան

«Այսօր տոն է մեզ և մեր թանգարանի համար: Հետխորհրդային ճգնաժամային տարիներից հետո մենք առաջին անգամ ենք դուրս եկել նման մակարդակի, մասնակցում ենք միջազգային ցուցահանդեսի: Մեզ համար դա մեծ պատիվ է: Կարող եմ ասել, որ այդպես է լինելու նաև հետագայում, քանի որ ռուսական իմպրեսիոնիզմի մեծ հավաքածու ունենք», — հավելել է Երևանի Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:

Բացահայտելով հայ իմպրեսիոնիստներին

Ցուցահանդեսի բացումից մեկ օր առաջ, հատուկ լրագրողներին համար, սրահներում, որտեղ ներկայացված են հայ նկարիչների կտավները, շրջայց էր կազմակերպվել:

Феодосийская картинная галерея имени И. К. Айвазовского - Sputnik Արմենիա
Այվազովսկու «Կոստանդնուպոլիսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»` ամենաթանկ կտավների շարքում

«Վարգդես Սուրենյանցը հիմա Հայաստանի խորհրդանիշն է: Ծնվելով քահանայի ընտանիքում՝ կրոնի և պատմության ուսուցիչը հիանալի գիտեր իր հայրենի մշակույթը, բայց իրեն համարում էր աշխարհի մարդ, որովհետև ազատ խոսում էր վեց եվրոպական լեզուներով, հիանալի գիտեր եվրոպական գեղարվեստական մշակույթը, սովորել էր Մոսկվայում, այնուհետև՝ Մյունխենում: Նրան հատուկ է ազնիվ և զուսպ դասական գունապնակը և առանձին իմպրեսիոնիստական վրձնահարվածը, որի միջով թափանցում է կտավ: Ահա Աննա Իդելսոն անունով տիկնոջ շատ առեղծվային դիմանկար: Հայտնի է, որ Սերովը տանջել է իր մոդելներին տասնյակ և հարյուրավոր սեանսներով, իսկ Սուրենյանցն աշխատում էր որպես իսկական էքսպրեսիոնիստ», — շրջայացի ընթացքում ասել է թանգարանի առաջատար խմբագիր Ելիզավետա Նովիկովան:

Նովիկովան պատմել է, որ Սուրենյանցընդամենը յոթ տարեկան էր, երբ ստացավ Հովհաննես Այվազովսկու օրհնությունը, որին նա հանդիպել է Ղրիմում: Այվազովսկին նրան նույնսիկ ինչ-որ նկարչական պարագաներ է նվիրել: Պետք է նշել, որ հենց Հովհաննես Այվազովսկու օրինակն ընդօրինակելի է եղել բոլորրր հայ նկարիչների համար:

«Սա Եղիշե Թադևոսյանն է, հավանաբար, նա ամենաիմպրեսիոնիստական նկարիչն է այստեղ ներկայացված նկարիչներից: Նա նույնպես սովորել է Մոսկվայում, իսկ նկարիչ Վասիլի Պոլենովը ոչ միայն նրա գլխավոր ուսուցիչն էր, այլ նաև, կարելի է ասել, երկրորդ հայրը», — ասել է Նովիկովան:

© Sputnik / Кирилл Каллиников Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում - Sputnik Արմենիա
1/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
© Sputnik / Кирилл Каллиников Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում - Sputnik Արմենիա
2/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
© Sputnik / Кирилл Каллиников Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում - Sputnik Արմենիա
3/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
© Sputnik / Кирилл Каллиников Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում - Sputnik Արմենիա
4/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
© Sputnik / Кирилл Каллиников Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում - Sputnik Արմենիա
5/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
© Sputnik / Petros LagesyanՀայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում - Sputnik Արմենիա
6/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
© Sputnik / Petros LagesyanՀայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում - Sputnik Արմենիա
7/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
1/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
2/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
3/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
4/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
5/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
6/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում
7/7
Հայ իմպրեսիոնիստների կտավները՝ Մոսկվայում

«Սակայն 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչը Մարտիրոս Սարյանն էր: Իր «նշանի» ներքո էր զարգանում հայկական գեղանկարչական դպրոցը: Նա օրինակ էր ծառայում երիտասարդ հայ գեղանկարիչներին և նաև կապված էր Մոսկվայի հետ, որտեղ նույն կուրսում էր սովորել Կուզմա Պետրով-Վոդկինի հետ: 20-ականների վերջում Սարյանը հայտնվեց Փարիզում, այնտեղ բնանկարներ էր ստեղծում և ավելի մոտիկից ծանոթանում իմպրեսիոնիստների հետ: Նրա գունապնակը դարձավ ավելի զուսպ, նուրբ, նկարների թեմաներում հայտնվեց առավել մեծ ուշադրություն կյանքի մանրուքների հանդեպ:

Այդ ամենն, անշուշտ, ֆրանսիացի նկարիչների ազդեցության արդյունքն էր»,- ներկայացրել է Նովիկովան ևս մեկ հայտնի հայ նկարչի, ում նկարները երկուսուկես ամսով զարդարեցին մոսկովյան թանգարանը:

Русская версия

Լրահոս
0