00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ փոխխոսնակը «արջի ծառայության» և նախընտրական «փուչիկների» մասին

© Sputnik / Asatur YesayantsВнеочередное заседание ЦИК РА
Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից կազմված ընտրացուցակների հետ կապված սկանդալը:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ինչպես դպրոցի տնօրենները, այնպես էլ ուսուցիչները կարող են ստորագրահավաք իրականացնել իրենց համակիրների շրջանում, դա անում են բոլոր կուսակցությունները, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով Հայաստանի ուսումնական հաստատությունների ղեկավարների շուրջ ծավալված սկանդալը:

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ-ն ՀՀկ-ի անունից զանգահարել էր Երևանի և մարզերի բոլոր վարչական շրջանների դպրոցներ: Ավելի քան 100 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել էին, որ ցուցակներ են ներկայացրել ՀՀԿ-ի համար: Միայն 103-ից 19 տնօրեն չի հաստատել ցուցակներ ներկայացնելու փաստը:

Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Հին օլիգարխները ՀՀԿ նոր ցուցակում

«Անձամբ չեմ լսել այդ ձայնագրությունները, սակայն գործընկերներս լրջորեն ուսումնասիրել են դրանք: ՀՀԿ շտաբի հայտարարությունը հենց այնպես չի արվել, սա լուրջ հայտարարություն է», — ասաց Նաղդալյանը:

Նրա խոսքով` ընտրական գործընթացի ամենասկզբից ստորագրահավաքի վերաբերյալ հայտարարություններ են արվում, սակայն դա անհրաժեշտություն է կուսակցության համար, քանի որ հենց այդպես են նրանք որոշում ընտրազանգվածի քանակը:

Նա նշեց, որ սրա տակ միանգամից բացասական երևույթներ` ընտրակաշառքների կամ վարչական ռեսուրսների կիրառման տեսքով, պետք չէ ընկալել:

«Սա կազմակերպչական աշխատանք է, որն իրականացնում են բոլոր քաղաքական ուժերը: Ընտրացուցակների կազմումը չի նշանակում անձնագրեր հավաքել կամ ռեսուրսներ չարաշահել», — ասաց Նաղդալյանը:

Փոխխոսնակի խոսքով` ուսուցիչը կամ տնօրենը օրենք խախտելու, ստելու, իրավասությունները գերազանցելու իրավունք չունեն:

«Սակայն պետք է տարբերակել: Այնտեղ, որտեղ օրենքի խախտում է տեղի ունենում, որտեղ կլինեն փաստեր, մեղավորները կպատժվեն: Երկրի ղեկավարությունը հստակ հայտարարել է, որ պաշտոնական կարգավիճակը չարաշահած ցանկացած պաշտոնատար անձի գործողություններ, որոնք ուղղված կլինեն ինչ-որ մեկին ստիպողաբար քվեարկել տալուն, ապօրինի կհամարվեն: Նման մարդիկ, այդ թվում նաև տնօրենները, խիստ կպատժվեն», — նշեց Նաղդալյանը:

Армен Смбатян, секретарь ЦИК Армении - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԿԸՀ քարտուղար. «Ընտրական օրենսգիրքը միտված է նոր որակի ընտրություն անցկացնելուն»

Մյուս կողմից, նա կարծում է, որ բոլոր գործողությունների տակ չէ, որ խախտումներ են թաքնված: Տնօրեններն ու ուսուցիչներն էլ են մարդ և նրանք էլ սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունեն: Այլ հարց է, որ նրանք ոչ ոքի ստիպել չեն կարող, չեն կարող նաև քարոզչության համար օգտագործել աշխատանքային ժամանակն ու պաշտոնը:

Նա նշեց, որ ցանկացած դպրոցի կամ մանկապարտեզի տնօրեն, եթե նույնիսկ ցանկանա ՀՀԿ-ին «արջի ծառայություն» մատուցել, չի կարող ստիպել քվեարկել իր թելադրանքով կամ ստուգել նման քվեարկության արդյուքները:

«Ոչ ոք ստուգել չի կարող, թե ինչպես եք դուք քվեարկել, ում եք տվել ձեր ձայնը, խցիկում դուք լինելու եք մենակ և կարող եք քվեարկել այնպես, ինչպես կցանկանաք: Նման փորձերը պարզապես փուչիկ են, անկախ նրանից, թե ովքեր են դրանք փչում: Ցանկացած ղեկավար, ցանկացած քաղաքական ուժ պետք է հասկանան դա», — ասաց Նաղդալյանը:

Նրա խոսքով նույնը վերաբերում է նաև ընտրակաշառքներին: Դա, ինչպես նշեց Նաղդալյանը, հավասարազոր է «փողը քամուն տալուն»:

ՀՀԿ շտաբը բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ: Չհերքելով ՀԿ-ի ներկայացրած փաստերը՝ ՀՀԿ-ն հայտնել է, որ ընտրողների հետ տարվող աշխատանքները՝ ստորագրահավաք, պոտենցիալ ընտրողների արձանագրում, մոբիլիզացիա և ինքնության հաստատում են ենթադրում:

Հայտարարության հեղինակների հավաստմամբ` ձայնագրությունների մեծ մասի ուսումնասիրությունը հիմքեր չի տալիս ՀՀ ԸՕ խախտումների վերաբերյալ մեղադրանքներ առաջադրելու համար, իսկ «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ-ն քաղաքական բնույթի ոչ ազնիվ քայլերի է դիմել:

Русская версия

Լրահոս
0