00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
ԲԴԽ որոշում
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են
13:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ողջաբերդցի ջահելներին աղջիկ չեն տալիս կամ հոսող հողում կանգ առած կյանքը

© Sputnik / Anna HarutyunyanВохчаберд
Вохчаберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ողջաբերդում հողերը հոսում են, իսկ կյանքը կանգ է առել. քանդվող գյուղի երիտասարդներին նույնիսկ աղջիկ չեն տալիս: Հայ մասնագետները խնդրի լուծումն ունեն, բայց փող չունեն:

ԵՐԵՎԱՆ, — Sputnik, Աննա Հարությունյան. «Ողջաբերդցի ջահելներին աղջիկ չեն տալիս. ասում են՝ գյուղը փլուզված է»,- դժգոհում է Ողջաբերդ գյուղի բնակիչ Արիջան Շահբազյանը և ասածն ավելի պատկերավոր դարձնելու համար մեզ հրավիրում է իրենց բակ, ցույց տալիս իր խորդուբորդ հողամասը, սեփական տան պատերի ճաքերն ու կիսավեր գոմը, որն ամիսը մեկ անգամ ստիպված վերանորոգում է:

«Միայն ապրելու խնդիրը չէ. անասնապահությամբ, հողագործությամբ զբաղվել էլ չենք կարողանում: Ծառերը գետնի տակն են անցնում, հողը տանում է, սարերում էլ ճեղքեր կան, անասունները ընկնում են մեջը, կորում»,- պատմում է Շահբազյանը:

Использование солнечной энергии в армянских селах Торос и Басен - Sputnik Արմենիա
Գյուղը կմեռնի, եթե գյուղապետը «մեռած» է

Ողջաբերդցիներն իրենց խնդիրների հետ մենակ են մնացել: Իշխանությունների ուշադրության կենտրոնում միայն գյուղով անցնող, դեպի Հայաստանի ամենահայտնի տուրիստական ուղղություններից մեկը՝ Գառնի տանող ճանապարհն է, որը չնայած հետևողական վերանորոգումներին, անընդհատ նոր փլուզումների է ենթարկվում:

«Այս պահին Ողջաբերդում դեռ ուսումնասիրություններ են կատարվում ճապոնացի մասնագետների կողմից տեղադրված սարքավորումների միջոցով: Մեր հիմնական խնդիրը տարածքով անցնող, Գառնի տանող ճանապարհը պահպանելն է: Այլ միջոցառումներ այս պահին չկան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ Արմեն Դաշյանը:

Գյուղացիները հետևողական են, մանրամասն տեղյակ են գյուղում իրականացվող ուսումնասիրություններից, բայց դրանց հետ ոչ մի հույս չեն կապում: «Ողջաբերդի միակ փրկությունն այն է, որ նոր գյուղատեղ տան, մարդիկ տեղափոխվեն»,- ասում են սողանքի վրա ապրող գյուղացիները:

Ողջաբերդից բացի Հայաստանում ևս ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային գոտիներ կան, որոնցից 200-ը բնակավայրեր են: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սողանքների ակտիվացման հիմնական պատճառը մարդն է: Տվյալ տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները, բույսերը ջրելու սխալ ռեժիմը, հաճախ նաև անվերջ հոսող ոռոգման ջրերը թուլացնում են առանց այն էլ անկայուն ապարաշերտերը:

© Sputnik / Anna HarutyunyanՈղջաբերդ
Вохчаберд - Sputnik Արմենիա
Ողջաբերդ

«Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է, կամ ոտ առած, ջուր դառած փախչում»: Ժողովրդական հայտնի խոսքը թերևս սողանքային երևույթների ամենատիպիկ բնութագրումն է: Մասնագետները կարծում են, որ համապատասխան միջոցառումներ իրականացնելով հնարավոր է կանխատեսել ու նաև կանխել սողանքները: 

Աշխարհում տարածված մեթոդներից է «կանաչ ճարտարապետությունը», որի հաջողված օրինակը կա Ֆիլիպիններում: Այստեղ սողանքային լանջերը պատում են կոկոսի մանրաթելերով: Նման փորձ նաև Հայաստանում է կիրառվել, բայց ոչ թե կոկոսի, այլ մեր բնաշխարհին հատուկ սոճիների միջոցով:

© Sputnik / Anna HarutyunyanՈղջաբերդ
Ողջաբերդ - Sputnik Արմենիա
1/5
Ողջաբերդ
© Sputnik / Anna HarutyunyanՈղջաբերդ
Ողջաբերդ - Sputnik Արմենիա
2/5
Ողջաբերդ
© Sputnik / Anna HarutyunyanՈղջաբերդ
Ողջաբերդ - Sputnik Արմենիա
3/5
Ողջաբերդ
© Sputnik / Anna HarutyunyanՈղջաբերդ
Ողջաբերդ - Sputnik Արմենիա
4/5
Ողջաբերդ
© Sputnik / Anna HarutyunyanՈղջաբերդ
Ողջաբերդ - Sputnik Արմենիա
5/5
Ողջաբերդ
1/5
Ողջաբերդ
2/5
Ողջաբերդ
3/5
Ողջաբերդ
4/5
Ողջաբերդ
5/5
Ողջաբերդ

«Երբ Սևանի մակարդակն իջել էր, ունեինք լճի ափերն ամրացնելու խնդիր, քանի որ սողանքային երևույթներ էին նկատվում: Արդյունքում ամբողջ Սևանի ափամերձ տարածքում արհեստական սոճիներ տնկվեցին: Այս ծառատեսակները պահանջկոտ չեն և հատուկ ոռոգման կարիք չունեն, բացի այդ լավ զարգացած, խորը արմատային համակարգ ունեն, որն էլ ինչ-որ չափով դադարեցնում է սողանքային երևույթները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնի ասիստենտ Նարինե Զաքարյանը:

Կանխարգելիչ միջոցառումներից են նաև արգելապատնեշների կառուցումը և հորիզոնական հորատման միջոցով գրունտային ջրերի հեռացումը: Նման փորձ, ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակից Արմեն Դաշյանի խոսքով, կիրառվել է Հայաստանի Առափիի և Գետահովիտ գյուղերում, որտեղ 8-9 ամիս առաջ ավարտված հորիզոնական հորատման աշխատանքների շնորհիվ հաջողվել է կայունացնել հողի շարժը:

Արմեն Դաշյանը վստահեցնում է՝ Հայաստանում շատ լավ գիտեն ինչ է պետք անել, բայց չգիտեն՝ ինչ միջոցներով:

Русская версия

Լրահոս
0