00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակաահաբեկչություն. թույլ մի տվեք վտանգը մոտենա

© NIKLAS HALLE'N / AFPТеррористическая атака в центре Лондона
Террористическая атака в центре Лондона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունը հերթական ազդանշանն էր, որ փոփոխվող այս աշխարհում մարդ պետք է ամեն ինչի պատրաստ լինի։ Տեղեկացված ես` հետևաբար զինված, հիշեցնում է Հայաստանի ԱԱԾ–ում երկար տարիներ աշխատած հակաահաբեկչության գծով փորձագետը։

Մարինա Մկրտչյան հատուկ Sputnik Արմենիայի համար

Ահաբեկչությունից զգուշանալը յուրաքանչյուրի համար պետք է սկսի զգոնությունից և ուշադրությունից։ Ժամանակակից աշխարհում շատերը հասարակական տրանսպորտ մտնելիս հանում են սմարթֆոնը կամ պլանշետն ու ընկղմվում վիրտուալ աշխարհում։ Բավական է միայն հետևել նաև փողոցում ականջակալներով քայլող երիտասարդներին և հասկանալ, որ շրջակա միջավայրը նրանց համար դադարում է գոյություն ունենալ։ Այստեղ նրանց պետք է օգնության հասնենք, որպեսզի «չհամբուրվեն» առաջին պատահած ծառի հետ կամ չանցնեն փողոցը կարմիր լույսի տակ։

Террор - Sputnik Արմենիա
Կին ահաբեկիչը մահապարտի գոտի է գործարկել, կան զոհեր

Գիտությանը հայտնի է «խաշած գորտի սինդրոմը»։ Գորտը չի զգում շրջակա միջավայրի աստիճանաբար բարձրացող ջերմաստիճանը։ Ջուրը տարրայում սկսում է դանդաղ տաքանալ, նա չի զգում դա և սատկում է` նույնիսկ վտանգ չզգալով։

Նույնը կարող է տեղի ունենալ նաև մարդու հետ։ Քաղաքակիրթ աշխարհում մարդը կորցրել է զգոնության զգացողությունը։ Իսկ վտանգը կարող է վրա հասնել այնտեղ, որտեղ նրան ամենևին էլ չես սպասում։ Վիճակագրական տվյալների համաձայն` իրենց հանցագործ մտադրություններն իրականացնելու համար ահաբեկիչներն ընտրում են մարդկանց զանգվածային կուտակումների վայրերը` հասարակական տրանսպորտ, հիվանդանոց, դպրոց, բնակելի տներ, թատրոններ, համերգային հարթակներ, շուկաներ։ Իսկ ահաբեկչության համար ընտրվում է ամենաեռուն ժամը, երբ մեծ թվով մարդիկ են հավաքվում գնացքներում, ավտոբուսներում, համերգասրահներում և մարզադաշտերում։

Զոհ չդառնալու համար, անհրաժեշտ է վերահսկել շուրջը տիրող իրավիճակը։ Ուշադիր լինել` նշանակում է պատրաստ լինել դժվար իրավիճակին։ Չկորցնել զգոնությունը, խուճապի չմատնվել, ակտիվ և գիտակցված քայլեր կատարել։ Իմանալ ճիշտ հագնվելու ձևը, անվտանգ ու ապահով վայրերը, քայլերը` վտանգի ժամանակ։ Զգոնություն և ուշադրություն ցուցաբերելով` մարդ ավտոմատ կերպով խուսափում է վտանգավոր իրավիճակներից։

Авиация коалиции арабских стран нанесла авиаудары по резиденции экс-президента Йемена Али Абдаллы Салеха - Sputnik Արմենիա
Իրանագետ. «Իսլամական հակաահաբեկչական կոալիցիան» ուղղված է ՌԴ և ԻԻՀ դեմ

2015 թվականի օգոստոսի 22-ին ուղևորների զգոնության արդյունքում կասեցվել էր Ամստերդամից Փարիզ մեկնող Thalys գնացքում պլանավորված ահաբեկչությունը։ Բրյուսելում գնացք էր բարձրացել 26-ամյա մարոկոացին։ Նրա ձեռքին Կալաշնիկով ինքնաձիգ կար, ինը փամփուշտ, ավտոմատ ատրճանակ և մարտական դանակ։ Քանի որ ուղևորները շատ էին, տուժածների թիվը կարող էր մեծ լինել։ Սակայն տղամարդը չհասցրեց կրակ բացել. Եվրոպայում իրենց արձակուրդն անցկացնող ԱՄՆ երկու զինծառայողներ արագ գործեցին և փորձեցին վնասազերծել կասկածելի ուղևորին։ Պայքար սկսվեց։ Ահաբեկիչը կրակ արձակեց, որի հետևանքով երկու ուղևոր ծանր վիրավորում ստացավ։ Սակայն, ի վերջո նրան վնասազերծեցին և կապեցին։

Այս դեպքից հետո «Il Giornale» իտալական թերթի թղթակից Նինո Մատերին որոշեց ստուգել, թե անվտանգության ապահովման առումով ինչպիսի իրավիճակ է Իտալիայի հասարակական տրանսպորտում։

Նա մի քանի ժամով ստիպված եղավ «պոտենցիալ ահաբեկիչ» դառնալ։ Ուսին սև պարկում լրագրողը լազերային հրացան էր դրել, նա փոքրիկ ճանապարհորդություն իրականացրեց Միլանի քաղաքամերձ գնացքներով և մետրոպոլիտենի կայարաններով։

Теракт в ночном клубе Стамбула - Sputnik Արմենիա
Ստամբուլում սանտայի հագուստով ահաբեկիչը պայթեցրել է գիշերային ակումբը

Մետրոյում, տեսախցիկների «զգոն» հսկողության տակ, նա հանեց հրացանն ու մի քանի լուսանկար արեց։ Ոչ ոք չմոտեցավ նրան և չհարցրեց, թե ինչով է նա զբաղված։ Դրանից հետո լրագրողը նստեց գնացքն ու հասավ Միլանի կենտրոնական կայարան։ Ընդ որում, հրացանը բացեիբաց դրված էր ուղևորների համար նախատեսված նստարանին։ Ոչ մի արձագանք` ո՛չ ուղևորների, ո՛չ էլ ոստիկանության կողմից։

Ժամանելով ոստիկանության կողմից խիստ վերահսկվող Միլանի Կենտրոնական կայարան` Մատերին իջավ ստորգետնյա անցումով դեպի գնացքները, հանեց հրացանն ու կրկին մի քանի լուսանկար արեց և շարունակեց իր ճանապարհորդությունը։ Գնացք նստելիս հսկիչը ստուգեց տոմսի առկայությունը, սակայն ուշադրություն չդարձրեց ուղեբեռին։ Լրագրողն անխոչընդոտ մտավ գնացք։ Նստեց ու հրացանն այնպես դրեց, որ նրա փողը երևա։ Սակայն ոչ ոք ուշադրություն չդարձրեց, նույնիսկ` գնացքով անցնող ոստիկանությունը։

Грузовик врезался в толпу на рождественском базаре в Берлине - Sputnik Արմենիա
Բեռլինում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մեկ կայարան անցնելով` լրագրողը դուրս եկավ և գնացք նստեց հետադարձ ուղղությամբ։ Միլանի Կենտրոնական կայարան հասնելուն պես, նա զենքը հենեց ոստիկանական պահակախմբի մոտ և լուսանկար արեց տեսախցիկների առջև։ Մտնելով մետրո` գնացք նստեց, և հրացանն` արդեն առանց պատյանի, դրեց իր կողքը` նստարանին։ Եվ կրկին ոչ մի արձագանք, միայն մի քանի զարմացած հայացքներ ուղևորների կողմից։ Այսպես` անխոչընդոտ «ահաբեկիչ»-լրագրողը վերադարձավ տուն, իսկ նրա կեղծ ահաբեկչության փորձը կարելի է հաջողված համարել։ Ինչպիսի՞ն կլինեին հետևանքները, եթե նրա փոխարեն իսկական զենքով իրական ահաբեկիչ լիներ։

Վերջերս մենք այնքան հաճախ ենք հանդիպում անտարբերության դրսևորմանը, որ սա առանձնապես զարմանք չառաջացրեց, այն մարդկանց առօրյա վարքն է։ Իսկ շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած մեր անտարբերության ֆոնին` ահաբեկչությունը վաղը կարող է թակել նաև մեր դուռը։

Ընդհանուր խորհուրդներ ահաբեկչությունից խուսափելու համար.

1. Միշտ վերահսկեք ձեր շուրջ տիրող իրավիճակը, հատկապես երբ գտնվում եք տրանսպորտում, մշակութա-ժամանցային, մարզական կամ առևտրային կենտրոններում։

2. Ուշադիր եղեք անտեր իրերի նկատմամբ, իրերի, որոնք չեն համապատասխանում շրջակա միջավայրին, պայթյունավտանգ սարքավորումների նկատմամբ։ Դրանց մասին հայտնեք իրավապահ մարմիններին, խնդրեք մոտակայքում գտնվող մարդկանց հեռանալ, որևէ գործողություն մի կատարեք այդ առարկայի հետ, քանի որ ձեր գործողությունները կարող են պայթյուն առաջացնել։ Մի՛ օգտվեք էլեկտրա-ռադիոսարքավորումներից, երբ մոտակայքում կան կասկածելի առարկաներ։

3. Ուշադիր եղեք կասկածելի մարդկանց նկատմամբ։ Սովորաբար մարդիկ, ովքեր մտադիր են ահաբեկչություն իրականացնել, անհանգիստ են և շուտ են խուճապի մատնվում, փորձում են իրենց իրերը փոխանցել որևէ մեկին կամ ազատվել դրանցից։ Հագնված են սեզոնին ոչ համահունչ, քողարկվում են (արևային ակնոցներ, գլխարկներ, բարձր օձիքներ)։

4. Երբեք մի՛ ընդունեք անծանոթ մարդկանցից փաթեթներ կամ պայուսակներ, մի՛ թողեք ձեր իրերն առանց հսկողության։

5. Ուշադիր եղեք անտեր թողած ավտոտրանսպորտի նկատմամբ։ Երբեմն, ահաբեկչությունն իրականացնելու համար կիրառում են հատուկ տրանսպորտ` բեռնատար, դյուրավառ նյութեր տեղափոխող տրանսպորտային միջոց կամ օգտագործում են հին, ուշադրություն չգրավող թեթև մարդատար ավտոմեքենաներ, որոնք թողնվել են մարդաշատ վայրերում։

Русская версия

Լրահոս
0