00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարապետյան. Հայ–ռուսական հարաբերությունների զարգացման ներուժը չի սպառվել

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետը հույս ունի, որ ռուս գործարարները Հայաստանում նոր հետաքրքիր նախագծեր կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Թեև հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակում են, այնուհանդերձ դրանց զարգացման ներուժը չի սպառվել, ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում ՌԴ «Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության» անդամների հետ հանդիպման ժամանակ։

ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի (ՌՆԿ) հրավերով մարտի 23-26-ը Հայաստանում են գտնվում ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) և ՌԴ Բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի ներկայացուցիչները։

Флаги Армении и России - Sputnik Արմենիա
Հայ–ռուսական հարաբերությունների «մեխերը»

Կարապետյանը վստահեցրեց, որ հանդիպումը կարևոր հարթակ է, ու հավաքվել են «խելացի, հայրենասեր և լավ իմաստով անհանգիստ մարդիկ»։

Ըստ Կարապետյանի` նման հանդիպումները կարող են արդյունավետ լինել կարծիքների և հայ-ռուսական տնտեսական զարգացման ուղիների վերաբերյալ լուծումները փոխանակելու համար։ Վարչապետի խոսքով` Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերն է, խոշորագույն ներդրողը, և, անկախ հարաբերությունների բարձր մակարդակից, մեծ ներուժ կա զարգացման համար։

«Հուսով եմ, որ դուք նախագծեր կգտնեք, որոնց համար հնարավոր կլինի ներդրումներ անել։ Ուզում եմ, որ դուք այստեղից գնալիս համոզված լինեք, որ Հայաստանի կառավարությունը լավ գործընկեր է», — ասաց Կարապետյանը։

Ռուսաստանի «Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության» գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան իր հերթին նշեց, որ իրենց այցը կարևոր փուլ է համագործակցության մեկնարկի համար։

«Երեկ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք համագործակցել մի շարք ուղղություններով` կրթական, ներդրումային, Եվրասիական միության շրջանակում փոխինտեգրման, գիտատեխնիկական ստեղծագործ աշխատանքներում երեխաների ներգրավման հարցում», — ասաց Չուպշևան։

© Sputnik / Asatur YesayantsՍվետլանա Չուպշևա
Светлана Чупшева - Sputnik Արմենիա
Սվետլանա Չուպշևա

Նրա խոսքով` կողմերի տեսակետները համընկնում են, մասնավորապես ուսումնական ոլորտում. կրթությունը չի կարելի տարանջատել իրական հատվածից։

«Մենք մի շարք ընդհանուր եզրեր ունենք, այս հանդիպումը համագործակցության հիմք կդառնա։ Մենք հայկական կողմին պատասխան այցով սպասում ենք մեզ մոտ»,- նշեց Չուպշևան։

Հայաստանի կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը, նշելով, որ հայկական կենտրոնը վերջերս է ստեղծվել, ընդգծեց կայացած կառույցների հետ գործակցության կարևորությունը։

«Կենտրոնի համար կարևոր է համագործակցել նման հարթակների հետ։ Մեր Կենտրոնը ստեղծվել է որպես հիմնադրամ` պետական և մասնավոր գործընկերության հիման վրա։ Մենք հավակնություններ ունենք և ցանկանում ենք դառնալ Հայաստանում բարեփոխումների արագացուցիչ», — ասաց Խաչատուրյանը։

Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչները` 6։5 համադրությամբ։ Կենտրոնն աշխատում է հիմք ստեղծել տնտեսական կայուն աճի համար։

Лекция Казбека Кудзаева в Ереванском Медицинском институте им.Мхитара Гераци - Sputnik Արմենիա
Ռուսական բուհերը դռները բաց սպասում են հայ շրջանավարտներին

Այցի շրջանակում ժամանած ռուսական պատվիրակության խմբի 43 անդամները տարբեր ոլորտներ են ներկայացնում` բանկային համակարգ, առևտուր, շինարարություն, անշարժ գույք, իրավաբանական ծառայություններ, ֆինանսական և կառավարչական խորհրդատվություն, ներդրումներ, արդյունաբերություն, սննդարդյունաբերություն և գյուղատնտեսություն, հանրային սնունդ, տեղեկատվական անվտանգություն, կապ, հեռահաղորդակցություն, առողջապահություն և դեղագործություն, էներգետիկա, զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես, մշակութային զարգացում։

Հանդիպման օրակարգում են նաև գործարար շրջանակների, Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական միությունների փոխգործակցությունը, ներդրումների բարելավման և վարչական խոչընդոտների վերացման Ռազմավարական նախաձեռնությունների Գործակալության և Կենտրոնի համատեղ ծրագրերը։ Հայաստանի կառավարությունը 2016 թվականի դեկտեմբերի վերջին հավանության է արժանացրել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» ստեղծման մասին որոշումը։ Կենտրոնը գործելու է պետական-մասնավոր հատվածի համագործակցության ձևաչափում։

Հիմնական գործառույթը կլինի զարգացման և բարեփոխումների երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մշակումը։ Նոր նախագծերի առաջխաղացման Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը ռուսական հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է Ռուսաստանի կառավարության կողմից տնտեսական և սոցիալական ոլորտներում համալիր միջոցների իրականացման համար։

Русская версия 

Լրահոս
0