ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Մարտի 24-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաշինջաղյան 100 հասցեում գտնվող դպրոցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ 330 անձից բաղկացած անձնակազմն ու աշակերտները տարահանում են:
Այրվել է թիվ 94 դպրոցի 2-րդ հարկի ներառական կրթության դասասենյակի մանրահատակը (0,5 քմ) և ջերմահարվել՝ պատի երեսպատումը (0,5 քմ):