ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայկական դեսպանատունը մտադիր չէ իր աշխատանքը համեմատել ադրբեջանական ներկայացուցչության գործունեության հետ, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մուլտիմեդիոն ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։
«Մենք գլադիատորական մարտեր չեն վարում որևէ բան համեմատության մեջ դնելու համար։ Մենք անելու ենք այն, ինչ արել ենք և առաջ ենք տանելու Հայաստանի շահերը», — ասաց Տոնոյանը` պատասխանելով հավանական մրցակցության մասին հարցին։
Նա նշեց, որ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը մտադիր է առաջ մղել իր նպատակները, միջոցառումներ կազմակերպել։
Տողանյանի խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ հաստատված լավ հարաբերություններ ունի ոչ միայն պետական, այլև հասարակական մակարդակով։
Նա կարծում է, որ դեսպանատունն իր աշխատանքը չպետք է համեմատի այս կամ այն կառույցի հետ։
«Մենք մեր պետական առաջնահերթություններն ունենք, մեր խնդիրները` մարդասիրական, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում։ Սա բխում է Հայաստանի, Ղարաբաղի և հայ ժողովրդի շահերից», — ասաց Տողանյանը։
Ավելի վաղ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը քննադատել էր Ռուսաստանում հայ դիվանագետների աշխատանքը` բացասական արտահայտվելով նախկին դեսպան Օլեգ Եսայանի հասցեին։