00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ո՞վ է ծրագրում «Սասնա ծռեր-2» Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsПресса
Пресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 22–ի մամուլի տեսությունը։

«Փաստ». Միհրան Պողոսյանին հիմա էլ սիրիահայերն են շնորհակալություն հայտնում

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն, ում քաղաքական կոնյունկտուրայի շրջանակում իշխանությունը ներեց օֆշորային սկանդալն, այժմ էլ սիրիահայերի շնորհակալություններով է «զարդարում» քարոզարշավը:

Զոհված զինվորների ծնողները չեն մասնակցում նրա քարոզարշավին, փոխարենը «Քեթրին գրուպի» քարոզչական տեսանյութից տեղեկանում ենք, որ բակային յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, անպայման, գտնվում է մեկը, ով գովերգում է Միհրան Պողոսյանին՝ հավաքվածներին ներկայացնելով նրա մեծ արժանիքները:

Заседание правительства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Հանրությունը դժգոհ է ԴԱՀԿ–ից. վարչապետը գիտի այդ մասին

Իսկ բակային վերջին հանդիպումներից մեկի ժամանակ Միհրան Պողոսյանին շնորհակալություն էր հայտնում «Սիրիայի գործարարների միության» նախկին փոխնախագահը՝ շեշտելով, որ Միհրան Պողոսյանը սիրիահայերի համար շատ մեծ բան է արել. «Իրականում շատ բարերար մարդ ա, ուզում ա օգնել բոլորին»:

«Համենայն դեպս ապրել եմ էնպես, ինչպես գտել եմ ճիշտ»,- ներկաներին ասաց միլիոնատեր, ԴԱՀԿ նախկին պետը:

«Ժամանակ». «Սասնա ծռեր-2»

«Ժամանակ»-ի իշխանամերձ աղբյուրները հայտնում են՝ իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։

Իշխանությանն ամենայն մանրամասնությամբ հայտնի է ամբողջ ծրագիրը, բայց որևէ գործողության չեն դիմում, որևէ մեկին չեն ձերբակալում, որպեսզի ընտրության ընթացքում ՕՐՕ-ի ռեյտինգը չավելացնեն։ Սակայն վիճակը գնալով այնքան է լարվում, որ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ»:

«Ժողովուրդ». ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում»

ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում» վարչական մեթոդներով: Օրինակ՝ այսօր ՀՀԿ-ականները վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, պատրաստվում են նախընտրական հանդիպում անցկացնել Արարատի մարզում:

Наира Зограбян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նաիրա Զոհրաբյանը դանակահարության համար մեղադրում է ՀՀԿ–ականին

Եվ ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հանդիպումը մարդաշատ դարձնելու համար Արարատի մարզի մի շարք դպրոցների ուսուցիչների հրահանգվել է ամեն գնով ներկա գտնվել ՀՀԿ-ի քարոզչությանը, ավելին՝ ուսուցչական անձնակազմից ստորագրություններ են հավաքել եւ սպառնացել, որ հանդիպումից առաջ բոլորին մեկ առ մեկ ներկա-բացակա են անելու, իսկ չներկայանալու դեպքում կպահեն մեկ օրվա աշխատավարձը: Չնայած այն փաստին, որ ոչ մի ուսուցչի այդ հրահանգը դուր չի եկել, բայց վերջիններս ստիպված են ներկայանալ, որպեսզի առանց այդ էլ չնչին աշխատավարձից պահումներ չանեն:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀԿ-ի Արարատի մարզի շտաբի պետ Ալիկ Սարգսյանին, որն ասաց. «Առաջին անգամ եմ նման բան լսում, չեմ կարծում, որ նման բան կարող է լինել, ես այդ հարցերով չեմ զբաղվում»:

«Հայկական Ժամանակ»․Կփակվե՞ն․ Վիկտոր Դալլաքյանի հիմնած կայքը ֆինանսական խնդիրներ ունի

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․

«Մեր տեղեկություններով Վիկտոր Դալլաքյանի հիմնած Politinfo.org կայքը ֆինանսական խնդիրներ ունի ու առաջիկայում կարող է դադարեցնել գործունեությունը: Ֆինանսների սղության պատճառով որոշ աշխատողներ արդեն ազատվել են աշխատանքից:

Виктор Даллакян - Sputnik Արմենիա
Վիկտոր Դալլաքյան. «Եթե ինձ որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»

Սամվել Բաբայանի կողմից Սեյրան Օհանյանի և Վիկտոր Դալլաքյանի համագործակցությունը կասեցնելուց հետո վերջինիս քաղաքական ծրագրերն ու նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը նույնպես հայտնվել են գոյության խնդրի առաջ: Ֆինանսական աղբյուրների բացակայությունն էլ կարող է այն փակման բերել:

Վիկտոր Դալլաքյանն ինքը չի ցանկանում հրապարակային գործունեություն իրականացնել ու առայժմ ընդհատակ է անցել: Երեկ մենք փորձեցինք այս խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ այդ կուսակցության փոխնախագահ Էդուարդ Անտինյանից: Վերջինս հերքեց, որ իրենք նման խնդիրներ ունեն: «Ոչ, դա ճիշտ չէ: Ոչ կուսակցությունը, ոչ «Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, ոչ էլ կայքը որևէ փոփոխության չեն ենթարկվի»,- պատասխանեց նա»:

«Ժողովուրդ». «Ֆլեշի Բարսեղին» թալանել են

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները: Մասնավորապես, «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր:

Ավելին՝ այս ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք եւ գումար: Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր. և՛ Կոստանյանը, և՛ Վարդանյանը ձերբակալված են:

Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, այս քրեական գործերով ավարտվել է նախաքննությունն, ու գործերն ուղարկվել են դատարան»:

 

Լրահոս
0