00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապ ու թոռ. ծովանկարիչներ Այվազովսկին ու Հանզենը

© Официальный сайт HanzenАлексей Ганзен. "Линейный корабль "Императрица Мария" под парусами"
Алексей Ганзен. Линейный корабль Императрица Мария под парусами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քչերը գիտեն, որ ծովանկարիչ Ալեքսեյ Հանզենն աշխարհահռչակ Հովհաննես Այվազովսկու թոռն է: Հանզենի ծննդյան 140-րդ հոբելյանի առթիվ նրա ծոռնուհի, պատմական գիտությունների թեկնածու Իրինա Կասացկայան պատմում է, թե ինչպես է Այվազովսկու ժառանգներին հաջողվել վերականգնել նրա տոհմածառը

Լաուրա Սարգսյան, Sputnik

Բոլոր այն փաստաթղթերում, որոնք պահպանվել են մեզ մոտ, որևէ հիշատակություն չկա այն մասին, որ Ալեքսեյ Հանզենն Այվազովսկու թոռն է: 1989 թվականից, երբ ստորագրվեց քաղաքական հետապնդումների զոհերի արդարացման մասին հրամանը, սկսեցին բացվել և ուսումնասիրվել արխիվները:

© Личная страница в FacebookԻրինա Կասացկայա
Ирина Касацкая. Дубровник. Вид с городской стены Старого города на остров Локрум и порт. - Sputnik Արմենիա
Իրինա Կասացկայա

1990 թվականին իմ եղբայրը փաստաթղթերից մեկում Հանզենի ու Այվազովսկու միջև կապ է հայտնաբերում: Պարզվում է, որ Հանզենն Այվազովսկու թոռն է` աղջիկներից մեկի կողմից: Դա պարզելու համար եղբայրս գնում է Ռուսաստանի գրականության ու արվեստի արխիվ, որտեղ մեր ընտանեկան ալբոմում պահպանված լուսանկարի նման մի լուսանկար էր տեսել: Արխիվում հայտնաբերվեցին նաև Այվազովսկու դստեր` Մարիա Այվազովսկայայի նամակները, որը ամուսնանալուց հետո վերցրել էր ամուսնու ազգանունը` Հանզեն: Նամակներում հիշատակվում էին նաև պապիկս ու նրա ավագ եղբայրը:

Այվազովսկին չորս դուստր ուներ ու ինը թոռ, որոնցից երեքը` Միխայիլ Լատրին, Ալեքսեյ Հանզենն ու Կոնստանտին Արցեուլովը, պրոֆեսիոնալ նկարիչ են դարձել:

Նրանց թվում Ալեքսեյ Հանզենը թոռներից միակն էր, որ շարունակել էր Հովհաննես Այվազովսկու սկսած ուղղությունը նկարչության մեջ: Ռուսաստանի ծովային գլխավոր շտաբի նկարիչների շարքը սկսվում է Հովհաննես Այվազովսկուց ու ավարտվում նրա թոռ Ալեքսեյ Հանզենով:

Արյունակցական կապեր

Ալեքսեյ Հանզենն ամուսնացած էր տատիս մոր` Օլիմպիադա Մուրուզիի հետ: Երբ նրանք հանդիպեցին, Օլիմպիադայի առաջին ամուսինը մահացել էր, ու նա ապրում էր երկու որդիների հետ: Տատիկիս մոր` իմ հարազատ պապի հայրը մահացել էր տիֆի համաճարակից: Մենք սերում ենք հայտնի հույն-մոլդովական Մուրուզի տոհմից: Ամուսնու մահից չորս տարի անց տատիկիս մայրն ամուսնացավ Այվազովսկու թոռան` Ալեքսեյ Հանզենի հետ: Ալեքսեյ Վասիլևիչը սկսեց հոգ տանել իմ պապի ու նրա ավագ եղբոր մասին:

«Սև ծով»

Հանզենն առաջին մասնագիտությամբ իրավաբան էր: Օդեսայի համալսարանն ավարտելուց հետո նա մեկնում է Դրեզդեն և Բեռլին, որտեղ գեղարվեստի երկու ակադեմիա է ավարտում, այնուհետև ուսանում է Մյունխենի` այն ժամանակվա ամենահայտնի արվեստագետների մոտ, ուսումնասիրում գեղանկարչություն։ Զուգահեռաբար առաջին անգամ մասնակցում է 1903 թվականին Բեռլինում անցկացված ցուցահանդեսին: Այնուհետև արդեն Իտալիայում ուսումնասիրում է որմնանկարչություն, իսկ 1908 թվականից բնակություն է հաստատում Ֆրանսիայում:

Նույն թվականին Ֆրանսիայում` Ելիսեյան դաշտերի պատկերասրահում ցուցադրված «Սև ծով» աշխատանքի համար Հանզենը յուրահատուկ մրցանակ է ստանում, որի շնորհիվ հետագայում ցուցադրվում է առանց ժյուրիի նախնական եզրակացության:

Նա բարձունքում է: Տարեկան մինչև հարյուր կտավ է ստեղծում: Նրան գտնում են պատվիրատուներ ԱՄՆ-ից: Ռազմական նավերի կառուցվածքը լավ իմանալով` նա նկարել է դրանք լուսանկարի ճշգրտությամբ` անկախ նրանից` դա գերմանական «Քյոնիգսբերգ» հածանավն է, ռուսական «Ժիվոյ» ականակիրը, թե Դարդանելի անգլիական նավատորմը:

© Официальный сайт HanzenԱլեքսեյ Հանզեն «Համազարկ «Գանգուտ» նավից»
Алексей Ганзен. Залп линейного корабля Гангут - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Հանզեն «Համազարկ «Գանգուտ» նավից»

1908 թվականին առաջին անգամ նա ուղեկցում է կայսր Նիկոլայ Երկրորդին «Մակարով» հածանավով նավարկության ժամանակ, որը ծով էր դուրս եկել կայսերական «Շտանդարտ» զբոսանավի հետ: Ռուսաստանի պատվիրակությունն այցելում է Գերմանիա, Ֆրանսիա ու Մեծ Բրիտանիա` այդ երկրների ղեկավարների հետ հանդիպելու համար: Այդ ճանապարհորդության ժամանակ Հանզենը 60 էտյուդ է նկարում:

1916 թվականին նա պատկերազարդում է «Ռուսական կայսերական նավատորմ» ալբոմը, որը պատմում է նավատորմի կյանքի մասին: Այդ ալբոմից ստացված հասույթն ուղղվեց Առաջին համաշխարհային պատերազմից տուժածներին ու նրանց ընտանիքներին: Ալբոմում 25 ֆաքսիմիլային նկարներ են, որոնց վրա պատկերված է նավատորմի ու առանձին նավերի կյանքը: Հանզենը հատուկ ուշադրություն է դարձրել նավերի կառուցվածքը ճշգրիտ փոխանցելուն։

Երկու ծովանկարիչ` պապ ու թոռ

Եթե նայենք երկու ծովանկարիչների կտավները, առաջին հայացքից կթվա, որ դրանք նման են: Հանզենը կարծես կրկնում է պապի արվեստը, սակայն նույնիսկ այդ կրկնության մեջ կարելի է նկատել նոր նկարչի, նոր վրձնի ներկայությունը։ Իր արվեստում նա շարունակել է պապի սկսած ուղղությունը: Սակայն նրանց նկարելու տեխնիկան, ամեն դեպքում, տարբեր է:

Ինչպես և Հովհաննես Այվազովսկին, Հանզենը ևս շատ էր սիրում տպագրական նշանները, էքսլիբրիսները: Նա, ինչպես և պապը, սիրում էր փոքր նվերներով ուրախացնել, օրինակ, կարող էր թղթի անկյունում նկարած բնապատկերով նամակ ուղարկել:

Հանզենի ողջ արվեստում նկատելի է լուսանկարչական ճշգրտությամբ տեղանքի պատկերումը: Հանզենը չէր նմանակում Այվազովսկուն, նրա աշխատանքները նոր շունչ էին: Հատկանշական է, որ նրա կտավներում մարդիկ չէին զոհվում, նա նկարում էր փոթորիկ, մառախուղ, սակայն ոչ մահ:

Հանզենը, Այվազովսկու նման, որը Թեոդոսիայի բնակիչների մեծ մասի «կնքահայրն» էր, ինչպես նաև կանանց ու տղամարդկանց գիմնազիաների հոգաբարձուն, կյանքի օրոք իր բարեգործական գործունեության համար մի շարք պարգևներ է ստացել:

© Официальный сайт HanzenԱլեքսեյ Գանզեն, ««Ֆինն» և «Նովիկ» ականակիրները»
Алексей Ганзен. Эскадренные миноносцы Финн и Новик - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Գանզեն, ««Ֆինն» և «Նովիկ» ականակիրները»

Բացի պարգևներից, որոնք նա ստացել է Կայսրուհի Մարիայի հաստատությունների վարչությունում ծառայության ժամանակ, նաև Մարիա Ֆյոդորովնա Կայսրուհու կողմից ստացած շնորհակալագիր ունի` «Շլիսելբուրգի մանկատների հոգաբարձության օգտին կատարած նվիրատվության համար»:

Տարիներ անց, գտնվելով Ռուսաստանից հեռու, Հանզենը շարունակում էր ծովանկարչությամբ գրավել աշխարհի տարբեր երկրները, Դուբրովնիկում (Խորվաթիա) ապրելիս ստեղծեց Դալմացիի նավատորմի գեղարվեստական տարեգրությունը:

Հանզենն իր ողջ կյանքի ընթացքում ստեղծեց 3000-ից ավել մեծ կտավ, որոնցից շատերը պահպանվել են մասնավոր հավաքածուներում:

Հիանալի տեխնիկան ու պրոֆեսիոնալիզմը Հանզենը ժառանգել էր պապից: Ահա թե ինչու փոթորկոտ կամ հանգիստ ծով պատկերող նրա կտավներն երբեք երկար չէին մնում պատկերասրահներում:

 

 

Լրահոս
0