00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետին հետաքրքրել են պանիրը, խեցգետիններն ու բուժկենտրոնները

© govКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարեն Կարապետյանը ծանոթացել է Սևանի բուժկենտրոնի կառուցման ընթացքին և Գեղարքունիքի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սևան քաղաքի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ բժշկական կենտրոնի շինաշխատանքները, որոնք մեկնարկել են 2016 թվականի օգոստոսից, նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ի ամռանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Карен Карапетян на церемонии награждении Лучшая бизнес-вумен - Sputnik Արմենիա
Վարչապետը` կին գործարարներին. «Ցանկանում եմ, որ լինեք հաջողակ, էներգիայով լի»

Վարչապետ Կարապետյանը պատասխանատուների առջև խնդիր է դրել անել ամեն ինչ կենտրոնն արդեն ընթացիկ տարեվերջին շահագործման հանձնելու համար: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվում է 2 մլն 716 հազար դոլար՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ:

Բուժկենտրոնին է միացվելու նաև հարակից պոլիկլինիկան: Ժամանակակից սարքավորումներով բուժկենտրոնը սպասարկելու է տարածաշրջանի շուրջ 40 հազար քաղաքացիների:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև Ակունքի «Էկոկաթ» պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել արտադրական գործընթացն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2005 թվականից հիմնված գործարանում արտադրվում է պանրի լայն տեսականի, որի հիմնական մասն իրացվում է տեղական շուկայում, արտադրանքի 25 տոկոսն արտահանվում է Ռուսաստան:

Գործարանը, որն ունի 40 աշխատող, հագեցված է ժամանակակից սարքավորումներով և այն ընդլայնելու ու արտադրական հզորություններն ավելացնելու նպատակով նախատեսվում են նոր ներդրումներ: Գործադիրի ղեկավարը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ գործարանի ընդլայնման ներդրումային ծրագիրը գտնվում է կառավարությունում՝ քննարկման փուլում:

Վարչապետը ծանոթացել է «Աքվատիկ» ՍՊԸ-ի գործունեությանը, որը զբաղվում է կենդանի և եփած սառեցված խեցգետինների արտահանմամբ և պահածոների արտադրությամբ: 1996թ-ին ստեղծված ընկերությունը խեցգետինն արտահանում է Եվրասիական տնտեսական միության և եվրոպական երկրներ: Այն առայժմ միակ ձեռնարկությունն է ՀՀ-ում, որն ունի թույլտվություն վերամշակված խեցգետին ԵՄ երկրներ արտահանելու համար: «Աքվատիկը» պահածոների արտադրությամբ զբաղվում է 2009 թ.-ից և հիմնական արտադրանքը պատրաստվում է Պաշտպանության նախարարության համար:

© govՎարչապետը ծանոթացել է «Աքվատիկ» ՍՊԸ-ի գործունեությանը, որը զբաղվում է կենդանի և եփած սառեցված խեցգետինների արտահանմամբ և պահածոների արտադրությամբ
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը ծանոթացել է «Աքվատիկ» ՍՊԸ-ի գործունեությանը, որը զբաղվում է կենդանի և եփած սառեցված խեցգետինների արտահանմամբ և պահածոների արտադրությամբ

Կարեն Կարապետյանն այցելել է նաև Ծովագյուղ համայնքի հնդկացորենի մշակման նորակառույց գործարան: Մարզում նախորդ տարվա ընթացքում մշակվել է 100 հեկտար հնդկացորեն, իսկ արդեն 2017 թվականին ցանքատարածքները կընդլայնվեն՝ հասնելով 400 հեկտարի: Գործարանի ղեկավարների խոսքով, հանրապետությունում հնդկացորենի պահանջարկը հասնում է 7 հազար հեկտար արտադրանքի: Նախատեսվում է` համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, առաջիկա տարիներին էապես ավելացնել ցանքատարածքներն ու արտադրանքի ծավալները:

Վարչապետը Գեղարքունիքի մարզն ավարտել է Ճամբարակ համայնքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի գործունեությանը և մատուցվող ծառայությունների որակին: Բժշկական կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից սարքավորումներով 2015թ. առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակում: Բուժկենտրոնը մատուցում է թերապևտիկ, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և այլ ծառայություններ: Այն սպասարկում է 11-12 հազար քաղաքացիների: Կարեն Կարապետյանը կարևորել է մարզերում ժամանակակից բուժկենտրոնների առկայությունը և մատուցվող ծառայությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

Լրահոս
0