00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Վարչապետի շոուն, Կոմկուսի ոսկիներն ու ԱՄՆ-ի ժառանգը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 18-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Վլադիմիր Գասպարյանն «աղոթելու է տարել» Լյովա Երանոսյանին և ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս անգամ էլ «աղոթելու է տարել» Ջրառատ գյուղի արյունալի միջադեպի մասնակիցներին՝ իր տեղակալ Լյովա Երանոսյանին ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին:

Գասպարյանը հանդիպել է Երանոսյանի ու միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած երիտասարդներից մեկի՝ Հակոբ Մելքոնյանի հոր՝ Մանվել Մելքոնյանի հետ, հաշտեցրել նրանց:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախընտրական դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն ասել է. «Խնդիրն այն է, որ չթողնեինք՝ համայնքում զարգացումներ լինեին, մնացածը օրինական ընթացք կտրվի»:

«Հրապարակ». ՀՀԿ-ն կմեկնի ԲՀԿ բնօրրան

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 22-ին նախընտրական խումբն ուղղություն կվերցնի դեպի Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատ, իսկ 29-ին՝ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայք։

Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Հարցում. Իշխող ՀՀԿ–ն երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նախընտրական պայքարում

Իսկ Արարատում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը նոր թափ է հավաքում, հետապնդումներից, բերման ենթարկելուց հետո իշխանությունը հասել է Արգամ Աբրահամյանի նախընտրական պաստառներին՝ մարզի մի շարք գյուղերում չեն թույլատրել, որ օդում կախված պաստառներ փակցնեն։

Արայիկ Գրիգորյան-Մուրադ Մուրադյան հակամարտությունն էլ սառեցվել է, թեկնածուներին խիստ զգուշացվել է, որ պայքարեն մրցակիցների, ոչ թե իրար դեմ։

Մեր տեղեկություններով, Մ․ Մուրադյանն օրերս հավաքել է իր թիմն ու անհանգստություն հայտնել, որ մինչ իրենք իրար միս են ուտում, ԲՀԿ-ն լայն թափով բարգավաճում է։ Դրանից հետո գործի է անցել ծանր հրետանին՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է ՀՀԿ-ի ու Մուրադյանի օգտին քարոզչություն անում»:

«Փաստ». ՕՐՕ-ն 26 միլիոն ունի, կոմունիստները՝ 46 հազար դրամ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ դաշինքի տիրապետության տակ է գտնվում 26 միլիոն դրամ։

Ընդ որում, այդ գումարի մեծ մասը՝ 21 միլիոն 580 հազար դրամը, պատկանում է «Համախմբում» կուսակցությանը, իսկ 4 միլիոն 444 հազարն էլ՝ «Ժառանգությանը»։ «Համախմբում» կուսակցության եկամուտները հավաքագրվել են նվիրատվությունների արդյունքում, իսկ «Ժառանգություն» կուսակցությանը՝ պետբյուջեի ֆինանսավորումից։ Երկու կուսակցություններն էլ թե՛ անշարժ և թե՛ շարժական գույքի դիմաց ոչինչ չեն լրացրել։

Серж Саргсян и Владимир Путин принимают участие в сессии Совета (ОДКБ) и заседании Высшего евразийского экономического совета в Санкт Петербурге - Sputnik Արմենիա
Փորձագետ. ԱԺ ընտրություններում կհաղթեն Ռուսաստանի կողմնակիցները
«Ազատ դեմոկրատների»՝ ԿԸՀ ներկայացված հայտարարագրում նույնպես երկար-բարակ էջեր չկան, քանի որ հայտարարագրելու էլ առանձնապես բան չկա։

Կուսակցությունը նշել է միայն 10 միլիոն դրամ դրամական միջոցներ և 150 քառակուսի մետր մակերես զբաղեցնող բնակարանի մասին։ Առաջիկա համապետական ընտրություններին խորհրդարանում հայտնվելու մեծ հույսերից դրդված ընտրություններին մասնակցող Կոմունիստական կուսակցությունը ևս դրամական միջոցների առատությունից չի կարող «բողոքել»։

26 տարվա պատմություն ունեցող կուսակցությունը այս տարվա մարտի 2-ի դրությամբ հայտարարագրել է ընդամենը 46 հազար դրամ դրամական միջոցներ։ Չնայած դրան խորհրդային շրջանում ծնված կուսակցության հաշվեկշռին երկու ավտոմեքենա կա՝ 1999 և 2002 թթ. արտադրության և ԳԱԶ-3110 մակնիշի։

«ժամանակ». Րաֆֆին ԱՄՆ-ում է

«ժամանակ» թերթը գրում է. «ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը դաշինքի կազմավորումից անմիջապես հետո մեկնեց Միացիալ Նահանգներ, այս օրերին ոչ մի էական հանդիպում չի ունենում Լոս Անջելեսում։ Նա պարզապես հերթական անգամ տուն է գնացել ՝ «ռազմաճակատում» թողնելով կուսակիցներին։

Միակ անելիքը, որով հիմա զբաղված է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սփյուռքում Զարուհի Փոստանջյանի նկատմամբ համակրանքը հանգցնի և թույլ չտա, որ այդ շրջանակները սկսեն օգնել Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությանը։

Մեր տեղեկություններով՝ քարոզարշավի վերջին օրերին միայն Րաֆֆի Հովհաննիսյանը կգա և կմիանա ՕՐՕ-ի քարոզարշավին»։

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանի շոուն, թե՞ ՊՆ և դատախազության կոծկումը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է բավական անհարմար վիճակում. օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը, երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել են նրա հայտարարությունները, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չէր աշխատել վառելիքի անորակության պատճառով: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են. «2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման և, հետևաբար, մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»:

Артак Закарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը Հայաստանում հոգեբանական արձագանք է ստանում

Դատախազությունը նաև տեղեկացրել է, որ իրենք զինտեխնիկայի խափանման մասին լուրերի մասով համապատասխան նյութեր են նախապատրաստել, բայց որևէ փաստ չի հաստատվել:

Այս պատկերն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին. վարչապետն ԱԺ-ում արած սկանդալային հայտարարությունը, ըստ էության, կրկնել էր և՛ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ, և՛ կառավարության վերջին նիստում: Ու փաստորեն Սահմանադրությամբ պետության երրորդ պաշտոնյան մի բան է պնդում, պաշտպանության նախարարությունն ու դատախազությունը՝ մեկ այլ բան՝ այդպես հերքելով Կարապետյանին: Իսկ թե նրանցից ո՞վ է ճիշտ, դժվար է միանշանակ ասել: Դժվար է նաև միանշանակ ասել՝ արդյոք վարչապետն այս հայտարարություններն անում է PR-ի համար, թե միգուցե իրավապահներն են կոծկում եղելությունը: Ամեն դեպքում այս հարցը մնում է բաց: Իսկ փաստը մնում է փաստ, որ ապրիլյան պատերազմին մենք անպատրաստ էինք, իսկապես տեխնիկան չի աշխատել, արդյունքում կորցրինք 800 հեկտար տարածքն ու հարյուրից ավելի հայորդիներին»:

Լրահոս
0