00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստղագետ. Բյուրականում կա այն, ինչ չկա աշխարհի ոչ մի անկյունում

© Sputnik / Asatur YesayantsБюраканская обсерватория
Бюраканская обсерватория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհի ամենախոշոր աստղադիտակներից մեկը` Շմիդտի 1-մետրանոց աստղադիտակը, գտնվում է Բյուրականի աստղադիտարանում և աշխարհի տարբեր երկրների մասնագետների ուշադրության կենտրոնում: Հենց այստեղ են արվել հայտնի աստղագետ Բենիամին Մարգարյանի ուսումնասիրությունները:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Բյուրականի աստղադիտարանում աշխատանքն օրուգիշեր չի դադարում. Ռուսաստանի աստղաֆիզիկական լաբորատորիայի մասնագետներըч միջգալակտիկական սպեկտրոսկոպիայի պրոտոմետրիայի լաբորատորիայի վարիչ Սերգեյ Դոդոնովի գլխավորությամբ, ուսումնասիրում են երկնային մարմինները Շմիդտի մեկմետրանոց հայտնի արդիականացրած աստղադիտակով:

«Աստղադիտակն ունի ժամանակակից լուսաընդունիչ սարք: Շմիդտի աստղադիտակի մի մասը բերվել է Ռուսաստանում տեղակայված հատուկ աստղաֆիզիկական աստղադիտարանից: Բյուրականի մասնագետները վերականգնել են կառավարման համակարգը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Դոդոնովը:

Նոր Շմիդտը թույլ է տալիս, այսպես կոչված, խորը լուսանկարներ անել, որոնցից յուրաքանչյուրում մի քանի տասնյակ հազար օբյեկտ է ֆիքսվում: Հայ և ռուս մասնագետները, հատուկ մեթոդաբանություն կիրառելով, ուսումնասիրում են այդ մարմինների հատկություններն ու էվոլյուցիան: Աստադիտակը հնարավորություն է ընձեռում նաև բացահայտել մուգ մատերիայի գաղտնիքները:

База в Сараванде - Sputnik Արմենիա
Բյուրականի «հավանոցները» կփրկեն աշխարհն աղետից

Տիեզերքի գաղտնիքները Շմիդտի աստղադիտակի օգնությամբ բացահայտում էին դեռ 60-ականներին: Աստղագիտության պատմության մեջ առաջին աշխատությունների հեղինակը խորհրդային, հայ աստղագետ Բենիամին Մարգարյանն է, որն իր աշակերտների հետ իրականացրել է Բյուրականի հայտնի առաջին և երկրորդ ուսումնասիրությունները: Աշխարհի տարբեր երկրների աստղագետները մինչև այսօր էլ օգտվում են այդ աշխատություններից:

Դոդոնովը պատմում է, որ հայ մասնագետների հետ աշխատում է դեռ խորհրդային ժամանակշրջանից, երբ Բյուրականը ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև ամբողջ աշխարհի արտագալակտիկական մայրաքաղաքն էր համարվում: Խորհրդային տարիներին աստղագիտությունն այստեղ չափազանց արագ տեմպերով էր զարգանում:

«Բյուրականի աստղադիտարանը չի կորցրել իր ներուժը նաև այսօր: Մենք փորձում ենք օգնել մեր գործընկերներին և՛ սարքավորումներով, և՛ մեր հնարավորություններով», — ասաց Դոդոնովը:

Ռուսաստանում աշխատող շատ մասնագետներ սկզբնական ուսուցումն անցել են հենց Բյուրականում: Ռուս աստղագետները կարծում են, որ Բյուրականի աստղադիտարանում կարելի է գտնել այն, ինչ հնարավոր չէ գտնել մեկ ուրիշ տեղում. խոսքը «տարիների ընթացքում կուտակված աշխատանքի մշակույթի» մասին է: Գիտական ավանդույթները, որոնք ձևավորվել են դեռևս 60-ական թվականներին, Բյուրականի աստղադիտարանը համաշխարհային աստղագիտական հարթակ են դարձրել:

Բյուրականի նախկին փառքից այսօր քիչ բան է մնացել, ֆինանսավորումն էլ չնչին է, բայց աստղադիտարանն իր գրավչությունը չի կորցնում աշխարհի տարբեր երկրների մասնագետների համար:

Սակայն պետք է նշել, որ Բյուրականը համալրված է ժամանակակից սարքավորումներով, և եթե որոշակի ներդրումներ կատարվեն, ապա աստղադիտարանը կկարողանա վերադարձնել համաշխարհային փառքը:

Русская версия

Լրահոս
0