00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի նախագահը հանդիպել է երիտասարդ գիտնականների հետ

© presidentПрезидент Армении встретился с молодыми учеными
Президент Армении встретился с молодыми учеными - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին հայ երիտասարդ գիտնականների անուններն ավելի շատ են հայտնվում հեղինակավոր գիտական հրատարակություններում։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է երիտասարդ գիտնականների հաջողություններին, ինչպես նաև մասնակցել դրամաշնորհների հանձնման արարողությանը` «Լույս» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» ծրագրի շրջանակում։

Սարգսյանին հետաքրքրել է, թե որքանով է արդյունավետ երիտասարդ գիտնականներին ցուցաբերած աջակցությունը և նշել, որ կշարունակեն խթանել Հայաստանում գիտության զարգացումը։ Նախագահը նշել է հետազոտությունների խթանման կարևորությունը, որոնք կարող են օգտագործվել հանուն հայրենիքի բարօրության` գիտության զարգացման և կիրառման ճանապարհով։

чип компьютер микросхема технологии - Sputnik Արմենիա
Գիտնականները ջրով աշխատող համակարգիչ են ստեղծել

Ինչպես լրագրողներին ասաց ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, աջակցություն ստանալ ցանկացող երիտասարդ գիտնականների կողմից դիմումները քանակը տարեցտարի աճում է։ Մեկ դրամաշնորհին միջինը բաժին է ընկնում երեք դիմում։

Նրա խոսքով` վերջին տարիներին հայ գիտնականների գիտական հրապարակումներն ավելի շատ են սկսել հայտնվել հեղինակավոր հրատարակություններում (Thomson Reuters Journal Citation Reports-ի համաձայն)։

«Ցանկանում եմ առանձնացնել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ֆիզիկան, կենսաբանությունը, վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում նաև հումանիտար գիտություններում», — ասաց Վարդանյանը։ Ի դեպ, որ ծրագիրը գործում է արդեն հինգ տարի։

ԵՊՀ կենսաբանության ամբիոնի գիտաշխատող, երիտասարդ գիտնականների աջակցության նախագծի ղեկավար Սարգիս Աղայանը ծրագրի առավել կարևոր ձեռքբերումներից է համարում գիտական հրապարակումների քանակի ավելացումը, իսկ գլխավորը` միջազգային հեղինակավոր հրատարակություններում գիտական հոդվածների որակը։

Профессор Вон Турекян - Sputnik Արմենիա
Հայազգի գիտնականը ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական է նշանակվել

«Անցած տարի նախաձեռնեցինք համահայկական գիտական համաժողով» նախագիծը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-23-ը։ Հայ ազգի մեծանուն գիտնականներ` աշխարհի տարբեր ծայրերից` սկսած Ճապոնիայից, վերջացրած ԱՄԲ-ով, հավաքվեցին Հայաստանում։ Նպատակն էր կապեր հաստատել հայաստանյան գիտնականների և արտասահմանում աշխատող հայ պրոֆեսորների միջև»,- ասաց Աղայանը։

Նրա խոսքով` արդեն ձեռք են բերվել որոշակի համաձայնագրեր տարբեր համաշխարհային գիտական ինստիտուտների հետ համատեղ ծրագրերի, ինչպես նաև Հայաստանին գիտական տեխնիկա տրամադրելու մասին։

Ավելի ուշ, «Ստարտ Արմենիա» մրցույթի շրջանակում, Սերժ Սարգսյանը մասնակցել է դրամաշնորհների հանձնման արարողությանը։

«Ստարտ Արմենիա» դրամաշնորհների մրցույթում առաջին հաղթողներն են Armenian Code Academy-ն (Ծրագրավորման հայկական ակադեմիան), տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման գործնական ուսուցման կենտրոնը։

© Asatur YesayantsԵՊՀ կենսաբանության ամբիոնի գիտաշխատող, երիտասարդ գիտնականների աջակցության նախագծի ղեկավար Սարգիս Աղայան
Президент Армении встретился с молодыми учеными - Sputnik Արմենիա
ԵՊՀ կենսաբանության ամբիոնի գիտաշխատող, երիտասարդ գիտնականների աջակցության նախագծի ղեկավար Սարգիս Աղայան

Դրամաշնորհի երկրորդ հաղթողը «Ալավերդի Հաբն» է` Լոռու մարզում «Գիտության թանգարան» հիմնելու գաղափարի համար։ Այն պետք է խթանի մարզում տնտեսության և զբոսաշրջության զարգացումը` ստեղծելով նորարարական ենթակառուցվածք։

Русская версия

Լրահոս
0