00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր նպատակն է անցկացնել առավելագույնն արդար և թափանցիկ ընտրություններ

© govՎարչապետն ընդունել է (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին
Վարչապետն ընդունել է (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Կարեն Կարապետյան ու Յան Պետերսենին քննարկել են նախընտրական ժամանակահատվածի քաղաքական իրավիճակին և ընտրությունների նախապատրաստական գործընթացին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով ՀՀ իշխանությունները պատրաստ են համագործակցելու բոլոր դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ:

Голосвоание на выборах - Sputnik Արմենիա
Հայկական կրքեր. առուվաճա՞ռք, թե՞ արդար ընտրություններ

«Մեր նպատակն է անցկացնել առավելագույնն արդար և թափանցիկ ընտրություններ: Վճռական ենք և պատրաստ բոլոր խնդիրներին արձագանքել շատ կոշտ»,- ասել է վարչապետը:

Յան Պետերսենն ընդգծել է, որ Հայաստանում գտնվելուց ի վեր իշխանությունների, քաղաքական կուսակցությունների և բոլոր մյուս գործընկերների հետ ձևավորել են սերտ համագործակցություն և կատարված աշխատանքների արդյունքներով առաջիկայում կներկայացվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը:

Նրա խոսքով, ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, ուստի Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվել են հանրապետության ամբողջ տարածքով: Պարոն Պետերսենը հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան:

Լրահոս
0