00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական կրքեր. առուվաճա՞ռք, թե՞ արդար ընտրություններ

© Sputnik / Asatur YesayantsГолосвоание на выборах
Голосвоание на выборах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքական ուժերը ջանք չեն խնայում հասարակ ընտրողին «հմայելու» համար։ Նրանք ընտրողների հետ հանդիպումների ժամանակ պատմում են իրենց արածների մասին և խոստումներ են տալիս ապագայի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանում քարոզարշավ գոյություն չունի, սկսվել է առք ու վաճառքը, գոյություն ունի քարոզարշավի իմիտացիա։ Երեքշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Լյովա Խաչատրյանը։

Նրա խոսքով` Հայաստանում չափազանց քիչ քաղաքական ուժեր կան, որոնք գործուղումների ընթացքում ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը։

«Ընտրությունների մասնակիցների շարքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։ Մեզ մոտ հավաքներն ինքնաբուխ են՝ գալիս են, իրենց խնդիրներն են բարձրաձայնում, ասում են փրկեք՝ միակ հույսը դուք եք, Ծառուկյանին ասում են՝ փրկեք, միակ փրկությունը դուք եք», — ասաց նա։

Խաչատրյանի խոսքով` նախընտրական շրջանում չի կարելի խոսել իշխանափոխության մասին, քանի որ նույնիսկ գործող իշխանությունները ժամանակավոր են։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ քաղաքական ուժերը նախընտրական ծրագրեր չունեն։ Նրա խոսքով` կուսակցություններն ու դաշինքները քարոզարշավ են անցկացնում իրենց ուժերի և հնարավորությունների շրջանակում։

Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
Փորձագետ. ԱԺ ընտրությունները հաստատ կընթանան մեկ փուլով

«Ինչ-որ մեկը քարոզչություն է իրականացնում հեռուստատեսությամբ, մյուսը մեկ այլ ուղի է ընտրում։ Կարծում եմ, որ հիմա քաղաքական ուժերը ներկայացնում են տարբեր նախընտրական ծրագրեր։ Եթե Հայաստանում կա իրական քաղաքական ուժ, ապա դա «Դաշնակցությունն» է»։ Մենք կարող ենք խոստանալ, որ կենսաթոշակները կբարձրանան մի քանի անգամ։ Բացի այդ, եթե քաղաքացիները մեզ են տվել իրենց ձայները, ապա մենք պատասխանատու ենք նրանց առաջ», — ասաց Եսայանը։

Նրա կարծիքով` «այս տարի ընտրություններն իներտ կլինեն»։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, հինգ տարի անց դրանք ավելի քաղաքականացված կլինեն։

Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին։

Русская версия

Լրահոս
0